Narine Mkrtchyan«արդյոք հիմա կա՞ ավելի մեծ ազգային խնդիր, քան գործող իշխանությանը հեռացնելը, մի՞թե պարզ չէ, որ շարունակվելու դեպքում սա համահայկական աղետի է վերածվելու, մի՞թե պարզ չէ, որ Հայաստանը կորցնում ենք:»

Նարինե Մկրտչյան, 31.03.2015

Որքան մոտենում է Ապրիլի 24-ը, այնքան Սեֆիլյանի և նրա նախաձեռնության հանդեպ ուղղակի և անուղղակի հարձակումները մեծանում են: Անկեղծ ասած, Սեֆիլյանի նախաձեռնության և պայքարի ձևերի ու մեթոդների մեջ շատ բան ինձ համար անհասկանալի է, քաղաքական հայտարարությունների մեջ էլ՝ շատ բան անընդունելի է: Հայաստանյան ձախողված ընդվզումների իրողություններն ինձ ստիպում են զգուշորեն մոտենալ ամեն նոր ընդվզմանը:

Բացի այդ, ինձ համար վերջին տարիների ամենակարևոր ճակատամարտը դեկտեմբերի 4-ին էր Ազգային ժողովի մոտ, երբ Հայաստանը դավաճանաբար հանձնվում էր Ռուսաստանին, Սեֆիլյանի և նրա թիմակցիները, չնայած իմ անձնական խնդրանքին, Ազգային ժողովի մոտ չեկան անգամ: Այդ ամենն, այո: Բայց:

Շատերն են հիմա պնդում, հորդորում , ամոթանք են տալիս, սպառնում են Սեֆիլյանին զերծ մնալ Ապրիլի 24-ի բողոքի միջոցառումներից, ի հիշատակ զոհերի և որ իբր աշխարհով մեկ խայտառակ չլինենք: Ես այդ մտեցումը համարում եմ պարզ երեսպաշտություն: Ահա թե ինչու.

1.1965 թ. Ապրիլի 24-ի բողոքի միջոցառումների ժամանակ, ինչպես գիտեք, ջարդվել էին անգամ օպերայի ապակիները, թեպետ բողոքի ալիքը և պահանջները մինագամայն ազգային հիմք ունեին,
2 1988 թ. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք քայլելիս մենք բոլորս գոռում էինք ՛՛Ղարաբաղ՛՛, ՛՛Միացում՛՛; Դա նույնպես ազգային պահանջատիրություն էր հենց Ապրիլի 24-ն օտագործելով,
3. իմ ուսանողական տարիներին Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում բանասիրականի մեր ֆակուտետով, միասին երգելով ոչ թե սգո, այլ ազգային-ազատագրական երգեր, ամբողջական շղթա կազմած, որ ԿԳԲ-ն չկարողանա մարդկանց վերցնել,
4. և վերջինը, արդյոք հիմա կա՞ ավելի մեծ ազգային խնդիր, քան գործող իշխանությանը հեռացնելը, մի՞թե պարզ չէ, որ շարունակվելու դեպքում սա համահայկական աղետի է վերածվելու, մի՞թե պարզ չէ, որ Հայաստանը կորցնում ենք:

Ապրիլի 24-ը ազգային խնդիրներ բարձրացնելու լուրջ նախադեպ ունի:

Այնպես որ, բավական է փարիսեցությամբ զբաղվել:

Չգիտեմ, թե Սեֆիլյանի նախաձեռնությունն ինչո՞վ կավարտվի, չգիտեմ անգամ, թե պայքարի իրական ծրագիր ունե՞ն, թե՞ ոչ, պարզապես հասարակական-քաղաքական կյանքում կեղծիքին ու երեսպաշտությունը արդեն անտանելի են դառնում, ինչն էլ մեծապես խանգարում է հասարակական զարգացմանը:

1487384_10205647788863552_8063375539881260923_n

 

հեղինակ՝  Narine Mkrtchyan

robananyan.wordpress.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert