«Հայկական վերածնունդ» շարժումը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանական ռեժիմի կողմից ցուցաբերած հակասահմանադրական ոչ իրավաչափ վարքագիծը, այն է` բացառապես խաղաղ քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ անհամապատասխան պայմաններում ուժի և տեխնիկայի կիրառումը: Շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկվածներին և քրեական գործ հարուցել այն ոստիկանների նկատմամբ (ներառյալ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների), ովքեր ոտնահարել են ցուցարարների և ԶԼՄ-ների խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքները: Կոչ է արվում ոստիկանությանը այլևս չխոչնդոտել խաղաղ ցուցարարների երթերը և նստացույցերը:

<<Հայկական վերածնունդ>> շարժումը զորակցում է բռնություններից հետո Երևանի Ազատության հրապարակում և հանրապետության այլ քաղաքներում կրկին քաջաբար ոտքի ելած բոլոր ցուցարարներին և իր անսահման համերաշխությունը հայտնում նրանց:

Այլևս հնարավոր չէ բիրտ և անօրեն ճանապարհով ստիպել հայրենի ժողովրդին վճարել մի բուռ օլիգարխների ճոխ կյանքն ապահովելու գումարները:

 

23 հունիսի 2015թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert