Մաղում են սերս, Հայրենի’ք

Օտա’ր իմ, սե’ր իմ, մտերի’մ,
Պայթում է սիրտս Քո ցավից:
Երանի, երանի սովորեմ
Քեզ բուժել անծիր խավարից:

Օտար իմ, սեր իմ, հայրենիք
Քեզ գիտեմ անհուշ երգերից…
Պաղեց, ցնդեց անկնիք
Արևդ ոգուս ծերպերից:

Անտեր, բայց տեր իմ Հայրենիք
ՓՇՐԵՑԻՆ ԳԱՀԵՐՆ ԻՄ ՍՐՏԻ.
Դու արքա` անթագ , անտանիք,
Դու մեռնող Արև-Նաիրի…

Օտա-ր իմ…Սե’ր իմ … Անծանո’թ`
Ժայռո’տ, երազո’տ պատառիկ,
Մաղում են հողդ քարքարոտ,
Օտար, ավազոտ Հայրենիք…

Տա Թև

 

ԵՍ ԿԳԱՄ

Երբ աչքերդ վեր նայելը մոռանան ..
Ես կգամ,
Երբ սրտիդ քնքուշ զարկերը համրանան
Ես կզգամ…
Երբ ճյուղերդ չորանան և ուռենու պես դու թեքվես`
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես…
Երբ ուժերդ քեզ լքեն և ուռենու պես լացես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես:

Երբ մի օր քո հեքիաթները ավարտվեն..
Ես կզգամ,
Թե անգամ մեր ճանփաները չհատվեն …
Ես կգամ…
Թե արևդ ինչ-որ մեկը գողանա և դու մրսես՝
Ես կգամ քեզ մոտ թե կանչես,
Թե ժպիտդ ինչ-որ մեկը գողանա և դու մթնես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես:

Ում ձեռքերն են այս երկինքը նկարել,
Եվ ում միտքն է երազները արարել ,
Հենց այստեղ են հայացքները հանդիպում,
Բայց ավաղ դու ինձ երբեք չես նկատում:

Երբ մի օր մայրամուտին ինձ կարոտես..
Ես կգամ,
Ու մեռնող լույսերի մեջ դու ինձ փնտրես..
Ես կզգամ ..
Թե կապույտ գիշերներում մեր արշալույսը երազես՝
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես,
Թե խավար հորիզոնում իմ վերադարձը փայփայես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես…

Ում ձեռքերն են այս աջքերը նկարել,
Եվ ում միտքն է մեր հեքիաթը հորինել,
Հենց այստեղ ենք ակամա մենք հանդիպել ,
Հեքիաթից եմ քո աչքերը ես գտել …

Դու սպասիր ինձ
Ես կգամ
Թե կանչես դու ինձ
Ես կգամ
Դու կանչիր ինձ
Ես կգամ
Թե սպասես դու ինձ … ԵՍ ԿԳԱՄ…

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=faMJib1R3D4&feature=player_detailpage= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

Խոսք՝ Տաթև Ոսկանյան
երաժշտություն՝ Վահագ Ռաշ.
Գործիքավորում՝ Կարեն Արզումանյան, Գիսանե Պալյան, Վահագ Ռաշ

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net