ՀՅԴ Արցախի կառույցի անդամները հայտարարում են կուսակցությունը լքելու մասին:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.

«Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները, մենք եւս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք տեղեկանալով ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմից: Հույսը, որ նոր Բյուրոն նոր մարդկանց կազմով կփոխի այն խայտառակ, դաշնակցության գաղափարների հետ ոչ մի կապ չունեցող, լպրծուն եւ իսկապես դաշնակցությունը այլասերող քաղաքականությունը հոդս ցնդեց, երբ Բյուրոյի կազմում տեսանք Հ.Մարգարյանի անունը, այն էլ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում:

Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին, ի նշան բողոքի, չցանկանալով անհաղորդ եւ անգործունյա մնալ հայրենիքի համար այս ճակատագրական պահին, մենք հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամակցությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:

ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեությունից`

Քերոբ Ղազարյան

Զավեն Սեւումյան

Ալբերտ Մաթեւոսյան

Ադելա Աղաջանյան

Արամ Գեւորգյան

ՀՅԴ «Դիզակ» կոմիտեությունից`

Գրիշա Բադասյան

Շողակաթ Մակարյան

Հասմիկ Օսիպյան

Մաիսիկ Բադասյան

Գնել Համբարձումյան

Լուրեր Հայաստանից – NEWS.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert