Լուսանկարե՝ Lragir.am-ի (Արտաղաթ...)

Մեզանից շատերը չգիտեն, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց Արցախի «լավ» տղաները, Արցախի, որ քաղաքում, կամ որ գյուղում են ծնվել, հասակ առել, և ծեծկռտվել՝ իրենց թաղի՝ թուրք, կամ հայ հասակակիցների հետ, բայց որ այդ վայրը հիշիցնում է Երևանի Կոնդ թաղամասը, ապա դա պարզ երևում է, նրանց անգամ հասուն տարիքում, անգամ ՀՀՆ- ի պաշտոնում լինելու պարագայում եղած գործելակերպից և երկիրը կառավարելու՝ իրենց չափազանց մեծ շնորհքից ու հեռատեսությունից: Որոնք համայն աշխարհի աչքի առաջ Երևանում սպանդ են կազմակերպում խաղաղ ցուցարարների շարքերում և ծեծի են ենթարկում դեպի Արցախ ընթացող մեքենաներում նստած հայ մարդկանց, որոնց շարքերում կանայք կային, երեխաներ:

Ի՞նչ անուն  տալ նրանց այսունման արարքներին: Եվ ընդհանրապես ի՞նչ անուն տալ՝ նրանց այն բոլոր արարքներին, որոնց պատճառով, աշխարհի մարդկությունը այսօր գրանցում  է, որ երկիրը անգամ ևս դարձել է՝ աղքատների, կարիքավորների, խեղճերի, արտագաղթողների երկիր, որ Հայաստանը աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում է հայտնվել…

Այո, ի՞նչ անուն տալ…

Նրանք անգամ ևս աշխարհին փաստեցին, որ Հայաստանը եղել է ողբերի, ու որբերի երկիր և այսօր էլ նույնն է դարձել և որ Հայաստանի վերնախավը՝ իր ապիկար կեցվածքով, երբեք ի վիճակի չի եղել, հասուն չի եղել, արժանի չի եղել և այսօր էլ չէ, անկախ երկիր կառավարել և իր ապիկարությամբ այնքան է ժողովրդին արհամարել ու ստրկացրել, որ նա կորցրել է իր կենսունակությունը, իր՝ լավ ապագայի նկատմամբ հավատը, ինչպես նաև մյուս անկախ ժողովուրդների կողքին իրեն արժանավայել դրսեվորելու՝ ունակությունը:

Միթե՞ ժամանակին Պուշկինը, այնքա՜ն վրդովված լինելով հայության խեղճ վիճակից, չի ասել՝ «Դո’ւ ստրուկ ես, դո’ւ վախկոտ ես, դո’ւ հայ ես»:

Ամենից առաջ ներեղություն եմ խնդրում իմ սիրելի ընթերցողներից, որ  բարկության ցավից, անզորությունից և ողբս ընկճելով, այսպես եմ արտահայտվում, որովհետև չգիտեմ, այլ ի՞նչ գրեմ, ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ մոտ գանգատի գնամ…

Ես լավ եմ հիշում իմ հոգեհարազատ և կյանքից անժամանակ հեռացած ընկերոջս խոսքերը, երբ նա Հայաստան – Արցախ հերթական այցելությունից հետո, դառնացած, անզորության զգացմունքից այնքա՜ն հուսահատված և հազիվ բարկությունը զսպելով, իմ հարցին, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ասաց.

«Դու կարծում ես, ի՞նչ պետք է կատարվի, պատկերացրու, եթե սրանք կարողանան, ապա՝ ոչ միայն Արցախը, այլ նույնիսկ Հայաստանն էլ կծախեն թուրքին»:

Գուցե նրանք չհասցնեն դա անել, բայց որ այսօր մենք վկան ենք Հայաստանում՝ իշխանությունների և վերնախավի գնալով ավելի սանձարձակ չարաշահումների առկայության, և դրանց հետևանքով գործազրկության, կենսապայմանների և ապրելակերպի կտրուկ վատթարացման, որի պատճառով արտագաղթը ոչ թե չի կասեցվել, այլ կտրուկ աճել է, ապա վախը կա, որ ապագայում Հայաստանը՝ որպես անկախ երկիր և հայաստանաբնակ ժողովուրդը լուրջ վտանգների դեմ- դիմաց հայտնվեն:

Մյուս կողմից սփյուռքի մեռելապաշտ և լալկան հայությունը, որի համար Հայաստան- հայրենիք գոյություն չունի, իր պանդխտության ցուպով օտարների                             դռները թակելով՝ «Հայոց ցեղասպանության» ճանաչում է աղերսում, անտեսելով, որ միևնույն ժամանակ ցեղասպանություն է կատարվում հայաստանաբնակ ժողովրդի հետ:

Ուրեմն այլ ուրիշ ի՞նչ անես, բացի որ նստես և ասես՝ ողբամ քեզ հայ ժողովուրդ, որովհետև ամենից առաջ ապիկար է քո վերնախավը և քեզ պակասում է, քո ազգային արժանապատվությունը, որովետև դո’ւ հայ ես, դո’ւ խեղճ ես, դո’ւ լալկան ես, դո’ւ անմիաբան ես, որովհետև դո’ւ անկախ ապրել չե’ս կարող և չե’ս ուզում…

 

Սամվել Հովասափյան

Փետրվար 2015, Բեռլին

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert