Հայաստանում գաղութային քաղաքականություն է վարվում

Անահիտ Սիմոնյան

-Եթե չկա լսող՝ ականջն ես ծակում, չի լսում՝ գլուխն ես ջարդում,-ասում բնապահպան ակտվիստ Եղիա ներսիսյանը:

Գյումրեցիները, ըստ բնապահպան ակտիվիստների, սովոր չեն բողոքելու, իսկ առանց դրա ոչնչի հասնել հնարավոր չէ: Նրանց հայացքով, քաղաքում ողբալի վիճակ է, տնակներում ապրողները շատ են: Չկա աշխատանք, մարդիկ ահավոր վիճակում են: Պետք է գործարան կառուցել, մարդկանց աշխատանքով ապահովել: -2006 թվականին Գյումրիում եմ եղել:

Հիմա էլ այստեղ տեսնում եմ էլիտար հյուրանոցներ, արձաններ, այն դեպքում երբ նման մշակույթ ունեցող քաղաքում սոցիալական շատ վատ վիճակ է,-պնդում է Եղիա Ներսիսյանը:  Մարտի 9-ին, «Ասպարեզ» ակումբում բնապահպան ակտիվիստների մասնակցությամբ քննարկվեց Գյումրու բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական վիճակին, Երեւանի Մաշտոցի պուրակին, Թեղուտի  հանքի շահագործմանն առնչվող հիմնախնդիրները:

«Օրհուս» բնապահպանական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ Գյումրու բնապահպանական խնդիրներին:

-Գյումրիում չկա որեէ մետաղական հանքավայր: Ողջ ջրերի ակունքներն այստեղ են, օգտագործում ենք ամենամաքուր ջուրը: Կարեւոր է աղբի վերամշակման գործընթացի իրականացումը: Նույնիսկ աղբը բիզնես անելու միջոց է դարձել: Անդրադառնալով Մաշտոցի պուրակի հիմնախնդրին, բնապահպան Մարիամ Սուխուդյանն ասաց, որ 26 օր է, ինչ պուրակում առավոտվանից երեկո նստացույց են անում:

-Հանրային տարածք հանդիսացող այգուց պետք է դուրս բերվեն ապօրինի կառույց հանդիսացող կրպակները, այգին վերադարձվի հանրությանը: Եթե մինչեւ երեքշաբթի չսկսվի կրպակների ապամոնտաժումը, մենք շուրջօրյա նստացույց ենք սկսելու, ինչը կավելացնի այգու պահպանման համար պայքարողների թիվը,-պնդեց Մ.Սուխուդյանը:

Խոսելով հանրապետության բնապահպանական խնդիրներից, Եղիա Ներսիսյանն ասաց.

-Մեզ մեղադրում են, որ թողած սոցիալական խնդիրները, մի ծառի ու թփի համար ենք պայքարում: Բնական պաշարների ռացիոնալ օգտագործումը շատ կարեւոր է.  առանց այն էլ հանրապետության բնական ռեսուրսները սակավ են:

Այդ պաշարների շահագործումից առաջացած շահույթի 80 %-ը մասնավորի, միայն 20%-ն է պետական բյուջե գնում: Հանրային սեփականություն հանդիսացող Քաջարանի, Սոտքի հանքավայրերի շահագործման նպատակը պետք է լինի մեր հանրությանը, ոչ թե մասնավորին ծառայելը: Հումքի ռացիոնալ օգտագործումը, գործարանների կառուցումը կարեւոր նշանակութուն ունի,-ասաց Եղիա Ներսիսյանը:

Գ.Պետրոսյանի կարծիքով, պետք է հեղափոխել մարդկանց գիտակցութունը, որ մենք ենք այս երկրի տերը:

-ՀՀ անկախացումից հետո տեղի ունեցավ հողի սեփականաշնորհում, այժմ դրա շարունակությունը բնական պաշարներին է հասել: Որպես ազգ մենք չենք փրկվի, եթե այդ գործընթացը վերջնական ավարտին հասցվի:

Պետությունն ասում է՝ «դուք սատկեք, մենք ձեզ օգնություն կտանք, մի վախեցեք, մի բուռ ժողովուրդ եք, պահելն ի՞նչ է»:

Հայաստանն այժմ Ռուսաստանի գաղութն է դարձել,-ասաց Գ.Պետրոսյանը:

Մեզ հետ զրույցում Մ.Սուխուդյանն ասաց, որ պետությունը գաղտնի է պահում Թեղուտի հանքավայրի՝ մոտ 80 տոկոսի բաժնետոմսերի սեփականատիրոջ անունը՝ ավելացնելով, որ որ իրենք թույլ չեն տալու հանքավայրի շահագործումը:

[video type="youtube" id="58Ruq3x-gC4" width="400"]Default Message

 

asparez.am

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net