HORATԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՏ ՏԵՐ ԳԻՐԳՈՐՅԱՆՑԻ ՀԵՏ

Վերջերս ռուսական RT  արաբալեզու հաղորդման ժամանակ հրավիրվել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Հարցազրույցը, որը կարծում եմ հետաքրքրական է իր տեսակով, քանի որ, նա խոսում է մի շարք հարցերից, որոնց մասին աղաղակում եմ արդեն քսան տարուց ավելի։ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը պատմում է Արցախյան պատերազմի կարեւոր դրվագների մասին, ուստի հետաքրքիր կլիներ, որպեսզի պրոֆեսիոնալ թարգմանիչները սղագրեին հարցազրույցը ամբողջությամբ։ Այնպես որ, այս հոդվածում միայն կներկայացնեմ հարցազրույցի վերջին հատվածը, որտեղ եւ թաքնված է գաղտնիքներըը, չնայած Սուրհանդակ կայքում բազմիցս նշվել է այդ գաղտնիքների մասին, որից հասարակության լայն զանգվածը անտեղյակ է։ Նախ հիշեցնեմ միայն, որ այս կայքի մեջ կարող եք գտնել « Աղաղակող Պատմություն եւ Ապահով  Հայաստան » հոդվածը, որը կարծում եմ հասկանալի եւ պարզ ներկայացված է մեր ազատամարտիկների գաղափարական մոտեցումները Արցախյան պատերազմին եւ Հայաստանի պետության կառուցմանը։

Այդպիսով, Նորատ Տեր-Գրիգորյանցի հարցազրույցի հետեւյալ մասը ներկայացնում եմ ընթերցողին։

Գեներալը պատմում է, որ Արցախյան պատերազմում շատ ժամանակ մեր կամավորական տղաները մարտնչում էին առանց կտոր հաց դնելու բերանները։ Ազատամարտիկները շատ ժամանակ անգամ մարտնչել են առանց հաց եւ ջրի, իսկ նա տղաների հետ միասին անց է կացրել դժվարին օրեր, թույլ չտալով իրեն շքեղություններ, քանի որ ինքը համարել է անբարոյականություն՝ կամավորներից թաքուն վայելել խնջույքի սեղանները։ ( Չնայած որ մեր « գեներալներից » շատերը ճակատ էին գնացել միայն ուտուշ — խմուշի․․․ ) Գեներալի ասելով չնայած այն բանին, որ մեր կամավորները սնվում էին վատ, սակայն նրանց մարտական ոգին շատ բարձր էր, անգամ մի կտոր պատառը նրանք կիսում էին իրար մեջ, դա նրանց ավելի էր համախմբում։ Միասնությունը, խիզախությունը աննկարագրելի էր, քանի որ նրանք պատրաստ էին աներեւակայելի հերոսություններ գործելու։

Արցախյան պատերազմը հայերի համար գոյամարտի պատերազմ էր, իսկ Ադրբեջանցիների համար նվաճողական, այդ էր տարբերությունը, որ մեր ազատամարտիկները ինքնազոհաբերությամբ էին կռվում։

Գեներալը հիշեցնում է, որ Արցախյան պատերազմը ավարտվեց Բիշքեկում ստորագրված ԽԱՅՏԱՌԱԿ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր եւ հենց դրա պատճառով էլ դարձավ իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների ( Պարագլուխների ) հետ լուրջ անհամաձայնության պատճառ։ Նա վիրավորված վերադառնում է Մոսկվա։ Չնայած Լեւոն Տեր- Պետրոսյանը անձամբ է գնում Մոսկվա եւ գեներալին համոզում, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժում է՝ տեղյակ լինելով, որ կատարված դավաճանությունը կատավել է բարձրագույն ղեկավարների մեղքով։

Գեներալը իր հարցազրույցում նշում է Բիշքեկի ( 1994-ի մայիսի 5-ին ) զինազդադարի մասին, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Այն որ պետական այրերը մոռացել էին ժողովրդին եւ պետության մասին, զբաղված էին միայն սեփական շահերի մասին։ Հենց այդ իշխանակալ « էլիտան » էր, որ իրենց թույլ էին տալիս ամեն ինչ, բացի ազգանպաստ գործից։

Գեներալի ասելով, Արցախյան պատերազմի նվիրյալ կամավորները, որոնք հաղթեցին պատերազմը, հենց այդ իշխանավորների կողմից մնացին անտեսված՝ լուսանցքից դուրս։ Նրանց արած ինքնազոհաբերությունը մոռացվեց անիջապես։ ՀՀ իշխանավորները չցանկացան այդ տղաներին ընդգրկել բանակի ու ուժային կառույցներում, որպեսզի օգտագործեին նրանց գիտելիքները եւ հնարավորությունները։ Իսկ մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ նստած էին տաքուկ առանձնասենյակներում առաջ գնացին եւ անտեսեցին այդ ազնվ տղաների հերոսությունները եւ անձնազոհությունը։ Հենց այդ առանձնասենյակներում նստած Տականքներն էլ ստորագրեցին Բիշքեկի խայտառակ զինադադարը, որը իրենից ոչինչ չէր ներկայացնում։

Գենեալը հիշում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը, երբ մարշալ Ժուկովը, ֆաշիստական Գերմանիային պարտադրեց ստորագրել կապիտուլացիայի պայմանագիրը, հստակ նշելով Սովետական Միության պահանջները, որում Գերմանիան պարտավորվում էր կատարել։

1. 1994 թվականին Բիշքեկյան խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա։

2. Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, դա ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն Խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն, չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վեսկսել պատերազմը։

3. Այն որ այդ պայմանագրի մեջ չճշտվեց, ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

Այս նշված երեք գործոնների հետեւանքը աղետալի է։

Արդրբջանի ներկայիս նախագահ Իլիհամ Ալիեւը ամեն տարի 3 միլիարդ դոլլար է հատկացնում վերազինելու ու արդիականացնելու իր բանակը։

Ամեն օր եւ ամեն տեղ նա կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի անբաժան մասն է եւ հայերը պարտավոր են հեռանալ այնտեղից ու որ պատերազմը անխուասփելի է։ Իլհամ Ալիեւը ցանկացած վայրկյան կարող է խախտել զինադադարի ռեժիմը, քանի որ դա հենց Բիշքեկյան խայտառակության մեղքով է ։

Ամեն օր շփման գծում զոհվում են զինվորներ։ Միջազգային օրենքի համաձայն Ադրբեջանը պետք է ունենա 250 տանկ, սակայն իրենք ունեն 450 տանկ։

Ադրբեջանը տարեկան Հայաստանի ողջ բյուջեից ավելի գումար է ծախսում վերազինելու իր բանակը։ Այդ զինադադարը մի գլխացավանք է, քանի որ դա նման է ծխացող հրաբուխի, դա ցանկացած պահին կարող է ժայթքել։

Հիշեցնեմ, որ Բիշքեկյան արձանագրությունը ստորագրվել է 1994-ի մայիսի 5-ին, Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի , Ղըրղզստանի Հանրապետության խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայացած՝ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արաքցյանի, ԱՀ Միլի մեջլիսի փոխնախագահ Ա. Ջալիլովի եւ ԼՂՀ ԳԽ նախագահ Կ. Բաբուրյանի գլխավորած պատվիրակությունների հանդիպման արդյունքում:

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը  հեռացել էր Հայաստանից Վազգեն Սարգսյանի պատճառով, քանի որ այդ ժամանակ Հայաստանում նա էր ռազմական « էլիտայի » կնքահայրը։

25 /01/2015 Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան © VH

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=5x9HEvPmgwA&x&feature=player_embedded&x-yt-ts=1421914688=-yt-cl=84503534 embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert