Սպարտակ ՀակոբյանԱրտերկրյա կազմակերպություններից մեկը հրապարակեց իր հաշվարկները, համաձայն որոնց վերջին 15 տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս են բերվել յոթ ու կես միլիարդ դոլար:

Սրանք համեստ հաշվարկներ են, եւ կարելի է ենթադրել, որ իրականում գումարները շատ ավելի մեծ են:

Եթե մայր գումարին ավելացնենք նաև 15 տարվա ընթացքում կուտակված բանկային տոկոսները, ապա կարելի է ենթադրել, որ երկրից դուրս բերված ընդհանուր գումարը եռապատկվել է, և այդ գումարները տնօրինում են մի քանի հոգի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը և այլք: Սրանք կանգնած են հանցագործ բուրգի ամենավերին աստիճանին՝ առանց սկզբնական կապիտալի ներդրման՝ չարաշահելով պաշտոններն ու դիրքը: Կաշառքի, թալանի, ատկատների, պրիտոկների և հազար ու մի այլ անօրինական գործողությունների շնորհիվ ստեղծել են թե սկզբնական կապիտալ, թե բիզնեսների այսօրվա հսկայական ցանցը: Նման հսկայական գումարներ տնօրինելիս իշխանության մաս կազմելը դառնում է այսօրվա հրամայականը, հակառակ դեպքում գումարները կամ կփոշիացվեն, կամ կխլվեն, ինչպես խլեցին Փայլակ Հայրապետյանից:

Հենց այս պատճառով է Սերժ Սարգսյանից գնվել Հովիկ Աբրահամյանի որդու մուտքն իշխանական համակարգ որպես Արտաշատի քաղաքապետ իր խնամի՝ Գագիկ Ծառուկյանին համակարգից դուրս հանելու գնով:

Նույն անալոգիայով համակարգ մտավ մեկ տարվա մեջ յոթ միլիոն դոլար «վաստակած» Անդրանիկ Մարգարյանի որդին: Սկանդալային պաշտպանությամբ տնտեսագիտության թեկնածու դարձած Տարոն Մարգարյանը տարեկան 30 միլիոն դրամի որակյալ կոնյակ է գնում հավանաբար գիտությունների աստծուն որպես շնորհակալություն զոհաբերելու իր պես սահմանափակ մարդուն թեկնածու դարձնելու կապակցությամբ: Որակյալ կոնյակը ձեռք է բերվում իհարկե Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին: Հայ հասարակության ծաղիկ Գալուստ Պապագատտոյի ավագ որդին առողջապահության փոխնախարարն է, իսկ կրտսերը սպասում է Սերժ Սարգսյանի դաբրոյին՝ Հասմիկ Պողոսյանին, այսինքն՝ Ռիտա Սարգսյանի մոտ ընկերուհուն բարով-խերով փոխարինելուն: Ասել է թե, հայտնի բանջարանոցային կուլտուրայի (թարս բուսնած խիյարի) սինդրոմ ունեցող որդիները շուտով հաջողությամբ կփոխարինեն նույն հիվանդությամբ տառապող հորն իշխանական համակարգում: Ահա մոտավորապես այս տեսքն ունի Գալուստի ասած փոփոխությունները ներքևից: Սերնդափոխության բանաձևի կիրառում՝ հայ օլիգարխիկ մենտալիտետով:

Վերջացնելով թեման՝ ասեմ՝ ինչպես տեսնում եք, ՀՀԿ վերնախավը և օլիգարխիան ֆինանսական միջոցներ ունեն շատ ավելին, քան տվյալ պահին անհրաժեշտ է, սակայն պետությունից և ժողովրդից քամած այդ միջոցները նպատակաուղղված են միմիայն սեփական շահի համար օգտագործելուն, դրա համար էլ Հայաստանում պահվում են այնքան ֆինանսական միջոցներ, որ բավարարի ժողովրդի հետագա թալանն ապահովելու պետական ռեկետի միջոցառումներն իրականացնելուն: Վերջապես Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հանգել է խորհրդարանական կառավարման մոդելի տարբերակին, ասել է թե՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Հարությունյանը մինչև այժմ կատարած քյանդրբազությունները համարում են բավարար ընտրելու համար միակ տարբերակը, առանց որի ժողովուրդն ապրել չի կարող: Այլևս չի վտանգվի մարդու իրավունքները, դատական իշխանությունները կլինեն անկախ, ընտրություններ կեղծելն անհնար, չի լինի բյուջեի թալան, կաշառք, կոռուպցիա: Փորձենք մի փոքր պարզություն մտցնել հարցի մեջ. ու՞մ կողմից է խախտվում մարդու իրավունքները, ումի՞ց են կախված դատական իշխանությունները, ո՞վ կարող է թալանել բյուջեն, ո՞վ է կեղծում ընտրությունները, ու՞մ մասնակցությամբ կամ թույլտվությամբ է տեղի ունենում կաշառքն ու կոռուպցիան: Վերջապես ո՞վ է վարում բոլորին խաբելու և գցելու քաղաքականությունը: Դա ի պաշտոնե կարող է անել միայն մեկ մարդ՝ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց ստացվում է՝ Սերժ Սարգսյանն ինքն իրեն զսպելու համար է գնում սահմանադրական փոփոխությունների, դե իհարկե ոչ, նրա միակ նպատակն իշխանության գլուխ մնալու անզուսպ ցանկությունն է: Կա երեք տարբերակ, չեն անցնի սահմանադրական քյանդրբազությունները, այս դեպքում կմնա կիսանախագահական տարբերակը, որը երկու տարի հետո հնարավոր է Սերժ Սարգսյանին տանի իր համար չափազանց տխուր վերջաբանի:

Դա հիմնական պատճառներից մեկն է, ինչի համար նա ցանկանում է մնալ իշխանության գլուխ: Ախր վերը նշված անձինք իրենց միջոցներով յուրաքանչյուրը կարող է երկու ատոմակայան կառուցել, թողնել այդ ամենն առանց հուսալի հսկողության, նաև ժողովրդական առգրավումից պաշտպանության՝ անմտություն է: Իսկ խորհրդարանական տարբերակի դեպքում երկիրը կղեկավարի վարչապետը: Օգտագործելով ՀՀԿ-ի մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում կընտրվի վարչապետ, կամ կորոշվի, որ երկրի ղեկավարը պետք է լինի ԱԺ-ի նախագահը, այս դեպքում նույն տարբերակով ավելի հեշտ է ոտքով խփել Գալուստի հինգերորդ կետին և զբաղեցնել նրա տեղը: Ճիշտ է, «առայժմ չկա լայն կոնսոլիդացիա, բայց չկա նաև դրա անհրաժեշտությունը», ասում է Շարմազանովը՝ արտահայտելով Սերժ Սարգսյանի կարծիքը: Բավական է ՀՀԿ-ի մասնակցությունը, իսկ ժողովրդի 90 տոկոսի կարծիքը բացարձակ կարևոր չէ: Հենց այսպիսի իրադրությունների համար է նախատեսված ԱԺ-ում ՀՀԿ-ի անուղեղ կազմ, տարբեր մակարդակի գողեր, հատուկ և հասարակ մակարդակի խուլիգաններ, հանցագործ դեգեներալներ, անգրագետ մարքրիտներ և անմոռուկներ, իսկ անենավերևում նախագահ՝ սինյոր Գալուստ Պապագատտոն է: Կոճակ սեղմողների խայտաբղետ ամբոխ, դեկլարատիվ հայտարարություններ, թալանված երկիր: Դե իհարկե նաև ազգային բրենդ դարձած Սերժի պետական ռեկետը:

Սպարտակ Հակոբյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert