Թուրք մտավորականները դատապարտել են Գալիպոլիի նախաձեռնությունը և կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՄարտի 14-15-ին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում տեղի է ունեցել «Խաղաղության և ժողովրդավարության Էգեյան համաժողովը», որին մասնակցել են Թուրքիայի քաղաքացի մի շարք մտավորականներ, գրողներ, ուսանողներ: Համաժողովի ավարտին Սիրիայի պատերազմի, Ռոժավայի հեղափոխության, քրդական խնդրի և Հայոց ցեղասպանության մասին մի փաստաթուղթ է հրապարակվել:

«Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (ԺԴԿ-HDP) կողմից կազմակերպված համաժողովի արդյունքում հռչակված հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ առանց Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հնարավոր չէ Թուրքիայում լուծել քրդական խնդիրը:

«Դերսիմի կոտորածները, չբացահայտված սպանությունները, Մադըմաքի, Մարաշի, Ռոբոսքիի  կոտորածները, զանգվածային ջարդերը, նույնիսկ երկրի սահմաններից դուրս, օրինակ՝ Ռոժավայում, տեղի ունեցող որոշ իրադարձություններ մեզ միշտ ստիպում են անդրադառնալ 1915-ին», ասված է հայտարարության տեքստում:

Համաժողովում ըթնացքում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ մի շարք առաջարներ են հնչել: Մասնավորապես առաջարկվել է սեպտեմբերի 9-ը հայտարարել սգո օր, քանի որ դա Իզմիրի քրիստոնյաների զանգվածային կոտորածի տարեթիվն է: Նաև առաջարկվել է Իզմիրի Թալեաթ փաշա պուրակի անունը փոխել՝ անվանակոչելով Իզմիրցի հայ երաժիշտ Տիգրան Չուխաջյանի անունով:

Հայտարարությունում նաև ասված է. «Մենք ամոթալի ենք համարում և դատապարտում ենք այն, որ ցեղասպանության ենթարկվածների սգո օրը՝ ապրիլի 24-ը, վերածվել է տոնակատարության դարձած Գալիպոլիի հաղթանակի օր, առավել ևս այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը հրավիրվել է այդ միջոցառումներին»:

www.ermenihaber.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert