53445«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնն ալյուրին պարտադիր կարգով արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելու առնչությամբ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Այդ հավելումներից մեկն էլ ֆոլաթթուն է: Ասուլիսին մասնակցող բժիշկ, սննդաբան Հայկազ Սարգսյանը պատմեց տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Մի վերին հրաման կամ կարգադրություն է եղել, որ յուրաքանչյուր երեխայի պետք է ամեն օր բաժանվի 3 հաբ ֆոլաթթու (450-500 միավոր): Մինչդեռ…

«Ֆոլաթթվի «ինստրուկցիայի» մեջ գրված է, որ այն ամբուլատոր պայմաններում տեղամասի բժիշկը, մանկաբույժն իրավունք չունի երեխաներին տալու, ֆոլաթթուն թույլատրելի է միայն արյան քաղցկեղով հիվանդին, այն էլ` ստացիոնար պայմաններում տալու համար,- ասաց Հայկազ Սարգսյանը:- Հետևաբար այդ ֆոլաթթվի վերաբերյալ, ես կարդացի բժշկական կոլեկտիվի առաջ և նամակ ուղարկեցի առողջապահության նախարարություն: Այնտեղ քննարկվեց և ներողություն խնդրեցին, թե դուք բժիշկ եք, լավ է` հասկացաք: Բարեբախտաբար, ես հասցրեցի… Ֆոլաթթուն ազդում է ժառանգականության վրա, կամ խեղված երեխաներ են ծնվում, կամ, ընդհանրապես, չբերություն է առաջ գալիս: Հիմա այս ի՞նչ օրն ենք ընկել, որ չենք հասկանում, թե մեր գլխին ինչ են սարքում…»:

Ըստ մասնագետի՝ մարդն իր առողջությունը կարող է պահպանել նաև առանց արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ պարունակող հաց ուտելու: Այդ նպատակով իր և իր հարազատների ընտանիքներում սեղանին, որպես սննդի մի կարևոր բաղադրիչ, դրվում է հացի թեփ, որն իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ այն նյութերը, որոնց արհեստական ճանապարհով ստացված տարբերակներն ուզում են պարտադիր կարգով խառնել ալյուրին:

Nyut.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert