Մեր Հանրապետությունում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ միություններ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի, կենդանական ֆաունայի, էկոլոգիայի, հաշմանդամների, եւ կանանց իրավունքների պաշտպանության գործերով: Սակայն մենք մոռանում ենք ամենակարևոր եւ հայրենանվեր հարցերից մեկը, ես կառաջարկեի այդ հասարակական կազմակերպությունների կողքին ավելացնել մեկը եւս ու կարելի է այն կոչել «Ազատամարտիկների իրավունքների պաշտպանության » կազմակերպություն:

Կարծում եմ այդ կառույցի հաջող գործունությունը կարելի է համարել հայրենասիրական եւ ազգանվեր: Շատերին տարօրինակ կթվա այս առաջարկությունը, սակայն հիմնավոր պատճառները կարծում եմ, որ կհամոզի: Շատերը կմտածեն, որ կան բազմաթիվ Երկրապահ վարչություններ եւ այլ հասարակական նմանատիպ կառույցեր որոնք զբաղվում են Ազատամարտիկների հարցով: Հասարակության մոտ ձեւավորում են կարծիքներ, սակայն կարող եմ վստահել, որ այդ կառույցները չեն կարող կատարել այն գործը որի մասին ասացի: Հաշվի առնելով այն կարեւոր փաստը, որ Ազատամարտիկների Պաշտպանության կազմակերպությունը չպետք է կախում ունենա պետական որեւէ կառույցներից ոչ ՊՆ-ից եւ ոչ էլ իշխանություններից: Քանի որ ինչպես ասացի Երկրապահ Կամավորականների միությունը` դա սեփականաշնորհված կազմակերպություն է իր մասնաճուղերով հանդերձ, եւ իսկական Ազատամարտիկները որոնք գրանցված են այդ մասնաճուղերում գրեթե կազմում են 0,5 % եւ նրանց իրավունքները այդ մասնաճուղերում սահմանափակվում է միայն անդամավճար մուծելով, քանի որ այդ մասնճուղերի շատ ղեկավարներ իրականում ազատամարտի հետ կապ էլ չունեն, այստեղ գործում է միայն Խնամի ծանոթ հարաբերությունները: Իսկ իրականում հենց նրանք են որոշում պարգեւատրել կամ չպարգեւատրել այս կամ այն ազատամարտիկին: Ես իրականում չեմ ուզում վիրավորել այն վարչություններին, որոնք գործում են արդարության սկզբունքով, սակայն դրանք անշան են, եւ նրանց համար դժվար է որեւէ արդյունքի հասնել: Վստահ եմ, որ նրանք եւս կհաստատեն այս խոսքերս: Այդպիսով ինչու՞մն է կայանում այն հարցը թե Ազատամարտիկները պաշտպանության կարիք ունեն:

Ժամանակները փոխվել, պատերազմի ժամանակ Ազատամարտիկներն էին պաշտպանում մեր ժողովրդին, Իսկ հիմա եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը պաշտպանի իր իրական հերոսներին: Իսկ շատերը հարց կտան այդ ինչպե՞ս եղավ, որ Ազատամարտիկները պաշպանեցին երկիրը, ժողովրդին եւ սահմանները սակայն անզորու են պաշտպանել իրենք իրենց: Դա հենց այդպես է, դեռեւս պատերազմի տարիներին Ազատամարտիկների թիկունքում գործող ՀՀ պետական պաշտոնյանները ամեն ինչ անում էին որպեսզի ոտնատակ տան Ազատամարտիկներին եւ նրանց պատիվը, Ժողովրդի աչքին վարկաբկված զինվորին ավելի հեշտ է ոչնչացնել… Այդ ամենին հանդերձ Ազատամարտիկները տեսնելով հասկանալով լռում էին, քանի որ երկրի առջեւ ծառացած վտանգը` դա էր պահանջում, արտաքին թշնամու դիմաց հաղթելու համար պատրաստ էին եւ զոհաբերեցին իրենց կյանքը ու անգամ արժանապատվություն: Նրանք հասկանում էին, որ բարձաձայնելով եւ կտրուկ գործողությունների դեպքում կկորցնենք այն տարածքները, երկրում կարող է բռնկվել քաղաքացիական պատերազմ, որը եւ խուճապի մեջ կգցեր առանց այն էլ սովի մատնված ժողովրդին ու այդ ամենը կհանգեցներ պատերազմի պարտությանը եւ կվտանգեր երկրի անվտանգությանը: Ազատամարտիկները տանելով Իշխանավորների այդ սանձարձակությունների ստիպված էին լռում էինլ, տեսնելով իրենց հանդեպ իշխանությունների անուշադիր կեցվածքը, սակայն մտածելով որ մի գուցե հնարավոր է, որ հետագայում իշխանությունները իրենց մեջ ուժ կգտնեն որպեսզի փոխեն իրենց հայակործան քաղաքականությունը, սակայն նրանց սպասումները այդպես էլ չարդարացան, չնայած կենդանի ազատամարտկներից շատերը դեռ հույսով սպասում են, որ երբեւէ իրենց կհիշեն:

Անցել է տասը տարիներ, այն ժամանակ Ազատամարտիկներից շատերը միջին տարիքի էին, նրանցից ամենաերիտասարդները հիմա քառասունհինգ տարեկան է, որոնք համեմատաբար ավելի քիչ էին, իսկ զգալի մասը արդեն ալեհեր ծերունիներ են, որոնք այդպես էլ չեն տեսնի սեփական իշխանավորներիր արժանի գնահատականը: Պատերազով անցած Ազատամարտիկներից շատերը մահացան չքավորությունից եւ սովից, գտնվեցին ազատամարտիկներ որոնք այս լուսավոր դարում գնացին ինքնասպանության եւ ինչու՞ մենք չենք տալիս այն հարցը թե ինչու՞… Իսկ արդյոք ե՞րբ է գալու ժամանակը, որպեսզի արժանավույնս գնահատենք նրանց: Դեռևս պատերազմի սկզբից էլ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների կողմից մշակվել է Հույժ գաղտնի մի ծրագիր, որը եւ թույլ կտար հետագայում` պատերազմից հետո կանխել այդպես ասած « Ղարաբաղյան Սինդրոմի » տարածումը: «Ղարաբաղյան Սինդրոմի» մասին բացատրությունը ես կտամ քիչ ավելի ուշ: Այդպես ասած Հանրապետություն իշխանությունների հաշվարկի արդյունքը եղավ այն, որ մինչ պատերազմի ավարտը կանխամտածված ոչնչացվեցին իրենց համար հետագայում վտանգ «սպառնացող » հմուտ հրամանատարներին եւ անգամ ջոկատներ, պատկերացում կազմելու համար կարող եմ օրինակներ բերել: Հիշում եմ 90-ականներին էր երբ Լյուդմիլա Հարությունյանը, որը Ազգային խորհուրդի պատգամավոր էր, ազգային ժողովի ամբիոնից Հանրապետության իշխանություններին սթափեցնում էր ասելով, որ « Պարոնա՛յք կռիվը կվերջանա, ու տղերքը սարերից կիջնեն եւ պատասխան կտա՛ք... » Սակայն այս խոսքերը ոչ միայն Լյուդմիլան էր ասում, այլ ողջ ժողովուրդը, միայն հույսով սպասելով այդ օրվան, որ տղաները վերադառնալով պատերազմից Դավաճան իշխանություններից կպահանջեն օրինականություն : Ինչքանով հիշողությունս չի դավաճանում Լյուդմիլա Հարությունյանի հարցմանը եղավ պատասխան` Վազգեն Սարգսյանի կողմից, նա հանգստացրեց իր գործընկեր պատգամավորներին, « Որ Ղարաբաղյան պատերազմը, ոչ Վետնամական պատերազմ է եւ ոչ էլ Աֆվանական » : Այսինքն հասկացնելով, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Հայաստանում չի կարող բռնկվել Վետնամական կամ Աֆղանական Սինդրոմների վարակը: Այսինքն նա պարզ բացատրեց, որ ղարաբաղյան պատերազմը վերջանալուց հետո այդ պատերազմի վետերանները երբեք չեն կարողանալ իրենց պահանջները թելադրեն կամ պարտադրեն իշխանություններին: Լյուդմիլա Հարությունյանը դեռեւս չգիտեր Հայաստանի իշխանությունների կողմից մշակված գաղտնի մի ծրագրի մասին, որի մասին հիշատակեցի նախորդում, այդ միջոցառումները թույլ կտար որպեսզի` պատերազմից հետո իշխանությունները կանխեին բռնկված « Ղարաբաղյան Սինդրոմը »: Ինչպես կարելի էր ասել « Կռիվը վերջացավ, սակայն տղերքը, այդպես էլ չիջան սարերից »:

Պարզաբանելով այդ Սինդրոմ կոչվածի մանրամասները, որը իր հերթին մի մեծ աղետ է եւ չարիք` ոչ միայն իշխանությունների համար, այլեւ հասարակության: Դեռևս Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից Վետնամական պատերազմի ավարտից հետո` 60 — 70 ականներին ԱՄՆ — ը ընկղվում չհայտարարված պատերազմի մեջ եւ այդ չհայտարարված պատերազմը սկսելվել էր հենց իր երկրի վետերանների կողմից, որոնք Վետնամի պատերազմից վերադառնալով նորմալ կյանքի հայտնվում են սոցիալապես աղքատության մեջ, հաշված այն որ նրանք պատերազմում անցնելով ստրեսային եւ հոգեկան ապրումների միջով կոցնելով իրենց արողջությունը, վերադառնլով հայտնվում են մի միջավայրում, որտեղ իրեն ոչ մեկ չի սպասում, իրարկե չհաշված հարազատներին: Ժամանակին նրանք ամեն ինչ արել էին իրենց երկրի ու պետության համար, իսկ հիմա նրանք դարձել են այդ պետության համար անպիտան մի գործիք, որին օգտագործելուց հետո դեն են նետել:

Ամերիկայի Իշխանությունները անգամ չէին կարողանում ապահովվել նրանց նորմալ աշխատանքով, բարոյազրկում եւ նվաստացնում առիթ էր դառնում վետերանների ընտանիքների քայքայման եւ չքավորության: Վետերաններից շատերը հայտնվելով այդ հոգեբանական ընկվաճության մեջ, չարանալով երկրի ղեկավարներից եւ անգամ հասարակությունից, նրանք շարունակում են իրենց «Չավարտված պատերազմը » իրենք իրենց դեմ, եւ այդ ամենը հանգեցնում էր մի կատաղի առճակատման, այս անգամ սեփական իշխանությունների դեմ: Եւ գնալով խորանում էր այդ հոգեբանական վիճակը վերածվում էր իրական պատերազմի, որի դեմ պայքարելը դառնում էր ավելի վտանգավոր: Հուսալքված վետերանները պատերազմից հետո կորցնում էին արողջությունը, ընտանիքները, հնարավորությունը, ապրելու ունակությունը եւ անգամ հույսը, նրանցից շատերը ինքնասպանությամբ վերջ էին տալիս իրենց տառապանքներին, իսկ ովքեր համառ էին փորձեցին զենքի ուժով վերադարձնել իրենց ոտնահարված բարոյականությունը հասարակության մեջ, դա մի հոգեւիճակ էր, որը կոչվեց « Վետնամական Սինդրոմ »:

Վետերանները միավորվելով իրենց ընկերներով կամ քրեական խմբավորումների մեջ կսեցին իսկական պատերազմ Ամերիկյան իշխանությունների եւ օրենիքի դեմ: Այդ թեմային անդրադարձան Հոլիվուդյան ֆիլմարտադրող ընկերություններից շատերը, որոնք հազարավոր ֆիլմեր նկարեցին եւ շարունակում են նկարվել մինչ այսօր, Վետնամական Պատերազմի վետերանների կյանքի ներկայացնելով: Այդ իրավիճակը կրկնվեց նույն ձեւով նաեւ Սովետական Միությունում, երբ Աֆղանստանը պատերազմից վերադարձան Խորհրդային զինվորները սակայն համեմատ ԱՄՆ-ի այստեղ քիչ ավելի մեղմ էր արտահայտված Աֆղանստան պատերազմի վետերանները խմբերով մտնում էին քաղաքապետարաններ դաժան հաշվեհարդար տեսնում պետական չինովնիկների հետ, նրանցից շատերը միանալով քրեական խմբերին դառնում էին ավելի վտանգավոր պետության համար: Իշխանությունները անգամ խուսափում էին գնալ նրանց հետ առճակատման, գիտակցելով որ դա ավելի կբարդացնի նրանց վիճակը:

Պատերազմական Սինդրոմը անկախ նրանից առկա է եղել աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ մոլեգնում են պատերազմները` Աֆղանստանը, Արևմտյան Սահարա, հատկապես Կենտրոնական Ամերիկայի երկրները` Գվատեմալա, Էլ Սալվադոր, Կոլումբիա, շատ երկրներ որտեղով անցել էր պատերազմի մրրիկը: Պատերազմներ տեսած երկրները միշտ վերապրել են այդ հակամարտությունների պտուղները: Անգամ Հայրենական եւ Քաղաքացիական պատերազմներից հետո էլ առաջ եկավ այդ պրոբլեմը: Մեր Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող «Չեչենական եւ Վրացական սինդրոմները » Սակայն երևի համաշխարհային պատմության մեջ միակ երկիրը դա Հայաստանն էր, որտեղ պատերազմից հետո չբռնկվեց` « Ղարաբաղյան Սինդրոմը »: Դա պայմանվորված է մի շարք գործոններով, որոնց մասին մենք լռում ենք այսքան տարի:

1. Առաջին գործոնը դա այն էր, որ Ղարաբաղյան պատերազմը պարտադրված պատերազմ էր մեր հակառակորդի կողմից, եւ Ազատամարտիկները կամավոր եւ գիտակցաբար գնացին պաշպանելու հայրենիքը:

2. Երկրորդ որ մեր Ազատամարտիկները այնքան հայրենասեր եւ խոհեմ գտնվեցին, որ տեսնելով իրենց թիկունքում սեփական իշխանությունների դավաճանությունը լռեցին, հասկանալով, որ իրենց դժգոհությունը եւ ընդվզումը կարող է երկիրը ներքաշել քաղացիական պատերազմի մեջ:

3. Իսկ երրորդ գործոնի մասին հիշատակեցի նախորդում: Հայաստանի Հանրապետություն իշխանությունները նախօրոք ձեռք էին առել համապատասխան միջոցներ, որոնց մասին կտամ մանրամասն բացատրություններ: Այդպիսով ինչու՞ էր այդպես վստահ Վազգեն Սարգսյանը երբ 1990 թվականին ելունթ էր ունենում Ազգային ժողովում: Պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանի հարցմանը… Այդ ժամանակ դեռ Ղարաբաղյան պատերազմը ակտիվ ընթացք էր ստանում: Ինչպես ասացի Վազգեն Սարգսյանը այդ ժամանակ նա հանդիսանում էր Երկրապահ խորհուրդի եւ Ազգային Ժողովում Պաշտպանության հանձնաժողովի նախագահ ու նա գիտակցում էր, որ երկրի միակ պաշտպանները, դրանք Ազատամարտիկներն են, եւ հարկավոր էր անել ամեն ինչ, որպեսզի կազմակերպեր երկրի պաշպանությունը, սակայն չմոռանալով նաեւ Կրեմլի իշխանությունների կողմից հրահանգավորված առաջարկը: Այդպիսով բացելով Հույժ գաղնի պատմության մանրամասները:

1990 թվականին Մոսկվայից Երեւան են ժամանում Ալեքսանդր Ռուցկոյի կողմից ուղարկված պատվիրակությունը, ( Руцкой Александр Владимирович Генерал-майор СССР ) որը շատ խիստ պահանջներ էր դնում նորընտիր Հայաստանի իշխանությունների առջեւ: Հիշեցնեմ որ Ալեքսանդր Ռուցկոյը զինվորական էր` գեներալ լեյտենանտ Աֆղանական պատերազմի մասնակից` Սովետական Միության հերոս, այդ թվում նաև ՌՍՖՍՀ-ի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ է այնուհետև ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների եւ հաշմանդամների միության նախագան: Այդպիսով 1990 թվականի Գեներալ Ռուցկոյի պատվիրակությանը գալիս է Հայաստան, նրանց դիմավորում են Հայաստանում համանման կազմակերպության անդամները: Ռուցկոյը շատ խիստ էր դրել հարցը, որպեսզի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության նորընտիր իշխանությունները ապահովվեն Հայաստանում գտնվող Աֆղանական վետերանների սոցիալական եւ տնտեսական պահանջները, այդպիսով նրանց հստակ նշված էր, որ այդ վետերաններին պետք է նշանակել հանրային սննդի օբեկտներ տնօրեններ, այսինքն, հանրախանութների եւ շուկաների: Իսկ իրենց հերթին էլ Կրեմլի իշխանություններին կհաջողվի այդ Հայաստանի « Աֆղանցի » վետերանների միջոցով կանգնեցնել Ղարաբաղում եւ Հայաստանում նոր թափ առնող պատերազմը:

Հայաստանի իշխանությունները բավարարեցին Ռուցկոյի պահանջները եւ Աֆղանական պատերազմի մի շարք վետերաններ, որոնք ՀՀՇ-ին հավատարիմ էին, զբաղեցրին մի քանի հանրային խանութների տնօրինությունը: Նորից հիշեցնեմ որ դա վերաբերվում էր « ՀՀՇ-ական Աֆղանցի » վետերանների նեղ շրջանակին միայն: Այդպիսով հաշվի առնենք, որ դեռևս ոչ մեկ չէր կարող գուշակել որ մեկ տարի հետո քանդվելու է Խորհրդային Կայսրությունը: Կայսրության փլուզումը չգուշակեցին անգամ Խորհրդային գլխավոր հետախուզությունն եւ Պետական Անվտանգությանը Կոմիտեն; ( Военная разведка ГРУ СССР — КГБ) Հաշվի առնելով Գեներալ Ռուցկոյի փորձը, քանի որ նա հանդիսանում էր Խորհրդային Արտաքին հետախուզության ամենահմուտ մասնագետներից մեկը, նա փորձում էր Հայաստանի Աֆղանական վետերանների միջոցով իրագործել որոշ ծրագրեր, որոնք անհայտ են սակայն հիմնականը կարելի էր պատկերացնել, որ ավելի մտահոգված էին կարգավորել Կովկասյան տարածաշրջանի կայունությունը, կարելի է պատկերացնել, որ Ռուցկոյը համանման պատվիրակություն ուղարկված լիներ նաեւ Բաքու, որպեսզի պայմանավորվեն նույն տարբերակը Ադրբեջանի Աֆղանցի վետերանների հետ: Սակայն Ռուցկոյի պատվիրակության հանդիպումը Վազգեն Սարգսյանի հետ դարձավ ճակատագրական, քանի որ այդ հանդիպումը եղել է փակ դռների ետևում, եւ այդ ամենի մանրամասները կմնաին այդպես անհայտ, եթե պատահական այդ հանդիպմանը չմասնակցել է Վազգեն Սարգսյանի մտերիմներից մեկը, որը առանց չափազանցությունների Ղարաբաղյան պատերազմի իրական հերոսներից է: Անվտանգության համար չեմ նշում այդ բարձրաստիճան հրամանատարի անունը: Այդպիսով չեմ նշում այդ հանդիպման մանրամասները, սակայն կցանկանաի շեշտել այն փաստը, որ Ռուցկոյի պատվիրակները Վազգեն Սարգսյանին հասկացնում են որ նա հետագայում կանգնելու է մի փաստի առջև, որը և կոչվում է` «Պատերազմի Սինդրոմ »:

Ճիշտ է Վ. Սարգսյանը չփորձեց դա ընդունել որպես լուրջ պրոբլեմ, քանի որ երկրում ավելի բարդացող իրավիճակը այլ մոտեցում էր պահանջվում: Այդպիսով Ռուցկոյի պատվիրակների խորհուրդը կարծես թե իր հետևանքները թողեցին Վ. Սարգսյանի վրա, որն էլ կարծես անտարբեր չեղավ այդ խորհուրդին հետեւելու: Քանի պատերազմը շարունակվում էր, Վազգեն Սարգսյանը այդ ծրագրի շրջանակում փորձում էր գտնել իրեն հավատարիմ զինակիցներ, որոնց տալով պաշտոնների եւ իշխանություն կարող էին ապահովվել իրենց դիրքերը, ժամանակի հետ էլ նրանց ձեռքով ոչնչացնել ապագայում իրենց իշխանության դեմ ընդվզող ազատամարտիկներին:

Չնայած մինչեւ Ռուցկոյի պատվիրակության այցը ՀՀՇ -ական գործիչները նախօրոք որդեգրել էին իրենց դիրքերը ամրապնդելու քաղաքականությունը, որի արդյունքում կամ պատահական պատահարներից անհայտ պատճառներով ոչնչացվեցին մի շարք աչքի ընկնող երիտասարդներ եւ մտավորականներ: Ինչպե՞ս էր այդ ամենը կազմակերպված, եւ ո՞րն էր իշխանությունների ամրապնդման ծրագիրը, այն որ ՀՀՇ-ականների կողմից գործում էին զինված խմբեր դա հասկանալի էր, նրանք չէին կարողանում իրենց իշխանությունը ապահովվել ՀԱԲ-ի տարբերակում: ՀԱԲ-ի ղեկավարներին որոնք չէին ընդումում ՀՀՇ-ական գործիչների քաղաքական հայացքները, եւ շատ դեպքերում նրանք օգտագործելով խորամանկ քաղաքականություն… Երևանում այդ ժամանակ տիրում էր անկայուն մթնոլորտ, գիշերային փոխհրաձգություններ, որը եւ վախեցնում էր ազգաբնակչությանը: ՀՀՇ.-ն օգտագործելով քարոզչական մեքենան` լրատվությունը եւ հեռուստատեսությունը փորձեց ժողովրդին հանել ՀԱԲ-ի դեմ: Չեմ փորձի արդարացնել ՀԱԲ-ին, քանի որ իրոք այդ խմբավորման մեջ քրեական տարրերի առկայությունը շատ էր: Առհասարակ ինքնապաշտպանության նպատակով ստեղծված ջոկատներում առկա էին քրեական անցիալ ունեցող տարրեր, սակայն այդ մասին կանդրադառնամ ավելի ուշ: Սակայն ինչ որ ծրագրել էին ՀՀՇ- ականները դա վտանգավոր քայլ էր: Շրջանցելով այդ դեպքերը, անցնեմ կարեւոր հարցին` իշխանությունների այդ գաղտնի ծրագրի մանրամասնություններին:

ՀՀՇ-ական գործիչները հասկանում էին եւ պատկերացնում իրական Ազատամարտիկների երազանքների եւ նպատակի հստակ պատկերը, այսինքն այդ պատկերը հետեւյալն էր` Հայաստանը տեսնել Ազատ, Անկախ եւ Ուժեղ Պետություն, որտեղ կգնահատվեն հայ մարդու Իրավունքները եւ Ազատությունը: Իսկ քանի որ նրանք այդ գաղափարախոսությունով են ելել պաշտպանելու հայրենիքը եւ ժողովրդին, ապա նրանք պատրաստ են ամեն գնով հասնել այդ գաղափարի իրականացմանը: Սակայն ՀՀ իշխանությունների ծրագիրը կարծես տարբերվում էր այդ ծրագրից: Քանի որ նրանց բռնած ուղին տանում էր դեպի կապիտալիզմ նույնիսկ կարելի է ասել իմպերիալիզմ, եւ ինչպես հասկանալի է կապիտալիստական հասարակարգում մարդու իրավունքները սահմանափակվում են… Այնտեղ, որտեղ սկիզբ է առնում դասակարգային բաժանումը: Իսկ ՀՀՇ-ի որդեգրված այդ ուղին կարող էր փլուզվել միայն հենց այդ Ազատամարտիկների շնորհիվ, քանի որ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ չէին հանդուրժի սեփական ժողովրդին հարստահարող եւ կողոպտող իշխանավորներին եւ չէին կարող լուռ եւ խոնհար ծառայել ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ : Ուստի քանի շարունակվում էր պատերազմը հարկավոր էր կազմակերպել այդ գործընթացը, որը թույլ կտար ժողովրդի աչքից հեռու իրագործել դավադիր ծրագիրը: Ռուցկոյի պատվիրակների այցից հետո արդեն նկատելի էր դառնում Վազգեն Սարգսյանին հարաբերությունների կտրուկ վատացում Ազատամարտիկների հանդեպ, այսինքն իր ասելով ՈՉ ԲԱՐՈՎ « իր զինակից ընկերների » հանդեպ: Այդ պատճառով սկսեց նա ավելի վստահել եւ նախապատվությունը տալ ՆԳՆ-ի աշխատակիցների վրա, քան այսպես կոչված « զինակիցների »: Չնայած որ ինչպես ասացի Վ. Սարգսյանը սկսում էր կամաց- կամաց իր կողմը գրավվել նոր կողմակիցներին, որոնք անգամ հեռու էին հայրենասիրական գաղափարախոսությունից, փոխարենը կարող էին հպատակվել եւ կատարել ցանկացած հրաման, անգամ սեփական ժողովրդի գնդակահարելու հրամանը կատարելով:

Այդպիսով այդ գայթակղիչ առաջարկի շնորհիվ նա կարողացավ հավաքել իսկապես մի «զինակիցների թիմ », ( ԱՍՖԱԼՏԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ ) որը պատրաստ էր գնալ ամեն քայլի, իսկ հետագայում Վ. Սաարգսյանը հենց նրանց իսկ ձեռքով կամաց-կամաց ոչնչացնել հայրենասեր եւ ազգասեր ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ: Շատերը չգիտեն 50-ական թվականներին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող մի շարք գաղտնի գործարքներ, որոնց ետեւում կանգնած էին Կոմունիստական կուսակցական որոշ գործիչներ, ՊԱԿ -ի գլխավորությամբ եւ նրանք կարծես վերցնելով այդ փորձը օգտագործեցին նաեւ Ազատամարտիկների տարբերակում: Հիշեցնեմ որ հարցը նրանումն էր, որ դեռեւս 50-ական թվականներին Ստալինի մահից հետո շատ քրեական հեղինակություններ քաղաքական բանտարկյալների հետ ազատվեցին աքսորավայրերից եւ վերադարձան հայրենիք:

Սովետական Հայաստանի իշխանությունները հասկանալով որ հանրապետությունում կարող է անկառավարելի դառնալ այդ հեղինակությունների գործունեությունը, ուստի միջոցներ է ձեռք առնում ֆիզիկապես ոչնչացնել այդ հեղինակություններին; ՊԱԿ-ի ( Պետ Անվտանգության Կոմիտեի ) կողմից ՀՍՀ Կոմկուսի ղեկավարների վերահսկողության տակ ստեղծվում է ՀԱՏՈՒԿ միջուկ որը պետք է իրականացնել այդ մշակված ծրագիրը… Այդպիսով Խուլիգաններից գրպանահատներից ստեղծում են մի Պատժիչ մի խումբ ` «Գվարդիականներ » անուններով եւ հենց նրանց միջոցով էլ իշխանությունները հաշվեհարդար էին տեսնում քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ: Չնայած ինչքանով հայտնի է այդ պատմության մասին տեղյակ մարդիկ պնդում են որ հետագայում հենց նույն այդ « Գվարդիականները » դարձան ավելորդ բեռ իշխանությանների համար, չնայած նրանց հարցերը լուծելը բարդ գործ չէր այն ժամանակվա իշխանությունների համար: Չնայած որ ինչպես ասում են իշխանությունները` « Ուրիշի ձեռքով շագանակներ հանեցին կրակից »:

Ինչպես համոզվում ենք որ Խորհրդային Իշխանությունների այն տարիների «Գվարդիականների » քայլերը հասկանալի էին որ ուղղված էին միայն քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ, իսկ ՀՀՇ – ական իշխանավորների կողմից ստեղծված քրեական` Աֆ-ի (Ասֆալտի Ֆիդայինների) ջոկատները ստեղծվել էին ու՞մ պատժելու համար, Ազգային գաղափարին նվիրված տղաների՞ն, երկրի ժողովրդի պաշտպանի դեմ, թե՞ իրենց իշխանությունը եւ կարողությունները պահելու համար: Նշանակում է եկած Ռեժիմը ավելի բարբարոս եւ դաժան էր քան Խորհրդային համակարգը: Նշանակում է, որ այդ հրեշավոր հաշվեհարդար սեփական ազգի դեմ, ավելի սարսափելի է քան Բերիայի եւ Ստալինյան Գուլագները:

Ղարաբաղյան Պատերազմի ժամանակ բազմիցս անգամ դաշտային հրամանատարներ դժգոհություններով եւ հանդուգն քայլերով սպառնացել են իրենց « զինակից » Վազգեն Սարգսյանին նրա անփույթ եւ անպատասխանատու քայլերի համար, չնայած հետագայում այդպիսի մարդիկ տարբեր առիթներով կամ մարտադաշտում ընկան` թշնամու գնդակից, կամ էլ յուրայինների դավաճանության հետեւանքով, այդպիսի մարդկանց թվին կարելի է գումարել` ԼՂՀ առաջին նախագահ` Արթուր Մկրտչյան, Գնդապետ Վլադիմիր Կարապետյանը, Նորիկ Դանելյանը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը` Ասկոլկեն եւ մի շարք հայրենասեր գործիչներ: Իսկ գեներալ Ռուցկոյի հայ գործընկերների մասին շարունակում ենք լռել, հնարավոր է, որ նրանք ինչ որ կապ ունենաին այդ գործընթացների հետ, սակայն հետագայում նրանց գործունեությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում առիթ էր տալիս խորհել:

Ինչպես ասացի սա վերաբերվում է Աֆղանստան ծառայած մի խումբ ՀՀՇ-ական վետերանների, որոնք իշխանությունների կողմից ստացան հասարակական օբեկտների այդ յուղոտ պատառը: Ինչպես գիտենք այդ նույն « Աֆղանցիներից » էին նաև Դուշման Վարդանը ( Վարդան Ստեփանյան ) եւ մի շարք տղաներ, որոնք սկզբում միավորվելով Սմբատ Հակոբյանի հետ կազմեցին « Ազգային Լեգիոնը », որի գործունեությունը երկար չտեւեց, այդ խումբը տրոհվեց եւ հայրենիքին նվիրված հեռացան իրենց « ՀՀՇ-ական Աֆղանցի ընկերներից » իսկ մնացածները, դառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի Հավատարիմ անդամները: Երեւի հենց այդ ժամանակ էլ Դուշման Վարդանը նկատել էր այդ ջոկատի Սուտ եւ Կեղծ Հայրենասիրությունը, առանձնանալով նրանցից, դարձել էր դաշտային հրամանատար: Նույնիսկ Դուշման Վարդանը խորհուրդ էր տվել « իր Աֆղանցի » ընկերներին հեռանալ հանցագործ ճանապարհից, սակայն նրանց չէր կարողացել համոզել: Ինչպես Դուշման Վարդանը այդպես էլ մի շարք Աֆղանցիներ, մեր Ազատամարտի առաջին շարքերում էին կռվում… Կռվեցին մինչեւ վերջ, զոհվելով հերոսի նման: Ղարաբաղյան Պատերազմի ընթացքում թիկունքից անկատ ոչնչացված ըմբոստ հրամանատարի մահը ՀՀ իշխանությունները ներկայացնում էր որպես ճակատային գծում զոհված: Այդ թվում նաև պատերազմի վերջում հմուտ ազատամարտիկների ջոկատները կանխամտածված ուղղորդվում էին ականապատված տարածքներում գրոհ կազմակերպելու համար, եւ այդպիսի « հմուտ հրամանատարներից » մեկը` 5- րդ հաղթական բրիգադի հրամանատար` Վազգեն Սարգսյանի սանիկ` գնդապետ Մանվել Գրիգորյանն էր: Այս ձեւ վարվում էին Խորհրդային իշխանությունները Հայրենական պատերազմի ժամանակ դասալիքների կամ հանցագործություն գործած խմբերից ստեղծելով « Տուգանային մահապարտների գումարտակները » որոնք ՆԿՎԴ-ի գնդացիրների կրակի տակ գրոհի էին նետվում: Սակայն մեր Ազատամարտիկները ոչ դասալիքներ էին եւ ոչ հանցագործեր… Նրանք հայրենիքի պաշտպանելու համար կամավոր էին գնում ականների վրա, առանց քննարկելու այդ հրամանը: Այստեղ ոչ թե պատերզմի ընթացքից էր կապված նրանց լինելու եւ չլինելու հարցը, այլ դավաճանության եւ անհեռանկար « հրամանատարների » քայլերից: Շատ դեպքերում ճակատային գծում չծրագրված գործողությունների արդյունքում հայկական ջոկատները իրար դեմ կռիվ էին մղում չիմանալով անգամ, որ կռվում են հենց յուրայինների դեմ: Պաշտպանության նախարության տաքուկ առանձնասենյակներում որոշումներ էր կայացվում, որոնք խլում էին հարյուրավոր կյանքեր, որոնց ետևում ընտանիքներ էին` կանայք եւ երեխաներ: Իսկ արդյունքում այդպիսի արկածախնդիրները վերագրելով հաղթանակի ձեռքբերումները այդ դափնիները իրենց շնորհեցին հետագայում դարձան զորավարներ եւ քաղաքական գործիչներ: Եւ նրանք ամեն ինչ արեցին որպեսզի չբացահայտվի իրական պատմությունը, ամեն ինչ արեցին որպեսզի իրենց անուներով գրքեր եւ սուտ պատմություններ հյուսվեն: Ղարաբաղյան պատերազմի իրական պատկերը դեռ բացահայտված չէ, իրական էլ չէ « փորփրել » այն, քանի որ այդ ամենը մնաց հաղթանակի ստվերում, սակայն հարկավոր է այդ սխալներից դասեր քաղել, որովհետեւ պատերազմը դեռ ավարտված չէ: Արդյունքում Ազատամարտիկները այդպես լռեցին եւ լռելով կարողացան տանել իշխանությունների կողմից իրենց համար նախատեսված դառնությունների ու դժբախտությունների փշոտ արահետը:

Պատերազմի ավարտից հետո իշխանությունները փնտրեցին քավության նոխազ եւ դրանք եղան նորից նրանք` Ազատամարտիկները: Իրավապահպան մարմինների տրված արտոնությունները, ռազմական ոստիկանությունում կաշառքով «դեսանտ » իջած զինվորական կոչեցիալներին` գնդապետ Վահրամ Խոռխոռունու պես « Ազգային հերոսները » որոնք ավելի սարսափելի դահիճներ էին քան ՆԿՎԴ-ի ոճրագործները: (Վահրամ Խորխոռունի. Հ Հ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ: ) Նրա հրամանով Ռազմական ոստիկանությունում մի զինվորի այդպես ասած իրենց լեզվով « Նստացրել են շշի վրա » բռնաբարելով նրան: Այդպիսով իշխանությունները անօրինական զենք եւ զինամթերքի անվան տակ ձերբակալվեցին հարյուրավոր Ազատամարտիկների այնուհետեւ հորինվեց ինչ որ Դաշնակցական « Դրո » կառույցը, որը հնարավորություն կտար իշխանություններին ժողովրդի անվտանգության ապահովելու անվան տակ ոչնչացնել եւ ձերբակալել ազատամարտիկներից շատերին: Երկրում տիրում էր Ստալինյան եւ Բերիական ռեժիմը: Գործում էր Կոմունիստական Դիկտատուրայի ամենախիստ միջոցները, իշխանությունները գործ էին դնում նաև վարկաբեկումը անգամ` հայրենիքի դավաճանության տակ էին ձերբակալվում ազատամարտիկներ: Սակայն կար եւ մեդալիոնի հակառակ կողմը, բերեմ միայն մեկ օրինակ փորձելով տալ միայն նրա անունը:

ՆԳՆ համակարգում աշխատող` բարձրաստիճան` Վազգեն Սարգսյանի զինակիցներից մեկը` Մուրադ Կիրակոսյան կապնվելով Թուրքիայում գտնվող քրդերի հետ նրանց էր վաճառել խոշոր եղջուրավոր անասուններ, սակայն դա ավելի սարսափելի չէր լինի եթե նրանք քրդերին չվաճառեին մի հայ կնոջ, աղմուկը շատ մեծ էր եւ հարցը հասավ արդեն զենքին: Միայն Վազգեն Սարգսյանի միջամտելուց հետո, ինչպես իրենք են ասում այդ միջադեպը « ջրեցին գնաց »: Ինչու՞ էր դա այդպես, ի՞նչ խաղ էր, այդպիսի մարդիկ իրենց իշխանությանը վտանգ չէին սպառնում, քանի որ նրանք էին պատմություններ ստեղծելու չեղած « հերոսների » շուրջ: Պատերազմից անցել է տասը տարի սակայն այդ նվաստացած դեգերումների միջով անցած Ազատամարտիկները հայտնվել են բառիս բուն « Բոմժի » կարգավիճակում, ինքներդ տեսեք մեր իշխանությունները Ազատամարտիկ ասելով նկատի ունեն միայն զոհված Ազատամարտիկներին, հեռուստատեսային քարոզներով եւ մեծ տոնակատարություններով հիշելով մեր զոհված ազատամարտիկներին, դա շատ լավ է եւ խրախուսելի, սակայն ինքներդ տեսեք ոչ մի խոսք կենդանի ազատամարտիկների մասին, որոնք հայտնվել են չքավորության մեջ, քանի որ իշխանությունները վստահ են որ զոհվածները իրենց գահին չեն կարող սպառնալ: Սակայն այն որ նրանք վախենում են այն թշվառ եւ անճար Ազատամարտիկներից, որոնք անգամ դեղորայքի համար գումար չունեն դա փաստ է:

Ազատամարտիկների սպանդը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյան իշխանավարության օրոք եւ մինչեւ հիմա շարունակվում է կարծես դա արդեն ավանդույթ է դարձել մեր իշխանություննեի մոտ: Տասնամյակներ է անցել եւ իշխանությունները համոզվեցին որ Ղարաբաղյան պատերազմի վետերանները երբեք էլ « Ղարաբաղյան Սինդրոմով » չեն տառապել, եւ երբեք էլ նպատակ չեն ունեցել իրենց պահանջները թելադրել Հայաստանի իշխանություններին, սակայն այնուամենայնիվ նրանք վախենում են նրանցից, որովհետեւ հասկանում են որ երբեւէ կգտնվեն ազատամարտիկներ, որոնք ժողովրդին կուղղորդեն դեպի ճշմարիտ ուղին: Հայաստանի Հանրապետության Պետական կառույցների կողմից ստեղծվել են տարբեր հասարակական կառույցներ, այսինքն պատերազմի վետերաններից կազմված փոքրիկ հասարակական կազմակերպություններ ( ջոկատների անուններով ) որոնք ընդհանրապես կապ չունեին Ազատամարտիկների հետ, կամ ինչ որ կեպ առնչություն են ունեցել մասամբ, այդ փոքրիկ կազմակերպության ղեկավարները նշանակվելով իշխանությունների կողմից կատարել են պետ-պատվերի հրահանգները, այսինքն այնպես անել որպեսզի այդ վետերանները հնարավորություն չունենան համախմբված լինել, մասնատելով նրանց կարել էր նրանց ոչնչացնել թե բարոյապես եւ թե ֆիզիկապես: Այդպես էլ արվեց ու արվում է… Այնպես ինչպես որ նախատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հանցավոր իշխանությունը:

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանները հայտնվելով Հանրապետության իշխանությունների կողմից ստեղծված այդ Բերմունդյան եռանկյունում ավելի հիասթափվեցին եւ հուսալքվեցին, քանի որ տեսնելով թե ովքեր են թափանցում այդ կազմակերպության մեջ, որոնք անգամ պատերազմի անունը չեն լսել, սակայն օգտվելով հնարավորությունից այդ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ավելի են բարձրաձայնում, որ հերոսական անցիալ են ունեցել պատերազմի տարիներին: Իսկ պետությունը խրախուսում եւ հովանավորում էր այդ հասարակական կառույցների ղեկավարներին եւ հորդորում է ամեն ինչ անել, որպեսզի ազատամարտիկները մոռանան պատերազմի եւ իր անցած ուղու մասին: ՊՆ-ի թոշակավորման հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա թոշակավորվում են վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկները, որդեգրել է թշնամական կեցվածք, բժշկաքնչական եզրակացությունների դիմաց բժիշկ կոչեցիալները առանց ամաչելու Ազատամարտիկներից կաշառք են պահանջում: Չհաշված որ նրանց եզրակացության հիման վրա հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կապ չունեն ազատամարտի հետ թոշակավորվել են որպես «Ազատամարտիկներ »:

Կցանկանաի բերել մեկ օրինակ: Արտաշատի երկրապահ վարչության Քարտուղարուհի` Մարիետայի ամուսինը հարբած խրախճանքից վերադառնալիս իր ընկերուհիների հետ ենթարկվում է ավտովթարի, իսկ արդյունքում այն եղավ, որ Մարիետան դարձավ « զոհված ազատամարտիկի այրի » իսկ ընտանիքը «զոհված ազատամարտիկի ընտանիք »: Ա՛յ տեսնու՞մ եք թե հաջողությունը ոնց է իր ոտքով գալիս, մեկ կրակոցով ոչ թե երկու այլ մի քանի նապատակ… Այդպիսով Մարիետան ազատվեց` դավաճան ամուսնուց, հետո էլ կարողացավ օգտվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին նախատեսված արտոնություններից: Մյուս օրինակը հետաքրքիր է… Արտաշատի շրջանի Մխչյան գյուղի ազատամարտիկներից մեկի հազար դրամ էլեկտրաներգիայի պարտքի դիմաց բնակարանը հոսանքազրկել են, հարեւանների բողոքին էլեկտրոցանցի աշխատակիցը պատասխանել է, որ դա ռուսական ընկերություն է ու նրանց չի հետաքրքրում, ազատամարտիկ ով լինելը:

Ահա ի՞նչ կարելի է պատասխանել այդ մարդ կոչեցիալին, որի ետեւում կանգնած են մեր իշխանությունները, նրա մեղադրել չի լինի քանի որ դա արվել եւ արվում է պետական պաշտոնյանների հովանավորությամբ: Լյուդմիլա Հարութունյանին այն խոսքերը թե Ազատամարտիկը Կվերադառնա ու կպահանջեն իշխանություններից որ հարգեն սեփական ժողովրդի իրավունքները այդպես է տեղի չունեցավ… « Պատերազմը ավարտվեց սակայն տղերքը սարերից այդպես էլ չիջան, որպեսզի պայքարեն գոնե իրենք իրենց պաշտպանության եւ իրավունքների համար » Ազատամարտիկներից շատերը հեռացան կյանքից չքավորության եւ դժբախտության մեջ, մի թե մեր ժողովորդը ընդունակ է մեր իշխանությունների պես ոտքի տակ տալ այդ ազնվասիրտ մարդկանց:

15/ 06/ 2004 թվական © VH Վարդան Հովհաննինսյան  Իսպանիա « Ազատամարտիկի  Նոթատետրից » surhandak

 

http://azatamartikihishatakaran.blogspot.se/p/1988-1988-1991-1991-1988-1988-1-2-3-1945.html

https://www.youtube.com/watch?v=cTothnTZm8Q

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert