Հերմինէ Դալմազեան

Երեկ մամուլից տեղեկացանք, որ մի քանի Սփյուռքահայերը ցնականում են Հայաստանում «աշխարհի ամենամեծ խաչը տեղադրել…»: Իսկ այսօր  ևս մամուլում կարդալով ներքոկցյալ տեղեկությունը, ակամայից մտածում ես. արդյոք ժամանակին քրիստոնեության քարը իրենց դոշին խփող թագավորն ու հոգեվորականը  քրիստոսապաշտությունից դրդվելով ընդունեցին քրիստոնեությունը, թե՞ այն ժամանակ էլ դա իրենց սեփական շահերին ավելին էր ծառայելու, քան մհերապաշտությունը: Արդեն հոգնում ես, անընդհատ կրկնվող, շատ սովորական ու անհեթեթ դարձած այն խոսակցություններից, որ տեղի ու անտեղի կրկնվում են. «դարեր պետականություն չենք ունեցել, ուրիշի լծի տակ ենք եղել, չեն թողել մենք զարգանանք ու առաջադիմենք…» և խոսքն արդեն հասնում է այն տեղ, որ «նոր հայտնաբերումներ» է արվում. «մենք աստծո ընտրյալ ժողովուրդն ենք» և…. Բայց երբ նայում ես պատմության խորքերն ու մտովի ուրիշի լծի տակ գտնվելու ժամանակաշրջաններում ես թափառում, տեսնում ես, որ ավելի բարվոք վիճակում էինք, ավելի էինք զարգանում, մշակույթ ստեղծում, գիր ու գրականություն ստեղծում, քան, երբ սկսեցինք անկախության զուռնեն փչել: Արդյունքն եղավ 1,5 միլն զոհ, աշխարհով մեկ սփռվածություն, պապենական հողերից փախուստ, նահանջ, հողի կորուստ… Ու այդ վիճակը գնալով աղետալի է դառնում, ինչքան որ ներկայում ձեռք բերած «անկախ Հայաստանի» կյանքը շարունակվում է: Այս ամենը տեսնելով, գալիս ես այն եզրակացության, որ մենք ոչ թե «աստծո ընտրյալ ժողովուրդ», այլ աստծո անառակ զավակներն ենք, արժանի չենք ոչ անկախության, ոչ էլ ազատության… Քանզի այդ երկուսին ձգտելը, մեզ համար միշտ աղետաբեր է եղել…

Թե ինչով են զբաղված «անկախ Հայաստանի» իշխանավորներն ու եկեղեցականները, պարզ է բոլորին, այն ինչ պարզ չէ և անհասկանալի է այն է, որ չգիտես, արդյոք այդ «անկախությունն ու ազատությունը» մենք մեզ պաշտպանելու, զարգանալու, արժանավայել ապրելու համար ենք ուզեցել, թե կործանելու համար:- (խմբ.)

 

horizonweekly.ca – Հայաստանի Հանրապետութեան նախկին քաղաքացի, ներկայիս Թուրքիոյ քաղաքացիութիւն ունեցող Հերմինէ Դալմազեանը այժմ կը սպասէ իր նոր անձնագրին:

Դալմազեանը, որ 10 տարի առաջ աւագ քրոջը հանդիպելու նպատակով մեկնած էր Տրապիզոն, ամուսնացած էր ազգութեամբ թուրք, 4 երեխաներու հայր Մոհամէտ Ալի Շիմշէքի հետ եւ աւելի ուշ իսլամանալով`  ստացած էր Այշէ անունը: Ան ստանձնած էր Ալիի հիւանդ մօրը եւ առաջին կնոջմէ ունեցած երեխաներուն խնամելու պարտականութիւնը:

Նշենք, որ Հերմինէ Դալմազեանը իր թուրք ամուսինին հետ ունեցած է 2 երեխայ: Մոհամէտ Ալի Շիմշէքի առաջին կինը մահացած էր 9 տարի առաջ, Քելեր գիւղին մէջ տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ:

Նշենք, որ թրքական լրատուամիջոցները մեծ ուշադրութեամբ կ՚անդրադառնան իսլամացած հայաստանցիներուն առնչուող լուրերուն` փորձելով այդ լուրերը օգտագործել սեփական քարոզչութեան նպատակով: Հերմինէ-Այշէի պարագան առաջինը չէ, յայտնի է նաեւ Քնարիկ-Փընարի դէպքը, որուն մասին կը գրեն թրքական թերթերը: Գիւմրեցի Քնարիկ Վոսկանեան 2010-ին Թուրքիոյ մէջ իսլամութիւնը ընդունած է։

ԹՈՒՐՔԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐԹԱԼ – allturkey.am

ԱԶԴԱԿ

Քնարիկ Վոսկանեան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert