Եթե դուք՝ իշխանավորներդ, վախենում եք ապօրինության, անարդարության, զոռբայության ու երկրի թալանի դեմ ժողովրդի պայքարից, ուրեմն, կա՛մ հանձնեք իշխանությունը, կա՛մ մի բռնաբարեք երկիրն ու ժողովրդին:

Դուք մ՛ի ձերբակալեք, երկիրը մ՛ի թալանեք, մ՛ի սպանեք, վերացրե՛ք ապօրինությունները, մտածե՛ք ժողովրդի մասին, այդժամ ժողովուրդը ձեր դեմ չի պայքարի: Այլապես, ոչ թե միայն ձեր դեմ կպայքարեն, այլ նաեւ շուտով կփլուզվի ձեր համակարգն ու դուք կմնաք դրա փլատակների տակ:

Պայքարը՝ հանուն արդարության, բարեկեցության, ազատության եւ իսկական անկախության, ժողովրդի ցավով ապրող յուրաքանչյուր մարդու պարտականությունն ու իրավունքն է: Ով խուսափում է այդ գործից, դավաճանում է նախեւառաջ ինքն իրեն, իր ընտանիքին, իր ժողովրդին եւ հայրենիքին:

Եթե դուք՝ բռնակալներդ, որոշել եք եւ մեզ ասում եք, որ դուք կձերբակալենք, կսպանենք, կտանջենք ու երկիրը կթալանենք, մենք էլ ձեզ ասում ենք, որ մտել ենք պայքարի դաշտ. կա՛մ մեր հոգին կազատվի մարմնի վանդակից, կա՛մ բռնատիրության վանդակը կջարդենք….

Երվանդ Խոսրով

 

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=SFqY6VRoE58&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert