ermeni_iddialarini_curutmeye_davet_h34217

Հունվարի 17-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժողով՝ այսպես կոչված, «Թուրքերի դեմ ցեղասպանությունների ուսումնասիրության հիմնադրամի» ղեկավար Սեֆա Յուրուքելի ղեկավարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Սոն հաբեր» կայքից։

Այսպես կոչված՝ «Թուրքերի դեմ ցեղասպանությունների ուսումնասիրության հիմնադրամի» նախագահ Սեֆա Յուրուքելը մամուլի հաղորդագրություն է տարածել և ցանկացողներին հրավիրել մասնակցելու բաց ժողովին, որտեղ Ցեղասպանությունը հերքելու փորձեր են արվելու:

Բացի Հայոց ցեղասպանության հարցը քննարկելուց՝ նախատեսվում է նաև անդրադարձ կատարել պատմական այլ «իրողություններին», ինչպես նաև Նիդերլանդներում թուրքերի խնդիրներին։

Ռոտերդամում կայանալիք ժողովի կազմակերպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների թուրքերի խորհուրդը։

Հավելենք, որ հատկապես վերջին տարիներին տպագրվել է մեծ քանակությամբ հակահայ բովանդակությամբ գիտական գրականություն: Բազմահատորյա գրքերը թարգմանվում են այլ լեզուներով և ինտենսիվորեն տարածվում արտասահմանյան տարբեր կառույցներում, ուսումնական հաստատություններում:

2015 թվականին ընդառաջ՝ Թուրքիայում զգալիորեն ակտիվացել է նման գրականության տպագրությունը, ինչպես նաև այլ գիտական նախաձեռնությունները, որոնց հիմնական նպատակը Ցեղասպանության փաստի ժխտումն է:

Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ հակահայ ակցիաներ, միջոցառումներ են կազմակերպում:

http://www.1in.am/1520429.html

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert