Նոր կուրս, որի դեպքում քաղաքականությունը կընկալվի ոչ թե արկածախնդիր, մերկապարանոց ճառերի շղթա, այլ նախ և առաջ գործ (մինչդեռ վերևները գոռում են պահանջատեր ենք, որ Ղարաբաղյան կենսական խնդրում ունենք լուրջ հաջողություններ, իսկ ներքևները այրելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները հրճվում են, կարծես թե գործը հասցրին ավարտին)։

հեղինակ՝ Մարիամ Ծատրյան

Տնտեսական և քաղաքական ճգնաժամերը համաշխարհային պատմության շրջադարձային իրադարձություններ են, որոնք հաճախ ընդգրկել են ամբողջ տարածաշրջաններ, մայրմայրցամաքներ։ Ժամանակակից աշխարհում ևս ճգնաժամերը նկատելի ազդեցություն են թողնում այս կամ այն երկրի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների կենսագործունեության վրա՝ առաջացնելով գլոբալ վերափոխումներ և մեջտեղ բերելով դրանց հաղթահարմանն ուղղված գործնական մեխանիզմներ։

1920-30-ական թթ. ԱՄՆ-ի առջև ծառացել էին սոցիալ-տնտեսական,քաղաքական լուրջ խնդիրներ։ 1929թ. հոկտեմբերին Նյու – Յորքյան բորսայի փլուզմամբ սկսվեց Մեծ դեպրեսիան. Արդյունաբերության մակարդակը ընկավ 31%-ով։ Յուրաքանչյուր երրորդ բանվոր հայտնվեց փողոցում։ Ճգնաժամը հետևանք էր արտադրական ապարատի քրոնիկ թերբեռնվածության, մշտական զանգվածային գործազրկության (3-4մլն) և գերարտադրության։

Դժգոհությունը Հանրապետական կուսակցության և նախագահ Հ.Հուվերի նկատմամբ հասել էր գագաթնակետին. «Ծեծված տեսքն ու դժբախտություն գուժող ճառերը վանում էին առանց այդ էլ դժբախտ վիճակում գտնվող ընտրողներին։ Պրեզիդենտը դարձել էր թիվ մեկ ատելի գործիչը։ Նրա անունը հոլովվում էր և գրեթե միշտ վատ իմաստով՝ «հուվերվիլներ – հյուղակներով բնակավայրեր, հուվերի վերմակներ – հին լրագրեր, որոնցով ծածկվում էին աղքատները, հուվերի սայլեր – շարքից դուրս եկած մեքենաներ, հուվերյան դրոշներ – շուռ տված դատարկ գրպաններ»։

Franklin-Delano-Roosevelt-006Նյու Ռեփաբլիկ թերթի տեսաբանը նշում էր, որ ինքը սռաջին անգամ է տեսնում, որ Սպիտակ տան առաջնորդի մասին այդքան մեծ ատելությամբ խոսեն։ 1932թ, Ընտրություններ։ Հաղթանակ են տանում դեմոկրատները։ Հաղթում է մի մարդ, ում վիճակված էր դառնալ ԱՄՆ-ի ամենասիրելի և ամենաճանաչված նախագահներից մեկը. .Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կամ ինչպես նրան կարճ անվանում էին ամերիկացիներհ Ֆ.Դ.Ռ։ ԱՄՆ-ի 32-րդ պրեզիդենտին վիճակված էր փրկելու ԱՄՆ -ի անդամալույծ տնտեսությունը։

Ռուզվելտն «ինքնաթիռի թևերով» ամերիկացիներին բերեց իր Նոր կուրսը (Նոր կուրսի հիմքում ընկած էր անգլիացի տնտեսագետ Ջ.Մեյնարդ Քեյնսի գաղափարները -կապիտալիստական արտադրության նորմալ ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության պետական կարգավորում)։ Ռուզվելտը հայտարարում էր, որ ամերիկացիներին նոր կուրս է հարկավոր, որ բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով, քաղաքական գործիչը քաղաքականությամբ և ժողովրդի բարեկեցությունն ապահովելով։ Նրա ելույթներն այնպիսին էին,որ յուրաքանչյուրը կարող էր այնտեղ գտնել այն, ինչը մոտ էր և հարմար էր իրեն։

«Քամելեոն շերտավոր ծածկաշալով»,այսպես էին արտահայտվում հակառակորդները նրա մասին։ 1933թ. մարտի 4-ին տեղի ունեցավ նորընտիր պրեզիդենտի երդման արարողությունը։ Ռուզվելտը, վեր կենալով սայլակից, հենվելով ավագ որդու ձեռքին, արտասանել է երդումը։ Իշխանության գլուխ անցնելուց հետո առաջին հարյուր օրվա ընթացքում Ռուզվելտի կառավարությունը ցույց տվեց, ոը մտադիր է գործել վճռականորեն»։

1933-1936թթ. ընթացքում Ռուզվելտին իր նոր կուրսով հաջողվեց արթնացնել երկիրը, 1933թ. նոյեմբերին ԽՍՀՄ-ի դիվանագիտական ճանաչումը կարևոր քաղաքական նախաձեռնություն էր։ Այս քայլով Ռուզվելտը նաև լուրջ տնտեսական դիվիդենտներ էր հավաքում քանի որ հասկանում էր, որ ԽՍՀՄ-ի հետ առևտրատնտեսական կապերը միայն կնպաստեն հաղթահարել հետճգնաժամային փուլը։ «Բարի դրացու» քաղաքականությամբ ԱՄՆ-ն վերականգնեց և ամրապնդեց իր դիրքերը արևմտյան երկրագնդի երկրներում»։

1937-39թթ. բարեփոխումները ավելի դինամիկ փուլ մտան. .Ռուզվելտի նախապատերազմյան արտաքին քաղաքականությունը աչքի էր ընկնում մի կողմից ճկունությոմբ և իրատեսությամբ, մյուս կողմից էլ հակասականութնամբ և զգուշավորությամբ։ Նա ատում էր ֆաշիզմը, դեմ էր ռազմամոլ քաղաքականությանը ‘ մելիտարիզմին։ Նա հաճախ էր հայտարարում, որ արդի պայմաններում ոչ մի ժողովուրդ չի կարող իրեն մեկուսացված համարել աշխարհից։ Ռուզվելտը և նրա վարչակազմը գտնում էր ,որ ԱՄՆ -ը պատերազմի ժամանակ պետք է ակտիվ քաղաքականություն վարի։ Նախատեսվում էր աշխարհում այնպիսի դիրք գրավել, որ հարկ եղած պահին հնարավոր լիներ ազդել պատերազմի ելքի վրա։  (ԱՄՆ-ը պատերազմից դուրս էր գալու հաղթանակած)։

Թերևս դեմոկրատ Ռուզվելտի գործունեության ամենամեծ գնահատականը տվել են ամերիկացիները, որոնք նրան 4անգամ (1932,1936,1940,1943թթ) ընտրել են ԱՄՆ-ի նախագահ։ Կյանքը արագ ցույց տվեց, որ Ռուզվելտի արտաքին քաղաքականության որոշիչ գիծը գործունակությունն է։ Նրա վարած իրատես քաղաքականությունը գնահատվեց հասարակ ժողովրդի կողմից, որի վկայությունն է տարածված այն կարծիքը, որ Ռուզվելտը տուն է կառուցել, որտեղ մինչև օրս ապրում են ամերիկացիները։

Մեզ էլ է նոր կուրս հարկավոր, ինչ ձևով էլ դա ընկալվի։ Նոր կուրս մի քիչ ժողովրդավարությունից (այդպիսին չի լինում, ինչպես չի լինում մի փոքր հղիություն) ժողովրդավարության անցնելու, բարքերի անկումը հաղթահարելու, հայրենի հողին մարդկանց բնական կապվածությունը վերականգնելու։ Նոր կուրս՝ քաղաքական հասունություն և պետական մտածողություն ունենալու, զգայական ընկալումներից դուրս, իրատեսությամբ և սառը դատողությամբ առաջներդվելու։

Նոր կուրս, որի դեպքում քաղաքականությունը կընկալվի ոչ թե արկածախնդիր, մերկապարանոց ճառերի շղթա, այլ նախ և առաջ գործ (մինչդեռ վերևները գոռում են պահանջատեր ենք, որ Ղարաբաղյան կենսական խնդրում ունենք լուրջ հաջողություններ, իսկ ներքևները այրելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները հրճվում են, կարծես թե գործը հասցրին ավարտին)։

Նոր կուրս, որտեղ երկրի բարօրության պայմանը կլինի արժեքների գնահատումն ու պահպանումը, անհատի հետևապես հասարակության ազատությունն ու սեփական երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը, երբ իշխանությունը պետական գործչի համար կլինի ոչ թե նպատակ, այլ միջոց՝ պետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, երբ առավել կկարևորվի ոչ թե Հայկական բարձրավանդակը, այլ ՀՀ -ն։

Նոր կուրս, որի դեպքում, իրոք Հայաստանը կլինի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն ,որտեղ ժողովրդի կառավարումը կիրականացվի ժողովրդի կողմից, ժողովրդի համար։

https://robananyan.wordpress.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert