Ինչ աուդիտի մասին է խոսքը, երբ ատոմակայանից <լեւի> հոսանքի գիծ կա անկացված եւ գեներալների օբյեկտներն են սնուցում: Սրա մասին հո տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները:

«Հետք»ի խմբագիր Էդիկ բաղդասարյանը արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարության՝ իր ՖԲ-ան էջում գրել է.

Կարդացի Սերժ Սարգսյանի ելույթը: Նորից աուդիտի գաղափարն է հիմնական մեխը:

ՀԷՑ-ում, ինչպես օրենքն է պահանջում, ամեն տարի աուդիտ է անցկացվում:

Բոլոր տարիների աուդիտներն իրականացրել են աշխարհում հայտնի կազմակերպությունները, ոչինչ չեն հայտնաբերել: Աուդիտ իրականացնողը ոչինչ չհայտնաբերելու հրահանգ է ստացել եւ կատարել հրահանգը: Եթե նա փորձի ինչ որ բան հայտնաբերել, հաջորդ անգամ պատվեր չի ստանա:

Գոյացված պարտքերը փակելու մի ճանապարհ կա` թալանածը հետ բերել: Սա կարող է նախադեպ դառնա նաեւ, պատժելու եւ գողացածը հետ բերելու նախադեպ: Երկրում փոփոխություններն այդպիսի քայլերից է սկսում` բոլորին տեսանելի քայլերից: Ինչ աուդիտի մասին է խոսքը, երբ ատոմակայանից <լեւի> հոսանքի գիծ կա անկացված եւ գեներալների օբյեկտներն են սնուցում: Սրա մասին հո տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները:

Լուսանկարը՝ www.facebook.com/edik.baghdasaryan

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert