Յոյս“-ի անցեալ համարում տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ հարցեր ենք ուղղել մեր համայնքում ակտիւ այն կառոյցներին, որոնք երկրորդ մի յանձնախումբ են կեանքի կոչել Եղեռնի 100-ամեակի ոգեկոչման համար եւ աւելացրել էինք, որ չենք ստացել որեւէ պատասխան: Այժմ վերոյիշեալ ուժերը «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմին» անւան ներքոյ պատասխանել են մեր հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները ամբողջութեամբ:

Յայտարարել էք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը կուսակցական է, մինչ դեռ նրանում անդամակցում են անձնաւորութիւններ, որոնք պարզապէս դաշնակացականներ չեն: Օրինակի համար Անդրանիկ Սիմոնեանը, Ռոզիկ Աւանէսեանը եւ Վարուժ Սուրէնեանը: Ի՞նչպայմաններպիտիունենարայդյանձնախումբը, որպէսզի «կուսակցականե չլինէր:

Նախ, թոյլ տւէք շնորհակալութիւն յայտնենք, համայնքային հարցերի լուսաբանման ուղղութեամբ Ձեր կողմից այս զրոյցի առիթը ստեղծելու համար:

Ուրեմն, նախ եւ առաջ ճշտենք, մենք յայտարարել ենք, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը «կուսակցականացւած էե եւ ոչ թէ «կուսակցական էե, ինչը չի նշանակում, որ յանձնախումբը, անպայմանօրէն, ամբողջութեամբ, կազմւած է կուսակցականներից, այլ այն, որ չունի կամարտայայտութեան կարողութիւն եւ ենթակայ է կուսակցութեան: Երկրորդ՝ յստակացնենք, որ մենք խնդիր չունենք այլախոհների, այս դէպքում դաշնակցականների հետ, այլ հարցն այն է, որ նման մարմինները, նկատի ունենալով, որ համայնքային են, պարտաւոր են առաջնորդւել ազգային–համայնքային հայեցողութեամբ եւ շահերով, ինչն այս պահին չի իրագործւում, այլ ընդհակառակը, Թեմական խորհուրդն այս կապակցութեամբ հրապարակած իր անդրանիկ յայտարարութեամբ տեղեկացնելով նշանակովի իր յանձնախմբի մասին, վերջում նաեւ աւելացնում էր, որ Հ.Յ.Դ.-ի բիւրոյի անդամը ի պաշտօնէ մաս է կազմում այդ յանձնախմբին, իսկ թէ որտեղից է ծնունդ առնում նման արտառոց որոշում, կարծում ենք պէտք չունի յաւելեալ բացատրութեան:

Վերոյիշեալից ելնելով, մենք յայտարարել ենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յանձնախումբը կուսակցականացւած է, ենթակայ՝ Դաշնակցութիւն կուսակցութեան որոշումներին: Նրա անդամները նշանակվել են կուսակցութեան կողմից եւ համայնքում գործող ոչ դաշնակցական կողմը, որ վերջին Պատգամաւորական ժողովի ընտրութիւններում, (դաշնակցական կողմի կեղծիքներով հանդերձ), ստացաւ ձայների մօտ 41 տոկոսը, որեւէ դեր չի ունեցել այդ կարեւոր հարցում, այսինքն՝ ժողովրդի մի ստւար մասը անտեսւել է, ինչի արդիւնքում էլ այդ մարմնի աշխատանքները ընթանում են միապաղաղ, իսկ նրա անդամները, ընդորում կուսակցական, մէկը միւսի հետեւից, արտագաղթի հետեւանքով փոխւում են անձայն:

Եզրակացնելով, յիշյալ մարմինը կուսակցականացւած չի լինի այն դէպքում, երբ նրանում ներկայ կլինեն կողմերի լիիրաւ ներկայացուցիչները, ոչ թէ նշանակովի անձինք: Այստեղ հարցը ոչ թէ անհատների, այլ ընտրութեան ձեւի մասին է:

Ի՞նչ քայլեր էք առել միասնական յանձնախումբ ստեղծելու ուղղութեամբ եւ ի՞նչ խոչընդոտների էք հանդիպել:

Հենց այն օրւանից, երբ Թեմական խորհուրդը այդ առթիւ սկսեց իր աշխատանքը մենք կապի մէջ մտանք այդ խորհրդի հետ՝ համոզելու, որ համազգային հարցերին պատասխանելու համար չենթարկւեն կուսակցութեան թելադրանքներին, բայց ցաւօք Թեմականը չկարողացաւ ձերբազատւել կուսակցութեան կապանքներից: Այս հարցով խօսեցինք նաեւ թեմիս Առաջնորդի հետ, որպէսզի ստանձնելով իր հայրական դերը, գոնէ այս պարագային համայնքում ստեղծի միասնականութիւն: Բայց աւա՜ղ, մեզ անյայտ պատճառներով այս հարցում իրեն չարդարացրեց նաեւ Սրբազան Հայրը:

Բանաւոր զրոյցները ապարդիւն գտնելով, դիմեցինք գրաւոր երկխօսութեան:

Առաջին նամակը 2014 թւի Ապրիլի 23-ին յղեցինք Թեմական խորհրդին, որում ասւում էր.

«Ինչպէս գիտէք՝ պատմութեան ողջ ընթացքում, հայ ժողովուրդը միայն այն պահին է կարողացել մեծ յաղթանակ արձանագրել, երբ եղել է միակամ ու միասնական: Սակայն փաստ է, որ վերջին հարիւր տարիների ընթացքում ամենաշատը այս հարցում հայ ազգը իր կուսակցութիւնների վարած քաղաքականութիւնների հետեւանքով, թերացել է թուրքական իշխանութիւնների կողմից հայոց ոտնակոխւած իրաւունքների ձեռքբերման հարցում՝ Հայոց Պայքարին ազգային բնոյթ տալու փոխարէն այն կուսակցականացնելով ու հատւածային դարձնելով, ինչի ցցուն օրինակի ականատեսն ենք եղել նաեւ մենք մեր համայնքում:

Նկատի ունենալով վերոյիշյալ փաստը եւ միասնականութեան պահանջն այս կարեւոր հարցում մենք՝ ներքոյ ստորագրեալ կառոյցներս, պահանջում ենք հնարաւորինս շուտ վերանայել Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբի կազմը եւ նրանում ներառել բոլոր կողմերին եւ չկուսակցականացնել այն:

Յոյսով ենք, այս ամենակարեւոր հարցում ազգային տրամաբանութիւնը կյաղթանակի նեղ կուսակցական հատւածականութեանե:

Երկրորդ եւ երրորդ նամակները հերթաբար ուղարկւեցին Մայիսի 21-ին եւ Յունիսի 28-ին: Արդիւնքում, Թեմական խորհուրդը «գտաւ հնարըե՝ մեզ առաջարկեց երկու հոգու ներկայացնել 100-րդ տարելիցի յանձնախմբում ներառելու համար, նոյն ժամանակ կուսակցական շրջանակից հրաւիրելով եւս հինգ հոգու, այսինքն յօնքը շինելու տեղ՝ աչքը հանեցին, հրապարակելով իրենց ըմբռնումը ժողովրդավարութիւնից:

Մեր 3-րդ նամակում մենք շեշտել էինք.

«Մինչ Թուրքիան իր ողջ պետական ապարատը զորաշարժի է ենթարկել Հայոց (եւ ոչ թէ նրա որոշակի մի հատւածի) Ցեղասպանութիւնը հերքելու, հայութեան իրաւունքները ոտնահարելու եւ հայ ժողովրդի ուժերը ջլատելու ուղղութեամբ, ցաւօք, մեր համայնքում ոմանք դեռ Հայկական Հարցի հետապնդումը համարելով իրենց սեփականութիւնը, չեն նպաստում ազգի ուժերի համախմբումին:

Արդարեւ, առանց թերագնահատելու 100-ամեակի յանձնախմբի ցայժմ կատարւած աշխատանքները, դժբախտաբար պիտի յիշատակենք, որ Խորհրդիդ կողմից կեանքի կոչւած այդ մարմինը չի կարող ներկայացնել ողջ համայնքը եւ ինքնաբերաբար իրաւասու չէ խօսելու համայնքի բոլոր կողմերի անունիցե:

Եւ երբ համոզւեցինք, որ միասնական աշխատելու կամքը վերջնականապէս բացակայում է դիմացինի մօտ, մի Բաց նամակ հրապարակելով, բացատրեցինք թէ ինչու ենք ստիպւած ստեղծում «անկախ եւ ժողովրդավարական հենքով ձեւաւորւած յանձնախումբ, որի դռները բաց են լինելու ցանկացած հայորդու դիմացե:

Բաց նամակում, ի միջի այլոց, ասւում էր նաեւ.

«Մենք չենք միտում հակադրւել Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբին եւ նոյնիսկ ողջունում ենք նրա ամենափոքր դրական քայլն անգամ, ու նաեւ յոյս ունենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը համազգային եւ համայնքային հարցերում, այսուհետեւ, ունակ կը լինի անաչառ մօտեցում ցուցաբերել: Սակայն նոյն ժամանակ չենք կարող անտարբեր լինել համայքում տիրող մենատիրութեան նկատմամբ, որը ջլատելով հայութեան միասնականութիւնը ներքնապէս թուլացնում է Հայկական ճակատը ցանկացած հակառակորդի դէմ առճակատման գործումե:

Յուսանք, յաջողեցինք համառօտ տողերում ներկայացնել մեր կողմից նախաձեռնւած քայլերի ու դիմակայած խոչընդոտների մասին:

Ձերյանձնախմբի եւ Թեմական խորհրդի կեանքի կոչած յանձնախմբի աշխատանքները իրենց քաղաքական բնոյթով ինչո՞վ են տարբերւում միմեանցից: Ենթադրենք ձեր առաջարկած կամ ցանկացած անձնաւորութիւնները լինէին Թեմականի կեանքի կոչած յանձնախմբի անդամներ, ի՞նչ կանէիք, որ հիմա նրանք չեն անում:

Թեև, այս հարցի որոշ հատւածին պատասխանեցինք առաջին հարցում, սակայն յաւելենք, որ այստեղ հարցը անհատ անձերի կամ կողմերի մասնակցութիւնից, նրանց առաջադրանքներով աշխատանքը հարստացնելուց շատ աւելի հիմնական հարց կայ, որն է կամարտայայտութեան և համայնքային միասնութեան գոտէպնդման անվիճելի իրաւունքի հարցը: Միասնութիւնը, թէեւ միջոց է, բայց ամենուրեք, ու մանաւանդ տարագրութեան պայմաններում, յաջողութիւններ եւ յաղթանակներ ապահովող հիմնական երաշխիքն է: Հասարակական կեանքում չկայ միասնականութեանը փոխարինող յուժկու այլ մեխանիզմ:

Ինչ վերաբերում է գործելաոճերի քաղաքական բնոյթին, ապա պիտի ասենք, որ դրանցում անպայման հիմնական տարբերութիւններ կլինէին. առաջին հերթին գործունէութիւնը կլիցքաւորւէր, որովհետեւ միասնականութիւնը մի քանի միութիւնների կամ անձնաւորութիւնների քանակային կամ մատեմատիկական գումար չէ, այլ որակային նոր կարգավիճակ: Տարբեր է, երբ օտար հանրութիւնը քեզ նայում է, որպէս մի ժողովրդի կամ համայնքի լիիրաւ ներկայացնող մարմին, և բոլորովին այլ բան, երբ դրոշմւած ես, որպէս մի կուսակցութեան քաղաքական ձգտումենրը հետապնդող ներկայացուցիչ:

Թէ ինչ կանէինք կամ ինչպէս կհարստացնէինք յանձնախմբի գործունէութիւնը եթէ միասնական յանձնախումբ կեաքի կոչւէր, կարծում ենք անտարակոյս է, որ գործունէութիւնը կհարստացնէինք այն բոլորով, որ մշակում, յայտարարում եւ իրականացնում է յանձնախումբը: Իսկ այն մասին, թէ ինչ չէինք անի բերենք քանի նմուշներ.

– վստահաբար, մենք նոր լոգոյատիպ չէինք գծելու, այլ յանուն միասնականութեան կօգտագործէինք նոյնը, ինչ արդէն գծւել էր Հայաստանում,

– տեղեկանալով իրականացւելիք ինչ-որ աշխատանքի մասին, գոռոզաբար չէինք կրկնելու նոյնը: Ինչպէս յայտնի է Թեմականի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը պիտի հրատարակի Երւանդ Օտեանի «Անիծեալ տարիներե գրքի պարսկերէն տարբերակը, Ձեր (Ռոբերտ Սաֆարեանի) թարգմանութեամբ, ինչի մասին ամիսներ առաջ՝ դեռ նախքան Ձեր կողմից այդ գործի սկսւելը, մենք տեղեկացրել էինք իրենց՝ որ աւարտւել է այդ գրքի թարգմանութիւնը պրն. Անդրանիկ Խեչումեանի միջոցով եւ հրատարակւելու է մեր՝ Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի 100-րդ տարելիցի յանձնախմբի կողմից: Սակայն, ցաւօք, դա չընկալւեց եւ մնացին իրենց որոշման վրա, երբ հնարաւոր էր նոյն դրամով, այլ գիրք թարգմանել աւելի հարստացնելով 100-րդ տարելիցի առիթով իրականացւող աշխատանքների շարանը,

– ապրիլի 23-ի ձեռնարկը չէինք յանձնելու Հ.Յ.Դ. «Ռոստոմե երիտասարդական միութեան, այլ իրենց եւս համագործակցութեան կհրաւիրէինք,

– մեզ իրաւունք չէինք վերապահի թեմի Կրթական խորհրդի անունը չարաշահել, եւ կուսակցութեան ակնոցով պատմութեան գիրք հրատարակել, եւ որպէս դասագիրք տարածել հայոց դպրոցներում,

– 100-րդ տարելիցի լոգոյի գրութիւնը եւ այլ կարգախօսերը առանց մասնագէտ մարդկանց հետ խորհրդակցելու չէինք թարգմանի, որպէսզի հնարաւորինս լաւ եւ խորիմաստ կարգախօսով հրապարկ իջնէինք եւ այլն:

Ի՞նչ յստակ առաջարկներ կամ պահանջներ ունէք միասնական յանձնախումբ կազմելու համար:

Կարծում ենք սկզբից եւեթ ասել ենք այդ մասին՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ աշխատելու համար նախ եւ առաջ պիտի հեռու մնալ մենատիրական մօտեցումներից, ազգայինն ու համայնքայինը զանազանել կուսակցականից, պատասխանատու եւ ենթակայ լինել ժողովրդի պահանջին ու կամքին եւ ոչ թէ քուլիսների ետեւում հնամաշ խաղեր խաղալ:

Եւ ի վերջոյ կողմերի արդար ներկայութիւնը Յանձնախմբում, միասնական յանձնախումբ ստեղծելու միակ գրաւականն է:

Համառօտ տեղեկութիւններ ձեր մինչ այժմ տարած աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի մասին:

Իրանահայ ժողովրդավարական ուժերի համդրող մարմնի կողմից ցայժմ կազմակերպւել են ժողովրդական հանդիպումներ, միջոցառումներ, դասախօսական երեկոներ, կլոր սեղաններ, մամլոյ ասուլիսներ եւ գեղարւեստական ծրագրեր:

Մեր կողմից Թեհրան են հրաւիրւել եւ դասխօսութիւններ ունեցել Ստամբուլում հրատարակւող հանրայայտ «Ակօսե շաբաթաթերթի խմբագիր պարոն Բագրատ Էստուկեանը, Արցախի հերոսամարտի մասնակից, ազգային հասարակական գործիչ Սարգիս Հացպանեանը ու նաեւ թուրքագետ եւ համալսարանի դասախօս Տիրան Լոքմագէօզեանը, որոնցից առաջին երկուսը այցելեցին նաեւ Սպահան եւ Շահինշահր: Իսկ կազմակերպւած միջոցառումները բոլորն էլ իրենց արդիւնաւետութեան պատճառով լաւ ընդառաջւել են համայնքում:

Նախատեսւում են գեղարւեստական միջոցառումներ, դասախօսութիւններ, թատերական եւ Կոմիտասեան երգերի երեկոներ, հրատարակութիւններ: Մշակոյթի նախարարութեան է յանձնւած Երւանդ Օտեանի «Անիծեալ տարիներե գրքի պարսկերէն թարգմանութիւնը, որ արտօնութիւնը ստանալու պէս հրատարակելու ենք, եւ էլի ուրիշ ծրագրեր, որոնց մասին աւելի ուշ հանդէս կգանք յայտարարութեամբ:

Յ. Գ.– Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը պաշտպանւում է Հայ մարզամշակութային «Րաֆֆիե համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան, Նարմաք և Մաջիդիե քաղաքամասի Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտաւորականների, «Իրանահայերե լրատւական կայքէջի եւ <<Արաքս>> շաբաթաթերթի կողմից:

<<Յոյս>> թիւ 189

11 Մարտ 2015


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert