Այն շաղախը, որից արարվում է ընծան` տվյալ երկրի հողը, ջուրն ու երկինքն է, հաճախ մեծ եղբայրները սիրում են այն վերցնել փոքրերի ձեռքից, իսկ եթե այդպես պատահի այս անծայրածիր լեռ ու դաշտերում, Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալյան լեռներ, նրա սպանության համար Եվրոպան ո՞ր մեծ եղբորը պիտի հարցնի` ո՞ւր է քո կրտսեր եղբայրը:

Մի՞թե այս արձակ տարածությունների միջով անցնող թնջուկավոր պաստառների ճանապարհը, որի վրա շառաչում է գնացքը, Կայենի ամայության դաշտերը չեն, երբ նա վեր կացավ Հաբելի վրա և սպանեց նրան, մի՞թե այս ճանապարհները Հիտլերի կանաչ երազանքների ուղին չէր, իմ Եվրոպա, որով ցանկանում էր նվաճել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս ցամաքը` մեծ գերմանական Ռայխը ստեղծելու համար:

Այստեղ է, որ մեզ դարերի միջով ճամփա անցնելու փորձը և հորիզոններին հասնելու իմաստությունն է պետք, որպեսզի Ղովտի կնոջ նման, թիկունքից ձայներ լսելիս, չշրջվենք ու քարացած չկանգնենք անցյալի հիշատակների առաջ: Լևոն Խեչոյան. «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» հատվածներ, աղբյուրը՝ hetq.am

 

http://news.am – Աշխարհը ցեղասպանություն է վերապրում եւ այսօր՝ աշխարհում տոտալ անտարբերության պատճառով։ Ադ մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագին։

«Այդ ամենը Կայենի հանցավոր լռությունից էր, նրա բացականչելուց «Չգիտեմ։ Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»։ Նոր ցեղասպանությունը քրիստոնյաների ցեղասպանություն է, նրանք իսլամական աշխարհի մեծ մասում հետանդումների եւ հարձակումների են ենթարկվում»,-ասել է պատրիարքը։

«Տարբեր առիթներով ես մեր ժամանակը պատերազմի ժամանակ եմ անվանել, կտորներով երրորդ համաշխարհայինի, որտեղ մենք ամեն օր աջակցում ենք դաժան հանցագործություններին, արյունոտ սպանություններին եւ ոչնչացմանը։ Ցավոք, այսօր է մենք լսում ենք մեր անպաշտպան եղբայրների եւ քույրերի աղաղակները, որոնց Քրիստոսի հավատի եւ ազգային պատկանելության պատճառով դաժանաբար սպանում կամ տեղահանում են»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert