1982 թ. օգոստոսի 7-ին, Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայի «Էսամբողա» միջազգային օդանավակայանի վրա հարձակում գործած Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատի անդամ Լևոն Էքմեքջյան աճյունները Անկարայից փոխադրվել է Փարիզ:
Լևոն Էքմեքջյանն ամիսներ շարունակ դաժան չարչարանքների ենթարկվելուց հետո, 1983թ. հունվարի 29-ին, Անկարայում կախաղան հանվեց:
Հերոս Էքմեքջյանը, Թուրքիայի պատմության վերջին մահավճիռը կրողն է և ԱՍԱԼԱ-ի միակ ողջ ձերբակալված անդամը Թուրքիայում:
Միջազգային կարմր խաչի միջամտությամբ, Էքմոքջյանի ընտանիքի փաստաբանները շուրջ երկու տարի աշխատեցին Հերոսի աճյունները փոխադրելու հարցով: Հունվարի 7-ին, Մարդու իրավունքների կոմիտի Պոլսո գրասենեակում, այս կապացությամբ կազմակերպվելու է մամուլի ասուլիս:
———————————
ԿԱՐԻՆ (ԷՐԶՐՈՒՄ) ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՁԱԿՈՒՄ` ԱՆԿԱՐԱՅԻ «ԷՍԱՄԲՈՂԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ

1982 թ. օգոստոսի 7-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ), իրագործեց ռազմական իր գործողություների հզորագույնը:
ԱՍԱԼԱ-ին պատկանող «Խրիմյան Հայրիկ- Պիեռ Գյուլումյան» անձնասպանական ջոկատը հարձակում գործեց Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայի «Էսամբողա» միջազգային օդանավակայանի վրա:
1980 թ. սեպտեմբերից խունտայապետ Քենան Էվրենի գլխավորությամբ, ռազմական հեղաշրջումով իշխանությանը տիրացած զինվորականները սարսափի իշխանություն էին ստեղծել ողջ Թուրքիայում: Երկրում ամենուրեք, մանավանդ մայրաքաղաքի զգայուն կետերում ակնառու էին բանակի և անվտանգության ուժերի ներկայությունը, իսկ մայրաքաղաքի օդանավակայանը, երկրի զարկերակն էր և որը գտնվում էր հատուկ ջոկատայինների հսկողության ներքո:

ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկները կատաղի առճակատումից հետո հաջողեցին իրենց հսկողությունը հաստատել օդանավակայանի տրանզիտային բաժնի վրա: Ջոկատի հրամանատար Զոհրաբ Սարգսյանը բանակցություններ էր վարում, պարտադրում էր իրենց պահանջների իրականացումը: Բանակցությունների ընթացքում թուրքական հատուկ ջոկատայինները սադրիչ հարձակում գործեցին հայ ազատամարտիկների ուղղությամբ, որին ԱՍԱԼԱ-ի զինյալները հակադարձեցին ամենայն աչալրջությամբ: Փոխհրաձգությունը տեվել է 9 ժամ: Հերոս Լևոն Էքմեքջյան ծանրորեն վիրավորվել է, գործողության ղեկավար հերոս Զոհրաբ Սարգսյանը պատերազմել է մինչև վերջին փամփուշտ, այնուհետ ձերնառումբով պայթեցրել է իրեն և պատանդներին:

Միջազգային լրատվամիջոցները վկայակոչում էին, որ 9 ժամ տևած գործողությունը ԱՍԱԼԱ-ն անվանակոչել է «Կարին» (Էրզրում), որ Արևմտյան Հայաստանի քաղաքներից է:
Թուրքական լրատվամիջոցների համաձայն, «Կարին» (Էրզրում) գործողության ընթացքում սպանվել են 9 թուրք հատուկ ջոկատային, այդ թվում օդակայանի անվտանգության ուժերի պետը և Անկարայի ոստիկանական դպրոցի փոխտնօրենը: ԱՍԱԼԱ-ի հրապարակած հայտարարության համաձայն թուրքական կողմի զոհերի թիվը 22 է, իսկ վիրավորները ավելի քան 100 է: Հայտարարության համաձայն թուրքական սադրիչ գործողության հետևանքով զոհվել են նաև 12 զբոսաշրջիկներ ու քաղաքացիներ:

Լևոն Էքմեքջյանն ամիսներ շարունակ դաժան չարչարանքների ենթարկվեց Անկարայի «Մամակ» բանտում: 1983թ. հունվարի 29-ի վաղ առավոտյան Էքմոքջյանը կախաղան հանվեց:
ԱՍԱԼԱ-ի «Կարին» (Էրզրում) հերոսական գործողությունը գալիս էր հայտարարելու, որ թեև Թուրքիան Ցեղասպանության ոճիրով արմատախիլ է արել հայ ժողովրդին իր իսկ բնորանում, սակայն մինչև արդարության վերջնական հաստատում, Թուրքիան շարունակելու է մնալ խոցելի թիրախ՝ հայության դիմաց:
Հատկանշական է, որ հերոս Լևոն Էքմեքջյանը, Թուրքիայի պատմության վերջին մահավճիռը կրողն է և ԱՍԱԼԱ-ի միակ ձերբակալված անդամը Թուրքիայում:

ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 7-ը ի հիշատակ իր հրաշագործ մարտիկների՝ հերոսներ Զոհրաբ Սարգսյանի և Լևոն Էքմեքջյանի հիշատակին անվանել է ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ:

 

Աղբյուրը՝ facebook.com-ASALA – ԱՍԱԼԱ

 

http://www.agos.com.tr

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert