Իրանահայ նշանավոր դիվանագետ ՄԻՐԶԱ ՄԱԼՔՈՄ ԽԱՆՆ այս տողերը գրել է 150 տարի առաջ՝ նկարագրելով պարսից իրականությունը։ Կարդում ես ու թվում է, թե հանճարեղ հայորդին ապրում ու տառապում է մեր օրերում՝ տագնապի ու սթափության կոչ անելով անտարբերության ու խորը թմբիրի մեջ հայտնված իր հայրենակիցներին։

«Վաճառվում են պետական պաշտոնները, շքանշաններն ու կոչումները։ Նահանգները, գավառներն ու նախարարական պաշտոնները վաճառեցին ամեն տեսակի ապիկար մարդկանց, ծախեցին գետերը, հանքերը, երկրամասերը և սահմանները, ամենացածր գնով ծախեցին ժողովրդի բոլոր իրավունքները, երկրի առևտուրն ու պետության անկախությունը և ահա հիմա, արևելյան շուկայի հնավաճառների նման, ծախում են հորինված պետական տիտղոսները, շինծու առանձնաշնորհները կամ պետական կնիքով հաստատված վավերագրերը… Բոլոր երկրամասերը անկում են ապրում։ Ժողովուրդը փախչում է երկրից։ Մեր դպրոցները վեր են ածվել ավերակների… Մեր օրենքները տխմարների հիմար քմահաճույքի արդյունք են։ Բարոյականությունն ընկել է: Մենք զրկվել ենք ունեցվածքից, կյանքի ապահովության համոզվածությունից։ Երկիրն ամբողջությամբ մի բանտ է: Ժողովուրդն իսկապե՞ս մահացել է, որ դուք նրա ժառանգությունն աճուրդի եք հանել․․․
Եթե խելքի չգանք՝ ստիպված կլինենք համբուրել օտար զինվորների կոշիկները»:

ՄԻՐԶԱ ՄԱԼՔՈՄ ԽԱՆ
1864 թ.

Իրանահայ նշանավոր դիվանագետ
(1833 Իրան -1906 Շվեյցարիա)

hayergiteqvor.blogspot.de

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert