Արցախը Հայաստանից առանձին տեսնող, անգամ «դեֆակտո անկախ» կարգավիճակում, կամա թե ակամա կհամարվի հայ ազգի պառակտիչ, առնվազն դավաճան: Այդ դավաճանական քաղաքականությունը իրականացվում է Արցախի հանրային հեռուստաալիքով բացահայտ՝ Արցախի և ՀՀ իշխանությունների լռությամբ… Այդ նույն կարծիքին են նաև ՀՀ որոշ պաշտոնատար անձինք (ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ու այլոք բացահայտ արտահայտությամբ), ովքեր տարանջատում են համայն հայության պատկանող ՀԱՅԱՍՏԱՆԸ, պառկտում են հայ ազգին, թուլացնում են ոչ թե միայն ՀՀ քաղաքացու պատկանելիության զգացում հանդեպ Արցախին, այլ նաև համայն Սփյուռքի:  Արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կողմից տրված անձնագրերով, Արցախը պաշտպանվում է Համազգային ջանքերով թե՛ պաշտպանության և թե՛ վերակառուցման ու զարգացմանն վերբերող հարցերում… Այնուամենայնիվ, Արցախի և ՀՀ քաղաքացիները չեն տարանջատում իրենց պատկանելիությունը համայն հայությունից, մեկ հասկացությունից՝ ՀԱՅԻՑ ու ՀԱՅԱՍՏԱՆԻՑ: Ովքեր փորձում են հայ ազգին տարանջետել, իրենք վաղուց տարանջատվել են հայ ազգից ու ժողովրդից, կապ չունեն հայ ազգի հետ, կապ չունեն համայն հայության պատկանող հայրենիքի ու մշակույթի հետ, նրանք ապազգային են, քանզի 25 տարի վարել են ապազգային քաղաքականություն, հայ ազգին հասցրել են կործանման վերջին աստիճանին… Ուստի մեր հերթին կոչ ենք անում համայն հայության՝ Արցախի- ՀՀ-Սփյուռք հատվածները իրենց համերաշխությամբ, համախմբվածությամբ, թույլ չտալ ապազգային ու պառակտիչ ուժերին կամա թե ակամա արհեստականորեն տարանջատել, պառակտել հայ ազգին, քանզի ազգային միասնականության կորուստը կնշանակի՝ համայն հայությանը պատկանող հայրենիքի կուրստը… (խմբ.)

 

azatamart.am – «Անտեսելով տարբեր մակարդակներով Արցախից հնչած՝ ավտոերթը դեպի Արցախ դատապարտող հայտարարությունները, հետեւաբար հաշվի չնստելով նաեւ արցախցիների կարծիքի հետ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցներն, այդուհանդերձ, որոշել են իրականացնել իրենց ծրագիրը, այցելել իրենց իսկ բնութագրմամբ «Արցախի մարզ» ՝ անգամ մոռանալով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին արցախցիները քվեարկել են հանուն տարածաշրջանում ազատ ու անկախ երկրորդ պետություն ունենալու գաղափարի օգտին»,-այս միտքը  հնչել է Արցախի հեռուստատեսության պատրաստած՝  հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածի վերաբերյալ ռեպորտաժի առաջին վայրկյաններին:

Ստացվում է, որ ԼՂՀ իշխանությունը տառապում է երկվության ախտանիշով. հարկ եղած պահին համարում է, որ Արցախը ոչ թե Հայաստանի մի մասն է՝ ինչպես ընկալում է Հայաստանի ժողովուրդը, այլ մի առանձին-ինքնուրույն պետական միավոր է՝ անկախ Հայաստանից: Մինչդեռ Արցախի նույն ղեկավարությունն այդպես չի մտածում, երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական դաշտում սեփական  դիրքերը պահպանելուն կամ իր սահմանների պաշտպանությանը, դե, իսկ երբ բանը հասնում է ընդդիմադիր տրամադրություններին, նրանք ասում են՝ գնացեք ձեր երկիր, դուք կապ չունեք մեզ հետ: 

Չարաբաստիկ ավտոերթը ընդամենը փորձաքար էր՝ այս ամենը բաց նյարդով արձանագրելու:  Խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ ավտոերթը ճի՞շտ քայլ էր, թե՞ սխալ, արդարացվա՞ծ էր, թե չէ: Սա քննարկվելիք ելակետային հարց չէ այն պարզ հիմնավորմամբ, որ օրումեջ ոչ պակաս անտրամաբանական քայլեր են կատարում իշխող կամ իշխանահպատակ ուժերը:

Բայց չշեղվենք:

Ժամանակին, երբ ՀՀ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, պետական մակարդակով ամեն ինչ արվում էր՝ թույլ չտալու Հայաստանի եւ Արցախի միջեւ որեւէ պառակտիչ տրամադրություն, զուգահեռաբար, հանուն  դիվանագիտական ճակատում ԼՂ անխոցելիության՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը Հայաստանը ներկայացնում էր որպես հակամարտություն ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ: Ի՞նչ կատարվեց հետո. նախագահ Տեր- Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց ՀՀ վարչապետի պաշտոնը: Դա դարձավ արդեն շուրջ երկու տասնամյակ ձգվող մղձավանջի սկիզբը: Տասը տարի Ռոբերտ Քոչարյանը նստեց Հայաստանի նախագահի աթոռին, եւ Սերժ Սարգսյանն էլ, որին նույնպես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ղեկավար պաշտոն առաջարկեց, այժմ իր նախագահության երկրորդ ժամկետի մեջ է: Այս՝ մոտ քսան տարիների ընթացքում թե՛Քոչարյանը, թե՛ Սարգսյանը իրենց գործունեությամբ ամեն ինչ արեցին՝ հակամարտությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու որպես հակամարտություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եւ զուգահեռաբար տարանջատելու ղարաբաղցուն հայաստանցուց: Իրավական  հարթության մասին չէ խոսքը, այլ բարոյական:

Չնայած Արցախում կիրառվում է ՀՀ դրամը, չնայած ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց զինվորական պարտականությունը կատարում են ԼՂՀ-ում՝ պաշտպանելով Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ չնայած բազում այլ հանգամանքների, այսօր ԼՂՀ պետական հեռուստատեսությունը հստակ բաժանում է  դնում Արցախի ու  Հայաստանի միջեւ:

ԼՂՀ պետական տեսակետը ներկայացնող այս տեսանյութը Հայաստանի  եւ Արցախի գործող իշխանությունների ապազգային գործունեության վառ ապացույցն է:ՀՀ նախագահի աթոռին բազմած Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեփական պաշտոնը պահպանելուն ուղղված իրենց քայլերի մեջ մոռացել են ամենակարեւորը՝ ինչպես իրենց որոշ նախորդներ: Նրանք կորցրել են իրականության զգացումը:

Հանուն ինչի՞ հազարավոր հայեր ազատագրեցին Արցախը: Անշուշտ՝ ոչ մի քանի հոգու հարստացնելու համար: Արցախում կռված յուրաքանչյուր հայի համար Արցախն իր երկրորդ հայրենիքն է: Յուրաքանչյուր ազատամարտիկ պատրաստ էր կյանքը տալ մարտի դաշտում, միայն թե հայկական երկու երկրների ժողովուրդներին տեսներ միասին, հզոր ու անպարտելի: Հազարներն իրենց արյունը չխնայեցին հանուն այդ մեծ նպատակի: Իսկ ի՞նչ են արել երկու երկրների ղեկավարները երկու հասարակություններին միացնելու համար: Արցախի հեռուստաընկերության տեսանյութից պարզ երեւում է. ոչինչ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert