Վարդան Սալախյանի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ժողովրդավարության, ազատության ու անկախության…

Վարդան Սալախյան

Մարդը մեռնում է ա՛յն ժամանակ ,երբ մոռացվում  է նրա հիշատակը: Վարդան Սալախյանն ու  նրա պայքարի ընկերները (1) չեն մահացել, քանզի այսօր էլ ապրում են մեր հիշողության մեջ: Նրանց հիշելիս, մարդ համակվում է չկատարած  պարտականության զգացումով:  Ե՞րբ պեպք է գրվի Իրանի անկախության, ժողովրդավարության ու շահի բռնակալ ռեժիմի դեմ պայքարում իրենց կյանքը նվիրաբերած հայ մարտիկների  մասին, որպեսզի վառ մնա նրանց գործի ու կյանքի լուսավոր հիշատակը  …

Անթույլատրելիորեն ուշացանք: Տասնամյակները աննշմար սահեցին, ժամանակակիցները հեռացան, հիշողությունները խամրեցին, իսկ փաստաթղթերը միշտ էլ սակավ են եղել: Թող այս գրությունը կոչ ու դիմում լինի :Բոլոր նրանք, ովքեր ունեն գրություններ, հիշողություններ իրանահայ քաղաքական նահատակների  մասին, թող ուղարկեն (2) հասցեին:

Սառը պատերազմն էլ մեծ թվով զոհեր խլեց մարդկությունից: Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կայսերապաշտական ու ռազմա- քաղաքական «սահմանը» սառը պատերազմի թեժ տարիներին ձգվում էր մինչև Արաքս գետը՝ Իրանի հյուսիսը: Իրանի բռնակալ  շահին ու նրա թագավորությանը պաշտպանում էր ԱՄՆ- ը, իսկ շահն էլ իր հերթին  պաշտպանում էր ամերիկյան իմպերիալիզմի « պետական ու ազգային շահերը» տարածաշրջանում:

Իրանի ժողովուրդները կրկնակի ծանր պայքար էին մղում, թե՛  արտաքին գաղութատիրական ուժերի, և թե՛ ներքին շահական ֆեոդալական, հակաժողովրդական ռեժիմի  դեմ: Այս պայքարի առաջին շարքերում էին գտնվում ձախ ժողովրդական, լիբերալ ազգային և նաև մի շարք կրոնական կազմակերպություններ: Հակաիմպերիալիստական ու հակաշահական այս բուռն պայքարի տարիներին տասնյակ հազարավոր իրանցիներ դաժան կտտանքների ենթարկվեցին շահի զնդաններում, գնդակահարվեցին առանց դատ ու դատաստանի: Բռնությունը մոլեգնում էր, հարյուր- հազարավոր հայրենասեր մարդիկ ստիպված լքեցին իրենց երկիրը և դարձան վտարանդի աշխարհով մեկ…

Իրանում ապրող հայության առաջադիմական- հայրենասիրական հատվածի  ներկայացուցիչները, հիմնականում ձախ ժողովրդական, Թուդեհ կուսակցության շարքերում հերոսական պայքար մղեցին իմպերիալիզմի ու շահական բռնապետության դեմ, հանուն Իրանի ժողովուրդների ազատության, անկախության ու աշխատավոր դասակարգի իրավունքների:

Վարդան Սալախյանը և նրա պայքարի  հայազգի ընկերները, Իրանի ազատության ու հակաշահական պայքարի պատմության պայծառ դեմքերից են: Վարդան Սալախյանը այդ ժողովրդական մեծ պայքարի աննկուն առասպելական հերոսը դարձավ:  Շահի զնդանում անմարդկային ֆիզիկական չարչարանքների դեմ նրա ցուցաբերած անկոտրում դիմադրությունն  ու   հանրահայտ «ՈՉ» -ը ընդեմ ռեժիմի, հազարավոր իրանցիների  պայքարի նշանաբանն էր: Վարդան Սալախյանի հերոսական դիմադրության ու նրա պայքարի անսահման նվիրվածությունը, Իրանի մեծ բանաստեղծ Ահմադե Շամլուն ներկայացրել  է իր  «Վարդանը չխոսեց» հրաշալի ստեղծագործությամբ: Իրանում ապրող հայության ազատատենչ զավակներից մեկի՝ Վարդան Սալախյանի ու նրա  հայազգի անզուգական ընկերների հիշատակը ու  պայքարի պատմության հավերժացումը մեր՝ ապրողներիս, խղճի պարտականությունն է:

 

(1) Վարդան Սալախյանը, Գալուստ (Կոլյա) Զախարյանը և Արսեն Ավանիսյանը 1953-1954 թթ. Սպանվեցին ու գնդակահարվեցին  շահի ռեժիմի կողմից: Իսկ ամերիկյան իմպերիալիզմի նպաստներով շահին հովանավորող դաշնակցական գործակալները տեռորի ենթարկեցին Ջահանգիր Բաղդանյանին,  Արամայիս Արզումանյանին, Մայիս Սարգսյանին ու Սամվել Հովհաննիսյանին:

(2) aramais.m@live.se

Արամայիս Միրզախանյան

Շվեդիա,  հունիս 2011

«Վարդանը չխոսեց»

Ահմադե Շամլու

Վարդան Սալախյանի հիշատակին:

Թարգմանություն՝ Արամ

«- Վարդա՛ն, գարունը ժպտաց ու ալվան հագավ:

Պատուհանի տակ ծաղկել է ծեր եղրևանին:

Մի երկմտիր!

Թո՛ղ մենամարտդ այս չարագույժ մահվան հետ !

Ապրելը  թանկ է կորուստից, հատկապես այս գարնանը…»

Վարդանը չխոսեց:

Հպարտ,

այրող զայրույթը սրտում խեղդեց ու գնաց…

«-Վարդա՛ն, խոսիր!

Լռության թռչունը

բնում մահագուշակ թուխս է նստել »

Վարդանը չխոսեց:

Արևի նման

Հառնեց խավարից ,արնաներկվեց  ու գնաց…

Վարդանը չխոսեց:

Վարդանը աստղ էր,

մթության  մեջ մի պահ ցոլաց, ու գնաց…

Վարդանը չխոսեց:

Վարդանը մանուշակ էր.

ծաղկեց և

ավետեց. « Ձմեռը կոտրվեց!»,  ու ՝

գնաց…

 

Այստեղ կարող եք կարդալ Վարդանին նվիրված բանաստեղծութան բնօրինակը պարսկերեն լեզվով և  լսել այն բանաստեղծի՝ Ահմադե Շամլուի ձայնով:

[hana-flv-player video="http://www.youtube.com/watch?v=kvDJKNNv888&feature=player_detailpage" width="400" description="" player="5" autoload="true" autoplay="false" loop="false" autorewind="true" /]

[video type="youtube" id="kvDJKNNv888" width="400"]Default Message[/video]

Բանաստեղծությունը երգի է վերածվել, որը կատարում է հայտնի երգիչ՝ «Ջհան»-ը: http://www.parand.se/ra-vartan.htm

———————————————————————

 

Comment:

Սիրելի Արամայիս,

Եթէ Ֆրանսան Միսաք Մանուշեանը տուաւ, Իրանն էլ տուած է Վարդան Սալախեանը։
Պարսիկ բանաստեղծին գրածը հրաշալի էր։
Պիտի տպեմ ու տարածեմ։

Շնորհակալ եմ նաեւ այս կապը պահպանելուդ համար։ Զիս կողքիդ նկատէ։

Լավ եղիր,
Թ.Թորանեան

 

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

One Response to “Վարդան Սալախյանի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ժողովրդավարության, ազատության ու անկախության…”

  1. sajad sagt:

    وارطان بنفشه بود
    گل داد و مژده داد زمستان شکست و رفت

    وارطان ساخانیان و همه شهدای ارامنه ایران که سرافراز رفتند
    یادشان گرامی

Leave a Reply to sajad

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net