imageԻնչպես տեղեկացրել էինք ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամները շաբաթ օրը՝ հունվարի 24-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի:

Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը և մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց:

Տարիների փորձից ելնելով այլևս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին»:

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=GFwlYV-fA1o&feature=x-yt-ts=1422327029&v=player_embedded&x-yt-cl=84838260 embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

http://www.1in.am/1533035.html

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert