Այս անորոշ ցավը արդեն
Թելադրում է կանոնները
Մելանխոլիկ մի նոր խաղի..
Տխրությունը ծանր օդ է,
Իսկ գրելը` կիսով չափ գոց մի պատուհան. ..
Իսկ իմ սիրտը հազար կտոր,
Ձայն չի հանում,
Լսվում է լոկ խուլ մի շշուկ`
Մի դուռ բացեք, ներսում տոթ է…
Կյանքը սենյակ` որն անօդ է,
Իսկ սիրելը դուռ փնտրելու մի պատրվան…

Օրհնյալ ես Տեր,
Որ ապրելուս պատրվակ ես դու հնարել…

Տա Թև

 

*  *  *

 

ԴՈՂ

Իմ խոսքերը տեղ կհասնեն,

Թեկուզ մի քիչ խեղճ ու թերի,

Թեկուզ բացն էլ չլրացնեն

Իմ չքավոր սպասումների…

 

Իմ խոսքերը տեղ կհասնեն,

Որպես դողն է մարմնին հասնում

Ու բյուրեղյա իր մատներով

Ոգու նյարդերն է ցավեցնում:

 

Ես դողալով սպասում եմ դեռ,

Կանցնե ժամեր, դարեր կանցնեն,

Ինչ որ դողով, ինչ որ մի տեղ,

Իմ խոսքերը Ձեզ կհասնեն…

Տա Թև

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert