Դո՛ւք պետք է գտնեք քաղաքական ուղին, որը համահունչ է ձեր շահերին. Հայաստանում Գերմանիայի դեսպան

այաստանում Գերմանիայի դեպան Հանս-Յոհան Շմիդթը Tert.am–ին բացառիկ հարցազրույց է տվել «Ժառանգություն» կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ անդամի կարգավիճակով անդամակցելու կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:

-Պարոն դեսպան, Դուք ակտիվ եք Հայաստանի ներքաղաքաղական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին Ձեր մասնակցությամբ. ներկա եք լինում ընդդիմության հանրահավաքներին, մեր քաղաքական ուժերի կազմակերպած միջոցառումներին: Ծանո՞թ եք այն գնահատականներին, որոնք հնչեցին փետրվարին Հրազդանում և մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ գնահատականներին: Ինչպե՞ս կգնագատեք այն միտումները, որոնք տեղ գտան այս ընտրություններում:

- Դժվարանում եմ հանգամանալից պատասխան տալ, որովհետև ես արտասահմանում էի` արձակուրդում, ես միայն ծանոթ եմ արդյունքներին, լսել եմ որոշ արձագանքներ ու մեկնաբանություններ` և՛ դրական, և՛ քննադատական: Մենք հետևում ենք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացմանը և շատ եմ կարևորում, որ ձեր երկիրը հետաքրրքրված է այս ընտրությունների մոնիտորինգով: Նաև կարևորում եմ, որ Հայաստանի գործադիր իշխանությունը մշտապես բարձրաձայնում է ընտրությունները որքան հնարավոր է`արդար ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտության և այն մասին, որ միջազգային և տեղական դիտորդներին պետք է տրվի ընտրությունների գործընթացը դիտարկելու հնարավորություն: Հնչում է նաև, որ այս ընրությունները պետք է դրական առումով տարբերվեն նախորդ և այդ թվում`2007-ի խորհրդարանական ընտրություններից: Կարևորում եմ, որ Հայաստանը կարողանա դիմակայել այս ընտրությունները որքան հնարավոր է` լավ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու մարտահրավերին, քանի որ Հայաստանը հետաքրքրված է Ասոցացման (Համաձայնագրի) բանակցություններում համաձայնագրի ընդունումն արագացնելու հարցում: Իսկ այս համաձայնագրում մեծ դեր է վերապահված մարդու իրավունքների և ժողովրդավարացման խնդիրներին:

-Կարծում եք, որ ընտրություններն իրո՞ք կլինեն ժողովրդավարական, թե սրանք սոսկ հայտարարություններ են մտադրությունների մասին:

- Ես լավատես եմ, և օրինակ` այսօր մենք բոլորս ներկա ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը մի քանի կուսակցությունների դիտորդի կարգավիճակով անդամկցելու կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Եթե օրինակ` Հայաստանի պետական կառուցվածքի մաս կազմող երկու քաղաքական ուժերը որպես գործադիր իշխանություն (խոսքը կոալիցիոն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին է – Tert.am) քիչ թե շատ դրական չարձագանքեն այս մարտահրավերին, ապա կարծում եմ` արձագանքը բացասական կլինի: Այնպես որ, կարծում եմ` Հայաստանի պետության շահերից է բխում այս մարտահրավերին դրական պատասխան տալը: Ես լավատես եմ:

- Մեզ մոտ Հայաստանում կա մտայնություն, որ Արևմուտքն այստեղ ինչ-ինչ կուսակցությունների հետ կապված ինչ-ինչ հետաքրքրություններ ունի, և օտարերկյա այս կամ այն դեսպանի ներկայությունն այս կամ այն քաղաքական ուժի գրասենյակում ինքնին երաշխիքն է նրա, որ տվյալ քաղաքական ուժը ներկայացված է լինելու ապագա խորհրդարանում: Օրինակ` երբ ԱՄՆ երկու` նախկին և ներկա դեսպաններն այցելեցին Ազատ դեմոկրատների գրասենյակ, նման տեսակետ հայաստանց հայտնի քաղտեխնոլոգներից մեկը։ Ձեր մեկնաբանությունը։

- Ես կառաջարկեի այս հարցում մի քիչ զգույշ լինել. միգուցե հետաքրքիր է, թե ինչպես կարելի խթանել օրինակ` այնպիսի երկրների դեսպանների, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ ԵՄ անդամ երկրները , հետաքրքրությունը գործընթացում, որը կոչվում է Հայաստանի ժողովրդավարացում: Սա ձե՛ր հասարակությունն է և ձե՛ր խնդիրն է` խթանանել կուսակցական կառույցները, որոնք արտացոլում են ձեր հասարակության շահերը: Ես կարծում եմ` մեծ սխալ է մշտապես ճնշումներ գործադրել գործադիր իշխանության վրա, արձագանքել միշտ այսպես, այլ ոչ այլ կերպ: Երբ ես տարիներ առաջ աշխատում էի Ուկրաինայում, չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչ կատարվեց այս երկրում վերջին տասը տարում, բայց հիշում եմ, որ այն ժամանակ գոյություն ուներ ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի նման պետությունների կողմից հսկայական քաղաքական հետաքրրքություն և մենք չհասցրեցինք «ժողովրդավարացնել» այս երկիրն այնպես, ինչպես պատկերացնում էինք և հնարավոր էինք համարում 80-ականների սկզբներին: Միգուցե մեր կողմից քաղաքական սխալ էր, որ այն ժամանակ մենք չարագացրեցինք գործընթացները, որոնք վերաբերում էին պայմանագրերի կնքմանը, որոնք Ուկրաինային եվրոպական կառույցներին ավելի մոտ լինելու հնարավորություն կտային:

Ինչ վերաբերում է ձեր պետությանը, ապա Հայաստանը բազմիցս արտահայտել է և արտահայտում է հետաքրքրություն` Եվրոպայի հետ հնարավորինս հարաբերությունները խորացնելու հարցում: Իսկ խորացնել առաջին հերթին նշանակում է բարեփոխել ոչ միայն երկրի քաղաքական , այլև տնտեսական համակարգը: Պետք է նշեմ, որ մրցակցությունն այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի, ինչպես նաև մանր ու միջին բիզնեսին զարգանալու հնարավորություն տալը, քանի որ եթե չլինի մանր ու միջին բիզնես, ապա չեն լինի նաև բավարար աշխատատեղեր: Եվ մենք նաև հետաքրքրված ենք ձեր երկրի նաև տնտեսական հաջողություններում: Բայց կրկնում եմ` սա ձեր հասարակության խնդիրն է ու մարտահրավերը և այն, ինչ կատարվում է, առաջին հերթին պետք է համապատասխանի ձեր հասարակության պահաջմունքներին և շահերին: Եվ ես շատ վտանգավոր եմ համարում այն, որր ԱՄՆ-ը կամ այլ երկիր ունի ինչ-որ շինծու հետաքրրքություններ…. Կարծում եմ` դո՛ւք պետք է գտնեք այն քաղաքական ուղին, որը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին և այսքանով` վերջակետ:

Tert.am

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

One Response to “Դո՛ւք պետք է գտնեք քաղաքական ուղին, որը համահունչ է ձեր շահերին. Հայաստանում Գերմանիայի դեսպան”

  1. Dr. Aramais Mirzakhanian , Stockholm sagt:

    Կլոր, կլոր խոսքեր պրն. դեսպան: «Դուք» ասելով ո՞ւմ նկատի ունեք, Օլիգարխիկ շահագործողներին թե՛ չքավոր աշխտավորներին ու գյուղացիներին: Պարոն դեպան, Շահ, դասակարք և նման հարցերի մասին լավ ուսումնասիրություն ունի Ձեր հայրենակից Կարլ Մարքսը: Կարդացեք, կարծում եմ օգտակար կլինի…

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net