«Այո, Մայր Թերեզան հայուհի է, Բոյաջյան է իսկական ազգանունը». Պարգև սրբազան«Այո, Մայր Թերեզան հայուհի է, Բոյաջյան է իսկական ազգանունը». Պարգև սրբազան

«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան, ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից). սա ընկերուհիներիցս մեկի` Հրաչուհի Փալանդուզյանի գրառումն է, որին ծանոթացա երեկ:

Վաղուց էի նկատել Մայր Թերեզայի թե արտաքին, թե ներքին` հոգևոր նմանությունը հայ տիկնոջ տեսակին, մտածել էի` ինչքան նման է հայի, սակայն միայն այդ նմանությամբ, չունենալով համապատասխան հիմքեր, չէի համարձակվել եզրակացնել, որ նա էլ է հայ, աղոտ ենթադրությունից բացի, այն կողմ չէի անցել: Ընկերներիցս մեկը` Հովսեփ Արթինյանը, այս լուրին այսպես արձագանքեց` «Դեռ ովքե՜ր մէջտեղ պիտի ելնեն, որ հայ են… Հնդկաստանի հայ թագուհուն էլ չմոռանալ, որի ամուսինը կնոջ հանդեպ իր սերն արտայայտելու համար Թաջ Մահալ հրաշալի պալատը կառուցեց, նաև` Եգիպտոսի հայ իշխանուհի Շաժարաթ Ալ Տըրին, որը ներկայի Կահիրեի ու Եգիպտոսի պետության հիմքը դրեց»։ Այո, իբրև այլազգի հանդես եկած հայ աշխարհահռչակներն ու մեծերը մեզ դեռ էլի կզարմացնեն, այդպես է ստացվել իր բնօրրանից կտրված աշխարհասփյուռ հայի ճակատագիրը…

Հրաչուհի Փալանդուզյանի հայտնած այս լուրը երեկ շատ արագ հաստատեց ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում արդեն 20 տարի ապրող մեր հայրենակից Նազիկ Հակոբյանը: Ինձ գրած նամակով նա հայտնեց, որ 15 տարի առաջ, երբ ապրելիս է եղել Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում, Մայր Թերեզայի հայ լինելու մասին իմացել է մի ալբանացի կնոջից:

«Տարիներ առաջ աշխատում էի մի հուշանվերների խանութում, մի օր հաճախորդներից մեկը հարց տվեց ինչ-որ բանի մասին, պատասխանեցի, նա ժպտաց ու հարցրեց` իսկ ո՞ր երկրի առոգանությամբ եք խոսում… Ասացի` Հայաստանից եմ, նա միանգամից ոգևորվեց ու ասաց` օ, Հայաստանի՞ց ես, ես Ալբանիայից եմ, մեր նշանավոր սուրբ Մայր Թերեզան ազգությամբ հայ է, մենք հայերին շատ ենք սիրում, քանի որ Մայր Թերեզան ամենանշանավոր ալբանացին է աշխարհում… Ես զամացած ասացի` օ, իսկապե՞ս, ես չգիտեի, նա զարմացավ ու ժպտալով պատասխանեց` այո, այո, այդ ինչպե՞ս է, որ չգիտեք…»:

Շնորհակալություն հայտնելով այս հրաշալի բացահայտման համար, գրող, հրապարակախոս, հայագիտության ոլորտում արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ կատարող Ռուզան Ասատրյանն ասաց.

«Մեկ անգամ էլ հպարտանալու առիթ ունեցա, իսկական գրելու թեմա է, և ճիշտ կլիներ ռուսական «Ռենթիվի» հեռուստատեսության կաշառված լրագրողին նամակ ուղարկվեր այս մասին, չմոռանալով շեշտել Նեֆերտիտիի հայուհի տատի ու Կիևյան Ռուսիայի առաջին հայ թագուհու` Աննայի մասին»:

Ոմանք գուցե այս ամենում ազգային սնապարծություն տեսնեն, բայց, ինչպես ասում են, Աստված նրանց հետ, իրականությունը ու դրա արձանագրումը որևէ առնչություն չունեն ազգային սնապարծության հետ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ագնեսա Բոյաջյանի իսկական անունը եղել է Գայանե, սակայն այդ տեղեկությունը դեռ ճշտման կարիք ունի:

Ծանոթանալով Մայր Թերեզայի վերաբերյալ այս լուրին, ոչ միայն Ռուզան Ասատրյանը, ուրիշները նույնպես առիթ են ունեցել մեկ անգամ ևս իրենց ազգային պատկանելությամբ հպարտանալու և ուրախանալու այս հրաշալի բացահայտման համար: Եվ դա միանգամայն հասկանալի է` Մայր Թերեզան սովորական մարդ չէր, նա իր ապրած կյանքով մարդու նկատմամբ Քրիստոսի պատգամած սիրո, կարեկցանքի, գթասրտության մարդկությանը ցայսօր հայտնի ամենապայծառ օրինակներից մեկն է Աստծո Որդուց հետո, եթե ոչ ամենապայծառը: «Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում,- ասել է մայր Թերեզան:- Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է»: Նա ասել է նաև. «Որքան շատ սեր, իմաստություն ու բարություն հայտնաբերեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք ձեզ շրջապատող աշխարհում»:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից Արմենուհի Փալանդուզյանի հայտնած այս լուրի հաստատումը ստանալու և հավելյալ մանրամասներ իմանալու նպատակով, այսօր զրուցեցի Պարգև սրբազանի հետ: Ահա թե ինչ հայտնեց նա.

«Այո, Մայր Թերեզան հայուհի է, Բոյաջյան է իսկական ազգանունը, հայրը` Բոյաջյան է, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Ինքն այդ մասին ասել է 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան կատարած այցելության ընթացքում Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, կաթողիկոսն էլ դրանից անմիջապես հետո, երբ միաբաններով նստած էինք, բոլորիս հայտնեց` ի զարմանս մեզ, ինքն ինձ նոր այդպիսի բան ասաց»:

Իսկապես ժամանակն է, որ Մայր Թերեզայի հայկական ծագումն ի լուր աշխարհի հայտարարվի:

Շատ համառոտ ներկայացնենք, թե ինչ է հայտնի 20-րդ դարի ողորմածության խորհրդանիշը համարվող և իրավամբ սրբադասված Մայր Թերեզայի մասին: Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում: Ըստ «Վիքիպեդիայի»՝ ազատ հանրագիտարանի, «Մայր Թերեզան (լրիվ անունը – Մայր

Թերեզա Կալկաթացի, իսկական անունը – Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu), կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։ Կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքին»։

1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով, 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։

Մայր Թերեզան մահացել է Կալկաթայում, 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկան հասակում:

Արթուր Հովհաննիսյան

http://www.armversion.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert