Շնորհավոր աշխատավորների ՏՈՆԸ՝ ՄԱՅԻՍ 1-ը

Մայիսի 1-ն աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնն է: Այն տոնում են 150-ից ավելի երկրներում, որի պատմությունը սկսվում է դեռ 19-րդ դարից: 1886թ.-ի մայիսի 1-ին՝ աշխատավորների ցույցի չորրորդ օրը, Չիկագոյում ոստիկանությունը նրանց վրա կրակ բացեց, ինչի պատճառով էլ որոշները զոհվեցին, տասնյակ բանվորներ  վիրավորվեցին, իսկ ցուցարարներից 4-ը հետագայում մահապատժի ենթարկվեցին:

Աշխատավորները պահանջում էին օրեկան 8 ժամ աշխատանք՝10 ժամի փոխարեն, ինչը տեղի չունեցավ և բանվորները ամբողջ ԱՄՆ-ում՝ 1200 արդյունաբերական հիմնարկներում, գործարաններում և այլնում գործադուլ հայտարարեցին: Չիկագոյում գործադուլների քանակը հասնում էր 90 հազարի: Գործադուլի չորրորդ օրը ցուցարարներն ու նրանց համախոհները հավաքվեցին «Haymarket» հրապարակ և սկսեցին իրենց երթը: Ոստիկանությունը ցուցարարներից պահանջում էր դադարեցնել ցույցը… Այդ պահին պայթուն տեղի ունեցավ, որի պատճառով սպանվեց մեկ ոստիկան, վիրավորվեցին ոստիկաներ ու ցուցարարներ, ինչն էլ պատճառ դարձավ, որ ոստիկանությունը կրակ բացի ցուցարարների վրա: Տեղի ունեցավ ջարդ. ոստիկանությանը հաջողվեց ցույցը ցրել, 8 հոգի ձերբակալվեցին, որոնցից 5-ը  գերմանացի գաղթականներ էին: Դատարանը նրանցից մեկին 15 տարվա ազատազրկման ենթարկեց, իսկ մնացածներին՝ մահապատժի:

Ցուցարարների սպանության և մահապատժի ենթարկվելու լուրը տարածվեց աշխարհով մեկ, որից հետո էլ աշխարհի շատ երկրներում այդ օրը տեղի էր ունենում ցույցեր և գործադուլներ՝ որպես Չիկագոյի աշխատավորներին նվիրված հիշատակի և համերաշխության օր:

1889 թ.-ին Փարիզում «Ինտերնացիոնալի կոնգրեսը»  սահմանեց միասնական մեկ օր, որպեսզի  աշխարհի բոլոր երկրներում նույն օրը բանվոր դասակարգը իշխանություններին կարողանա ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար:

20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը:

Դասակարգային պայքարը չի մարել և չի էլ մարի, քանի դեռ գոյություն ունի դասակարգային հասարակություն… Գործատուի ու գործավորի շահերի բախումն ու պայքարը անխուսափելի ու բնական է. հարստահարողի էությունը չի փոխվել, փոխվել է միայն շահագործելու, հարստահարելու ձևերը:

Որոշ երկրներում, որտեղ իշխանությունը ժողովրդին է պատկանում, սահմանվում են օրենքներ, որոնց միջոցով զսպվում է հարստահարողի սանձարձակ չարաշահումը, հոգ է տարվում աշխատավորիների, սոցիալապես անապահով ընտանիքների համար, մշակվում է երկրի զարգացման ու առաջադիմության համար հստակ ծրագրեր, տեր է կանգնվում ազգային հարստությանը: Իսկ այն երկրներում, ուր իշխանությունը չի պատկանում ժողովրդին, շահագործումն ու հարստահարումը տեղի է ունենում սանձազերծված ձևով. հասարակության մեծ մասը գտնվում է աղքատության եզրին, առաջանում է գործազրկություն,ինչն էլ պատճառ է հանդիսանում,որ քաղաքացիները իրենց հոգսերը հոգալու և գոյատեւելու ելքը տեսնում են միայն այլ երկրներ արտագաղթելու մեջ:

Հայաստանում ոչ թե միայն իշխանությունը ժողովրդին չի պատկանում, այլ իշխանությունը կազմված է հարստահարողից, չարաշահողից ու երկրի ազգային հարստությունը թալանողից, այսինքն թե՛ դանակն է իր ձեռքում, և թե՛ դմակը…

Իսկ ելքը ոչ թե արտագաղթելն է, այլ պայքարի կամք, ազգային գիտակցություն, ազգային հարստության թալանը կանխելու և դեպի ժողովրդի բարեկեցության և երկրի զարգացմանն ուղղորդելու գիտակցությունն է:

Աշխատավոր ու չարքաշ դասակարգի փրկության ելքը՝ օլիգարխիկ իշխանությունների ու հարստահարողների դեմ պայքարն է

Երվանդ Խոսրովյան, 01.05.2015 թ.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert