Ո՞ւմ «գերիներն» են էնդոկրինոլոգները եւ առողջապահության նախարարը

hetq.amԷդիկ Բաղդասարյան

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի շաքարային դիաբետով հիվանդներին տրվող հնդկական դեղերը։ Ինչպես արդեն նշել ենք` հիվանդները բողոքում են «DiaZone MR»-ից, քանի որ դեղն օգտագործելուց հետո իրենք ունենում են բազմաթիվ կողմնակի ազդեցություններ` մկանային ցավեր, սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավ:

Առողջապահության նախարարության «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ նոյմբերի 26-ի երեկոյան՝ ժամը վեցին, նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երեւանի բոլոր պոլիկլինիկաների էնդոկրինոլոգները: Նախարարի խոսքից հետո մի քանի բժիշկներ նորից են արտահայտել իրենց դժգոհությունը դեղի հետևանքներից:

Սակայն խորհրդակցության ընթացքը լրիվ փոխվել է, երբ հանկարծակի ներս է մտել նախարարի խորհրդական Արման Մելքոնյանը (ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն է նախարարությունում): Ի պաշտոնե, հենց նա է նաեւ պատասխանատու այս դեղը ստացող մոտ հիսուն հազար հիվանդների անվտանգության համար: Նրա խոսքից հետո, կարծես թե, կանխորոշվել է ամեն ինչ՝ դեղի մասին վատ խոսող չպետք է լինի:

Հիշեցնենք, որ «DiaZone MR»-ը Հնդկաստանից Հայաստան է ներմուծում պետգնումների մրցույթում հաղթած հայկական «Արմֆարմ» ընկերությունը։ Թե ի՞նչ կապ ունի նախարարի խորհրդականը «Արմֆարմ» ընկերության հետ, առայժմ չենք կարողացել պարզել, թե ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարողանում են «գերի պահել» այսքան բժիշկների եւ, իհարկե, նախարարին: Պարզ է, որ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը դեղի գրանցման ժամանակ միայնակ չէր կարող անել այդչափ ապօրինություններ: 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից մեր վերջին հարցման ժամանակ փորձել ենք պարզել` արդյոք այս դեղը և նույն ընկերության կողմից Հնդկաստանից ներկրվող դեղերը բավարարո՞ւմ են Հայաստանում պետական գրանցման պահանջներին և խնդրել ենք տրամադրել դեղերի գրանցման համար օրենքով պահանջվող փաստաթղթերի պատճեները, մասնավորապես` դեղի` արտադրող երկրի գրանցման հավաստագիրը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արամ Պետրոսյանն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է տրամադրել պատճեները: Բայց իրականում պատճառը մեկն է. դեղի գրանցման ժամանակ այդ փաստաթղթերը չեն եղել: Հիմա էլ չկան,  որովհետեւ եթե ունենային, միանգամից այն կհրապարակեին: Ցանկացած ընկերություն իրեն ներկայացնելիս նախ այդ հավաստագիրը պետք է ներկայացնի: Իսկ նախարարությունում նման հավաստագիր պարզապես չկա:

Առայժմ անհայտ է, թե ինչով կավարտվի «հնդկական պատուհասի» այս պատմությունը: Բայց հաջորդ տարի դրա ներկրումն ապահովելու համար ինչ-որ մարդիկ այս շաբաթվա ընթացքում պետք է ստորագրություն դնեն որոշ թղթերի տակ: Պետք է որ ստորագրություն դնողները նաեւ գիտակցեն, որ այդ ստորագրության պատճառով որոշ ժամանակ հետո չի բացառվում հայտնվ

 

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net