ՆԳ, ԱԱ նախարարություններում, դատախազությունում կան «պահեստավորված» չգրանցված զենքերով սպանությունների բազում գործեր: Բավական է մի օրինակ բերել. 1996-ի օգոստոսին Երեւանում իր սեփական ավտոտնակից դուրս գալիս սպանվեց ՊՆ սպա, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Աբրահամ Խամիսյանը, 1997-ի հոկտեմբերին իր տան դիմաց օրը ցերեկով սպանվեց ԱՍԱԼԱ-ի մեկ այլ անդամ, գործարար Դավիթ Դավիդյանը:

Հետագայում պարզվեց, որ այս երկու սպանությունները նույն զենքով են կատարվել: Դեռեւս այն ժամանակ` 1997 թ.-ին, Սերժ Սարգսյանը, որ երկու կառույցների` Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարն էր, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ « մի վեց ամիս անց կհայտնաբերեն հանցագործին »:

Հանցագործին, իհարկե, չհայտնաբերեցին, ու այդ զենքով մարդն, ամենայն հավանականությամբ, այսօր էլ պտտվում է Երեւանի փողոցներով, ցանկացած պահի, երբ ստանա հրաման կամ փող, կարող է կրակել: Ա.Խամիսյանը լիբանանցի էր եւ նոր էր տեղափոխվել Հայաստան, Դ.Դավիդյանը նույնպես մի քանի տարի գտնվում էր Լիբանանում: Երկուսն էլ ԱՍԱԼԱ-ի « Հեղափոխական շարժում » կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել, Մոնթե Մելքոնյանի թեւից էին »: *8 Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան Ւնչպես տեսնում ենք ներկայացված փաստերը բավականին հիմնավորված են, այստեղ ինչպես ասվում է ԱՍԱԼԱ ի մարտիկներ դեմ կատարված սպանությունները քաղաքական ենթատեքստ ունեն, որը ինչ-որ կապ կա Մոնթե Մելքոնյանի սպանության հետ:


«Հերոսները պետք  է  զոհվեն  պատերազմի  դաշտում,  հակառակ դեպքում նրանք  անտանելի  են  դառնում ». վազգեն  Սարգսյան Վիքիպեդիա

Վերջերս հետաքրքիր փաստեր գտնելով փորձել եմ վերարտադրել պատմությունը, երևի իմ աշխատանքային փորձի շրջանակներում, որպես հոգեբան-կրիմենոլոգ կփորձեմ վերարտադրել ժամանակի ամենասարսափելի ոճիրներից մեկը` Մոնթե Մելքոնյանի Սպանությունը: Հիշեցնեմ, որ հիպոթեզի վրա հիմնված վերարտադրությունը կարող է բացահայտել հանցանքի իսկությունը, որն էլ հնարավորություն է տալիս վերանայել փակված քրեական գործը, անկախ գործի հնության ժամանակահատվածից:

Այդպիսով հայտնաբերված փաստերից, որոնցից օգտվել եմ, դրանք վերաբերվում են վազգեն Սարգսյանի կրտսեր եղբորը` Արմեն Սարգսյանին, որը իրականացրել էր լրագրող, « Հանրային հեռուստառադիո » ընկերության խորհրդի նախագահ` Տիգրան Նաղդալյանի սպանությությունը: Այդպիսով վարձու մարդասպաններին, որոնց վարձել էր Արմեն Սարգսյանը, ծնունդով Ղարաբաղի քաղաքացիներ էին: Արմեն Սարգսյանը որտեղի՞ց կարող էր ճանաչել մարդկանց, որոնք առհասարակ կապ չունեին Հայաստանի հետ, և տրամաբանորեն ոչ մեկ չէր կարող մի այդպիսի հանձնարարություն պատվիրել` նկատի ունեմ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, մարդկանց, որոնք անծանոթ են և անտեղյակ գործից: Չհաշված, որ սպանության մասնակիցներից մի քանիսն են, որոնք օգնել են և միջնորդել հետագա գործողությանը, ավելի ճիշտ պատվերը կատարելու համար: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Արմեն Սարգսյանը խնդիր չուներ Տիգրան Նաղդալյանին սպանելու պատվերը տալ մեկ ուրիշին` օրինակի համար իր եղբոր` Վազգեն Սարգսյանի սանիկներին` Մանվել Գրիգորյանին կամ Սեյրան Սարոյանին, ամենավերջին դեպքում Շմայսին` Առաքել Մովսեսյանին, որոնք « աշխատանքային » փորձ ունեին սպանության բնագավառում, և պատրաստ էին նույնիսկ անվճար իրականացնել Արմեն Սարգսյանի պատվերը: Սակայն կնշանակի, որ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվերը այնքան էլ լուրջ գործ չէր, որպեսզի Մանվելի գլխակերներին հանձնարարի, ուստի պատվերը նա հանձնարարել էր իր եղբոր` վազգեն Սարգսյանի կողմից վստահված մարդասպաններին` Ջոն Հարությունյանին ու նրա հանցախմբին: « 2002թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում գլխին ստացած հրազենի կրակոցից մահացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրած եւ իրականացրած անձանց դատվարությունը սկսվել էր հուլիսի 28-ին: Հիշեցնենք, որ սպանությունը բացահայտվեց շատ արագ` մարտի հինգի երեկոյան. Նախագահական ընտրությունների օրն այդ մասին հայտարարվեց հանրային հեռուստատեսությամբ: Այս դեպքն առանձնահատուկ էր նաեւ այն իմաստով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպանության բացահայտման համար նշանակվել էր 250 հազար դոլար պարգեւ:

Դատախազության ներկայացրած մեղադրանքով սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանն է` 1999թ. խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արմեն Սարգսյանի մյուս եղբայրը` Արամը, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից է:Տ. Նաղդալյանի սպանության պատվիրատու Արմեն Սարգսյանին եւ սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանին: Նա կատարում էր Արմեն Սարգսյանի հանձնարարությունները:Սպանությունը կատարելու համար 75 հազար դոլարը նա է վերցրել Ա.Սարգսյանից եւ դրա մի մասը փոխանցել մարդասպանին: Ըստ գործի` պատվիրատուի եւ կատարողների միջեւ կապող օղակ են եղել Հովհաննես Հարությունյանն (մականունը` «Ապեր») ու Գեղամ Շահբազյանը։ Ա. Սարգսյանն իր վերջին խոսքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության ողջ ընթացքում նախկին մեղադրյալների գրեթե բոլոր ցուցմունքները հակասել են ոչ միայն իրենց, այլեւ մյուս մեղադրյալների ցուցմունքներին: Նա նշեց, որ այդ ցուցմունքները նախաքննության ընթացքում հարմարեցվել են իր ցուցմունքներին: Ա. Սարգսյանը գտնում է, որ դատաքննությունն այս գործով ոչինչ չի պարզել »:*1 ( Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով ) Ինչպես արդեն ներկայացրեցի Արմեն Սարգսյանի և մնացած հանցագործների ցուցումները միշտ փոփոխվել է, քանի որ վերը նշված գեներալներն ու « սպարապետի »հանցախմբի մյուս անդամները որոնք գտնվում էին իշխանության վերին օղակներում, մանավանդ Գագիկ Ջհանգիրյանը ու Հովիկ Աբրահամյանը այդ թվում բարձրաստիճան այրեր, ընդհուպ նախագահը կարող էին ճնշում գործադրել քնչական խմբի վրա, որոնք վարույթը այլ ուղղությունով էին տանում` անտեսելով փաստերը և վկանների տարակարծիք ցուցմունքները: Այդպիսով ինչպես գիտենք « Դատարանում ամբաստանյալ Ա. Սարգսյանը նաեւ արձանագրեց, որ դատելով քրգործի նյութերից, « Ապերը » Տ. Նաղդալյանին սպանելուց հետո եւ մինչ այդ էլ հանցախմբի անդամներին ֆինանսավորել է: Այսպես, մինչեւ Ա. Սարգսյանից փող ստանալը սպանության անմիջական մասնակիցներին արդեն 25 հազար դոլար էր տվել » : *2 ( Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով ),, Ջոն Հարությունյանը խոստովանել է, որ «Պայմանավորվածության համաձայն սպանությունից առաջ ստացել են փողի մի մասը, իսկ երկրորդ մասը պետք է իրենց փոխանցեին սպանությունն իրականացնելուց հետո: Սակայն այդպես էլ փողի երկրորդ մասը չեն ստացել»: Գումարի չափի մասին տեղեկությունները ճշտել հնարավոր չէ, բայց խոսքը 100 հազար դոլարի եւ նախնական վճարված 30 հազար դոլարի մասին է »: *3 ( Ո՞վ է տվել կրակելու հրամանը- 3 Էդիկ Բաղդասարյան ) Փաստերը ցույց է տալիս, որ Արմեն Սարգսյանը և « Ապերը » բավականին հին ծանոթներ են և հենց դա էլ հանդիսացել է մեկմեկու վստահության մթնոլորտի ձևավորմանը: Իսկ դատական գործընթացից արդեն տեղյակ ենք « Մեղադրող կողմը Արմեն Սարգսյանի դեպքում իբրեւ մեղմացուցիչ հանգամանք է դիտել խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաները, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտերին ունեցած մասնակցությունը և « Երկրապահ » շքանշանով պարգևատրված լինելը » : *4 (Դատավարությունը սկսվեց Էդիկ Բաղդասարյան ՈՒշադրության եմ հրավիրում այս վերջին ընդգծված տողերը, քանի որ սա դատարանը համարեց որպես մեղմացուցիչ հանգամանք, որպեսզի պատիժը լինի ավելի մեղմ, սակայն դատարանը հաշվի չառավ, որ այդ « ԿՌՎՈՂ ՏՂԱ » լինելու փաստը, որ դա կեղծիք է և Արմեն Սարգսյանը ոչ մի անգամ չի մասնակցել մարտական գործողություններին և անգամ սահմանի տեղը չի իմացել, ոչ մի գնդակ չի արձակել դեպի երկրի թշնամին; Այդ « Երկրապահ » շքանշանով պարգևատրված լինելը » դա ԵԿՄ – վարչության հերթական կեղծիքներից մեկն է, քանի որ Արարատի շրջանում, մանավանդ Դավալլու գյուղում բոլորն էլ գիտեն, որ Արմեն Սարգսյանը այդ տարիներին զբաղվել է եղբոր` Վազգեն Սարգսյանի հովանավորությամբ կողոպուտով և թալանով, ու հայտարարելով նրան որպես հայրենիքի պաշտպան, դա ծիծաղելի է: Չնայած Արմեն Սարգսյանի գործած հանցանքը Հրազդանի « Լիզինի » գործարանի աղմկահարույց գործը բավական էր, որպեսզի նրան Հայրենիքի Դավաճանի անվան տակ գնդակահարեին, սակայն ինչպես տեսնում ենք նա միշտ ջրից չոր է դուրս եկել: Սակայն շարունակենք: Տիգրան Նախդալյանի « Սպանության մոտիվը` « շահադիտական նկատառումներով » եւ «հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Տիգրան Նաղդալյանի վարած հեռուստահաղորդումների եւ նրա ծառայական գործունեության կապակցությամբ »*5:(Դատավարությունը սկսվեց Էդիկ Բաղդասարյան ) Այն փաստերը, թե ինչու էր Արմեն Սարգսյանին ձեռնտու Տիգրան Նաղդալյանի սպանությունը, դրա մասին ես գրել եմ իմ ակնարկներից մեկում` « ՄՈՌԱՑՎԱԾ ՈՃԻՐ… ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ » Այնպես որ հետագայում կներկայացնեմ այն, առաջ անցնելով ներկայացնեմ հետաքրքիր փաստերից մեկը: « Դատական նիստը նշանակված է այն դահլիճում, որտեղ «Հոկտեմբերի 27-ի » դատավարությունն է ընթանում:

Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի կարծիքով այդ հանգամանքը իր պաշտպանյալի վրա բարոյական ճնշման ձեւ է: «Ա. Սարգսյանը հատկապես շատ է տանջվում այն մտքից, որ ինքը նույն մեկուսարանում է, որտեղ գտնվում են իր եղբոր սպանողները: Իսկ հիմա նա եղբոր սպանողների հետ նստելու է նույն դահլիճում, գուցեեւ նույն աթոռին, որտեղ Նաիրի Հունանյանն է նստում: Սա նրան ճնշող եւ դատաքննության մթնոլորտին ոչ տրամադրող վիճակ կարող է ստեղծել: Սա իմ անձնական կարծիքն է, որ ձեւավորվել է նրա հետ ունեցած զրույցների արդյունքում»,- ասաց Ռ. Գրիգորյանը: Ըստ փաստաբանի, գործի նյութերում որոշ հանգամանքներ բավարար չափով ճշտված եւ պարզված չեն:

«Հանգամանքներ, որոնք առաջին հայացքից թվում են, թե էական չեն, բայց իրենց ամբողջության մեջ դառնում են խիստ էական եւ կարող են վճռական նշանակություն ունենալ օբյեկտիվ ճշմարտության բացահայտման իմաստով »: *6:Դատավարությունը սկսվեց :Փաստորեն ինչպես տեսնում եք նորից այստեղ պաշտպանի դերում հանդես է գալիս սպանված եղբոր ուրվականը, Արմեն Սարգսյանը ցանկանում է ներկայացնել , որ «Հերոսի » հերոս եղբայրն է, և հանգամանքներից ելնելով դատարանը պարտավոր է նրան չմեղադրել, կամ էլ ինչպես ասում են մեղմ լինել,, ինչպես կասեր Ռուսաց կայսրության անբարոյական կայսրուհի` Եկատիրինա II- ը « Հերոսներին չեն դատում »սակայն ինչպես գիտենք Եկատերինան մտածում էր իր սեռական օրգաններով: այլապես այդ հիմարությունը դուրս չէր տա, և հենց այդ մարմնավաճառի թուլեքն են, որ որդեգրեցին այդ կարգախոսը և շարունակեցին անպատիժ գործել, ( « Մեր դեմ Խաղ չկա» դա Եկատիրինա II- ի արտահայտված խոսքերի նոր տարբերակն է: ) սակայն ինչպես հետագայում պազվեց Հոկտեմբերի 27-ին այդ կարգախոսը որդեգրած ոճրագործին ճզմված գլխով ուղարկեցին ուղիղ դժոխք:

Շարունակեմ ներկայացնել գործին առնչվող փաստերը: « Ա. Սարգսյանի պաշտպանները մեծ հակասություններ են գտել հատկապես Ղարաբաղում կատարված քննության մեջ. « Եթե մտածեինք այդքան անգրագետ ձեւով քննություն անցկացնել, երեւի չկարողանայինք այդքան հաջող անել: Անգրագիտության կլասիկ դրսեւորում է: Այն զենքը, որով սպանվել է Տ. Նաղդալյանը, բերել են հանձնել, իսկ արձանագրության տակ զենքը հանձնողի ստորագրությունը չկա: Ընդ որում, զենքի համարը եւ տարեթիվը սխալ է արձանագրված, քան իրականում այն զենքն է, որը ասօր գործով իրեղեն ապացույց է »: Ջոն Հարությունյանը իբրեւ թե փետրվարի 27-ին ձերբակալված է եղել, իբրեւ թե Ստեփանակերտի մեկուսարանում նա մեղայականով հանդես է եկել մարտի 3-ին: Եթե նա փետրվարի 27-ից մինչեւ մարտի 3-ը եղել է մեկուսարանում ª կամ պետք է ձերբակալված լիներ, կամ պետք է առնվազն կալանքի սանկցիա լիներ նրա նկատմամբ: Նրա նկատմամբ ապօրինի զենք պահելու համար քրեական գործ էր հարուցվել, բայց քրեական գործով ոչ մի պաշտոնական ցուցմունք չկա: Կա ընդամենը ոչինչ չասող ինչ-որ բացատրություն:

Անհնարին բան է, ուրեմն նա ունեցել է ցուցմունք. որտե՞ղ է այդ ցուցմունքը, ինչու՞ գործի մեջ չկա այն: Ես չեմ կարող ինձ թույլ տալ մտածել, որ Ղարաբաղի ներքին գործերի նախարարության կառուցվածքում կան մարդիկ, որոնք չգիտեն, որ սանկցիայով նստած մարդուն պետք է հարցաքննել, որ եթե քրեական գործ է հարուցվել, ապա դրանից հետո ոչ թե բացատրություն, այլ ցուցմունք են վերցնում մարդուց: Եթե այդպիսի ցուցմունքներ նրանք չէին կարող չվերցնել, ապա ինչու՞ չկան գործում, որտե՞ղ են դրանք: Եթե չկան գործում, ես իրավունք ունեմ, չէ՞, ասելու, որ ինչ-որ բան էն չէ: Մյուսների ցուցմունքները նույնպես չկան: Ղարաբաղի ՆԳ նախարարի տեղակալն Աբրահամյանից ինչու՞ պետք է բացատրություն վերցնի եւ ոչ թե ցուցմունք: Ի՞նչ կապ ուներ նա այս գործի հետ: Գործը նրա վարույթում չէր, քննիչի վարույթում էր: Իսկ գործով քննիչը հարցաքննած պաշտոնական ոչ մի ցուցմունք չունի »:*7 Դատավարությունը սկսվեցԻնչպես տեսնում ենք Արմեն Սարգսյանի կողմից Տիգրան Նաղդալյանին սպանելու գործում քնչական խմբի ու հետագայում էլ դատական գործընթացում եղել են խախտումներով, ու քողարկելով հանցանքների կարևոր մանրամասնություններն ու փաստերը: Ինչպես հայտնի է Վազգեն Սարգսյանը իր կենդանության ժամանակ նույնիսկ իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում դժգոհում է, որ իրեն մեղադրում են անգործության մեջ, այսինքն պատճառը Ներքին զորքերի վարչության պետ Գեներալ Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձն էր, և մի շարք բարձրաստիճան գործիչների սպանությունների հաջորդականությունը: « Ո՞վ, է տարիներ շարունակ իրականացնում նման սպանություններ Հայաստանում, ո՞վ է ուղղորդում, տալիս հրամաններ: Նշենք, թե ում ձեռքին կա զենք.

Պաշտպանության, Ներքին գործերի, Ազգային անվտանգության նախարարությունների աշխատակիցներ, պատերազմի մասնակիցներ, վարձու մարդասպաններ: Վարձու մարդասպանները կարող են լինել այս կառույցներից որեւէ մեկի ներկայացուցիչները, կարող են նաեւ հրավիրված լինել դրսից, ասենք, օրինակ` Ռուսաստանից կամ որեւէ այլ երկրից: Հիշենք, որ Ռուսաստանում գործող հանցավոր խմբերի մեջ մեծ թվով հայեր կան:

Եթե վերլուծենք աղմկահարույց այն սպանությունները, որոնց մասով ընթացել են դատավարություններ, կտեսնենք, որ գրեթե բոլոր դեպքերում հիմնական դերակատարները վերոնշյալ կառույցներից մեկի կամ խմբերի ներկայացուցիչներն են եղել: Աղմկահարույց մյուս սպանություններին հաջորդող օրերին էլ իրավապահները գրեթե նույն գործողություններին են դիմել: Նրանք ունեն տեղեկություններ, կասկածելի մարդկանց ցուցակ, գիտեն, թե ում մոտ կա ապօրինի զենք: Սակայն չեն « հայտնաբերում », որովհետեւ ամեն ինչ իր ժամանակն ունի: Թե ինչ վարկածներ ունեն իրավապահները, առայժմ հայտնի չէ, եւ կարծում եմ` անիմաստ է այդ ոլորտից որեւէ արդյունքի սպասելը: Նման հետեւություն անելու բոլոր հիմքերը կան: Պարզապես սպանությունների շղթան երկարում է, ու վերջը կարծես թե չի երեւում: Նման սպանություններից հետո ծագող առաջին հարցը հետեւյալն է` ինչո՞ւ են սպանում » :*7:Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան Ինպես արդեն գրել էի այդ հարցին կանդրադառնանք, սակայն կարևոր էր այն փաստը ներկայացնել, որ բոլորին հուզում էր այն հարցը, թե ինչու են սպանել Տիգրան Նաղդալյանին, դատարանը նույնպես փորձեց այդ հարցը շրջանցել և գործընթացը խճճվեց ու դարձավ ներկայացում: «Հայաստանում մեծ քանակությամբ ապօրինի զենք կա: ՆԳ, ԱԱ նախարարություններում, դատախազությունում կան «պահեստավորված» չգրանցված զենքերով սպանությունների բազում գործեր: Բավական է մի օրինակ բերել. 1996-ի օգոստոսին Երեւանում իր սեփական ավտոտնակից դուրս գալիս սպանվեց ՊՆ սպա, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Աբրահամ Խամիսյանը, 1997-ի հոկտեմբերին իր տան դիմաց օրը ցերեկով սպանվեց ԱՍԱԼԱ-ի մեկ այլ անդամ, գործարար Դավիթ Դավիդյանը:

Հետագայում պարզվեց, որ այս երկու սպանությունները նույն զենքով են կատարվել: Դեռեւս այն ժամանակ` 1997 թ.-ին, Սերժ Սարգսյանը, որ երկու կառույցների` Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարն էր, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ « մի վեց ամիս անց կհայտնաբերեն հանցագործին »:

Հանցագործին, իհարկե, չհայտնաբերեցին, ու այդ զենքով մարդն, ամենայն հավանականությամբ, այսօր էլ պտտվում է Երեւանի փողոցներով, ցանկացած պահի, երբ ստանա հրաման կամ փող, կարող է կրակել: Ա.Խամիսյանը լիբանանցի էր եւ նոր էր տեղափոխվել Հայաստան, Դ.Դավիդյանը նույնպես մի քանի տարի գտնվում էր Լիբանանում:

Երկուսն էլ ԱՍԱԼԱ-ի « Հեղափոխական շարժում » կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել, Մոնթե Մելքոնյանի թեւից էին »: *8 Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան Ւնչպես տեսնում ենք ներկայացված փաստերը բավականին հիմնավորված են, այստեղ ինչպես ասվում է ԱՍԱԼԱ ի մարտիկներ դեմ կատարված սպանությունները քաղաքական ենթատեքստ ունեն, որը ինչ-որ կապ կա Մոնթե Մելքոնյանի սպանության հետ: Եթե հաշվի առնենք, որ փաստերում նշվում է Սերժ Սարգսյանի անունը, սակայն չմոռանանք, որ ինչպես ասում են այդ ժամանակահատվածում նախարար Սերժ Սարգսյանը և նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի մեծ զրո էին ներկայացնում, այսինքն ձևական ֆիգուրներ էին, երկրում փաստացի հրամանները արձակում էր Վազգեն Սարգսյանը, որը մեկ տարի առաջ` 1996 թվականի Սեպտեմբերի — 25 ին իրականացրած Ռազմական Հեղաշրջումով զավթել էր իշխանությունը: Իսկ մինչ այդ դեռևս Արցախյան շարժման ժամանակ` 1988 թվականին Խորհրդային Հայաստանի Ազգային Անվտանգության ԿԳԲ -ի ղեկավար` Գեներալ Մարիուս Յուզբաշյանի միջամտությամբ Կոմսոմոլի ակտիվիստ Վազգեն Սարգսյանին ներարկեցին Հայաստանում սկիզբ առած Ազգային Ազատագրական շարժման մեջ, որպեսզի այդ շարժումը վիժեցնեն… Վազգեն Սարգասյանի միջնորդությամբ քրեական հանցագործներից ստեղծվեցին զինված խմբավորումներ և ջոկատներ, այդպես ասված « ասֆալտի Ֆիդայիններին » որոնք պետք է բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնեին հայրենասիրության գաղափարը կրող մարտիկներին: Մանրամասն ներկայացված է « Ազգադավը » պատմավեպում և « Հոկտեմբերի 27 ի մեղավորները » փաստավավերագրական գրքում; Ինչպես տեսնում ենք Վազգեն Սարգսյանը կատարում էր ԿԳԲ-ի հանձնարարությունը Մարիուս Յուզբաշյանի գլխավորությամբ, չնայած որ ինչպես ցույց է տալիս փաստագրությունը, այդ ամենը մշակված է եղել Մոսկովյան ԿԳԲ-ում մշակված « Գողգոթա » ծածկանունը կրող գաղտնի պլանի շրջանակներում: « Միխախիլ Լյուբիմով ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ՝ « ԳՈՂԳՈԹԱ » ՕՊԵՐԱՑԻԱՆ » *9 Չնայած հետագայում 1993 վազգեն սարգսյանը իրեն իշխանության բերած Մարիուս Յուզբաշյանի սպանության գլխավոր կազմակերպիչն էր: (1993 թվականի հուլիսի 21, առավոտյան Երեւան, Կոմիտասի անվան այգում Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտՄարիուս Յուզբաշյանը: Փաստագրություն) Ինչպես տեսանք վերևում նշված փաստերը ԱՍԱԼԱ-յի մարտիկների սպանությունները անմիջական կապ ունեն Վազգեն Սարգսյանի հետ, քանի որ նրան ձեռնտու չէր, որպեսզի մրցակիցներ ունենա, կամ իր ալան-թալանին խանգարողներ, այդ պատճառով պատերազմի ժամանակ և դրան նախորդող ժամանակահատվածում նա ամեն միջոցներով ոչնչացնում էր իրեն խանգարողներին: Սակայն մնացած մանրամասնությունները հաջորդում, վերադառնանք Տիգրան Նաղդաալյանի սպանությանը վերավերող փաստերին: Այդպիսով Նաղդալյանի սպանության « բոլոր ձերբակալվածները Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են: Հինգը Մարտունի քաղաքից են, մեկը` Հադրութից: Ընդ որում, նրանցից մեկը ներկայումս Մարտունու զինվորական դատախազության աշխատակից է, այսինքն` զինծառայող: Երեքը նախկինում դատված են եղել:

Ձերբակալված են Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանի եղբայրը` Ջանիկ Հարությունյանը, Սամվել Աբրահամյանը (մականունը` Ցավ), Ֆելիքս Առուստամյանը ( նախկինում ծառայել է բանակի հետախուզությունում), Հովիկ Ավագյանը: Վերջինս Լեոնարդ Պետրոսյանի հեռավոր ազգականն է: Իսկ ձերբակալված վեցերորդ անձի (հադրութեցու) անուն ազգանունը դեռեւս չենք կարողացել պարզել: Ցավով պետք է նշեմ, որ բոլոր ձերբակալվածներն էլ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են: Ջոն Հարությունյանի մյուս եղբայրը` Ռաջիկը, զոհվել է պատերազմում: Հանցավոր խմբի ղեկավար ամենայն հավանականությամբ Սամվել Աբրահամյանն է` Ցավը: Նա երեք երեխայի հայր է, ունի երկու դատվածություն: Առաջին անգամ Մարտունու քաղխոհրդի նախագահին ծեծելու, երկրորդ անգամ` բանտից փախչելու եւ այդ ընթացքում աշխատողներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: 1992թ. փետրվարին Վիլիս մեքենան, որի մեջ գտնվում էր նաեւ Ցավը, Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի մերձակայքում պայթեց ականի վրա: Նրա ոտքը կտրվեց, վնասվեց աչքը: Մարտունու քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ նա առաջադրել էր իր թեկնածությունը: Մեր ունեցած տեղեկություններով` ՏՏ մակնիշի ատրճանակը, որով սպանել են Տիգրան Նաղդալյանին, գրանցված է Մարտունու ՆԳ բաժնում, այսինքն` ծառայողական զենք է: Սակայն այն երկու ամիս գտնվում էր Սամվել Աբրահամյանի` Ցավի մոտ: Հասկանալի չէ, թե ինչպես է ծառայողական զենքը հայտնվել Սամվելի մոտ: Սակայն այս տվյալը ճշտել հնարավոր չեղավ: Զենքի մասին մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն` այս զենքով կատարվել է մեկ այլ սպանություն: Չի բացառվում, որ այս քննությամբ բացահայտվի աղմկահարույց մեկ այլ սպանություն եւս, եւ զարգացումները կարող են անկանխատեսելի լինել » : *10 . (Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան )

Ինչպես արդեն նշել էի գալիս է փաստերի ամենակարևոր հատվածը որն էլ կապված է Մոնթե Մելքոնյանի հետ: Հիշեցնեմ միայն այն փաստը, որ պատերազմի ժամանակ Կոմկուսի այսինքն ԿԳԲ — ի կողմից կազմակերպված քրեական տարրերից ու թմրամոլներից ստեղծվեց զինված խմբավորումներ, որոնք ուղղորդված էին քաոս ու անարխիա սերմանելու ազգային շարժումը վիժեցնելու համար, այդ մասին ավելի լավ ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոս, հետախույզ և լրագրող` Վարդան Հովհաննիսյանը իր « Ովքեր են Ասֆալտի Ֆայինները » հոդվածում: Այդպիսով վերադառնանք Տիգրան Նաղդալյանի գործի փաստագրությանը. « ՀՀՇ -ի Ջոնիկ Հարությունյանն այս խմբից էր: Խմբում ընդգրկված տղաներն ավելի շատ հայտնի էին թմրանյութեր օգտագործելով: Մարտունիում այս խմբի հետ կապված բազում պատմություններ են եղել: 1992 թ., երբ Մոնթե Մելքոնյանը դարձավ Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, խնդիրներ առաջացան այս խմբի հետ: Մոնթեն կանչեց Արտիկին եւ ասաց, որ նրանք պետք է դիրքում հերթապահեն: Արտիկը պատասխանեց. « Մենք կռվող տղաներ ենք եւ միայն կռիվներին ենք մասնակցելու »: Մոնթեն էլ բարկացած ասաց. « Ինձ կռվող տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք»: Հենց այս խոսակցությունից հետո էր խորացել հակասությունը Մոնթեի եւ քաղաքում անընդհատ « ռազբորկաների » մեջ գտնվող Արտիկի խմբի միջեւ: 1993-ի հունվարին խմբի տղաները գողացան Մարտունիում Արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ « գնդապետ (այսօր գեներալ) Հմայակ Հարոյանի վիլիսը եւ տարան Ստեփանակերտ: Այս հակասությունն այն ժամանակ չկարողացավ հարթել նույնիսկ Սամվել Բաբայանը:

Մոնթեն որքան էլ պայքարեց Հ. Հարոյանին Մարտունիում պահելու համար, որեւէ արդյունքի չհասավ: Գնդապետ Հարոյանը ստիպված ժամանակավորապես լքեց Մարտունին: Արտիկի խումբը գնալով դարձավ անվերահսկելի մի կառույց: 1993-ի մայիսին Մոնթեն Ստեփանակերտի ղեկավարության առջեւ պայման դրեց` կամ իրեն պետք է թույլ տան զինաթափել խմբին, կամ ինքը կհեռանա Մարտունուց: Ստեփանակերտից Մարտունի եկան Զինվորական ոստիկանության աշխատակիցները, զինաթափեցին խմբին եւ ձերբակալեցին:

Որոշ ժամանակ անց խմբի անդամները ազատ արձակվեցին եւ ընդգրկվեցին ինքնապաշտպանական ուժերում: Խմբի տղաները լավ կռվողների համբավ ունեին: Հրադադարից հետո տղաներից մի քանիսը մնացին բանակում, մյուս մասը զբաղմունք չուներ: Նրանք մշտապես թմրանյութ էին օգտագործում: Հաշիշն անպակաս էր նրանց մոտից: Պատերազմի տարիներին` 1992-ի մարտին խմբի տղաներից մեկը, որը հետագայում մեծ չափաքանակով թմրանյութ օգտագործելուց մահացավ, մի անգամ նույնիսկ ինձ հաշիշ առաջարկեց:

Մեր ունեցած տվյալներով` ՀՀ Գլխավոր դատախազությունը որոշել է բերման ենթարկել Արտիկին: Հնարավոր է` երկրորդ անձը, որի մասին մարտի վեցին որպես հետախուզվող նշել էր ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը, հենց Արտիկն է: Ըստ որոշ լուրերի` դեկտեմբերին նա գտնվում էր Երեւանում » :*11. (Ո՞վ է տալիս կրակելու հրամանը— 3 Էդիկ Բաղդասարյան ) Փաստորեն ինչպես տեսնում ենք այդ հանցախումբը պատերազմի ժամանակ զբաղվում էր ալան-թալանով, սպանություններով ու թմրադեղերի սիրահար էին: Կարծում եմ այս ամենը հիմնավորում է վերոհիշյալ « Ասֆալտի Ֆիդայինների » փաստը, այն որ Մոնթե Մելքոնյանը նրանց հետ թշնամացել է, հիմնավորում է այն փաստը, որ այդպիսի հանցագործները երբեք չեն կարող հայրենասեր լինել ու այդպիսի տականքները երբեք վիրավորանքը « կուլ » չեն տալիս, այսինքն` « պարտքի տակ չեն մնում »: Այն որ Մոնթեի հետ առճակատումը պետք է ավարտվեր նրա սպանությունով: Իսկ այն փաստը, որ այդ հանցախումբը անկառավարելի էր նշում է աղբյուրը, ու նույնիսկ Ղարաբաղի պաշտպանության ղեկավար Սամվել Բաբայանը չի կարողացել նրանց սանձել: Այդ ամենը կնշանակի, որ այդ հանցախմբի ետևը կանգնած է եղել շատ ավելի հզոր մարդ, քան Սամվել Բաբայանն էր: Ինչպես հայտնի է Սամվել Բաբայանի կողմից գրված Վազգեն Սարգսյանին ուղղված նամակներից մեկում նա հաստատվում էր, որ իրեն խանգարում են աշխատել, ո’չ միայն Հայասատանի իշխանությունները, այլև Արցախում գործող հանցագործ խմբավորումներ, և իզուր չէր նա հենց այդ նամակը ուղղել Վազգենին: «Սամվել Բաբայանի « հույժ գաղտնի » նամակը Վազգեն Սարգսյանին »: Սամվել Բաբայանի նամակում ամեն ինչ ասված էր, և բոլորը գիտեին, որ Վազգեն Սարգսյանը շատ հզոր ուժ էր ներկայացնում, մանավանդ որ նրա անմիջական հրամանները կատարում էր Մանվել Գրիգորյանը, Շմայսը, Սարոյան Սեյրանը և իրեն հավատարիմ հանցագործներ և բացառված չէր, որ Արթիկի խումբը կատարել է նրա անմիջական հրամանները` ոչնչացնելով ճակատային գծում ազնիվ ու հայրենասեր հրամանատարներին ու մարտիկներին, հնարավոր է, որ հենց դա էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի Մոնթե Մելքոնյանը հայտարարի. « Եթե հասա Երևան, Վազգենի ոտքից բռնելու եմ և դուրս շպրտեմ նախարարությունից »: Դե պարզ բան էր, որ Վազգենը այդ խոսքը չէր մարսելու և Արթիկի հանցագործ խմբին հանձնարարելու էր Մոնթե Մելքոնյանի սպանությունը: Չնայած ազնիվ հրամանատարների սպանությունների փաստերը բավականին շատ են քանի անհայտ պայմաններում սպանվեցին ճանաչված ու տաղանդավոր հրամանատարներ` ԼՂՀ ի ղեկավար Արթուր Մկրտչյանը, « Բեկորը » Աշոտ Ղուլյանը, Սամվել Շահմուրադյանը, Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը, Մարտակերտի հրամանատար Վագիֆ Գալստյանը, Հատուկ Գնդի հրամանատար, գնդապետ Վոլոդիա Կարապետյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր` Նորայր Դանիելյանը, և Սիսիանի Հրամանատար` Վուրգ Ոսկանյանը և ուրիշներ: « 1993թ. հոկտեմբերի 18-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, Ստեփանակերտ քաղաքից Դրմբոն վերադառնալու ճանապարհին դավադիր գնդակը կտրվեց Նորայր Դանիելյանը կյանքի թելը »: *12. Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ ՆՐԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ՝ ՈՐՊԵՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉՏԵՍԱԾ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ Ինչպես համոզում են փաստերը Վազգենի մասնակցությունը հերոսների ոչնչացման գործում ակնհայտ է և հենց Արմեն Սարգսյանը Տիգրան Նաղդալյանի սպանության պատվերը տվել է իր եղբոր դահիճներին, որոնք անկաշկանդ գործել են… Իզուր չէր, որ հանցախմբի անդամները զբաղեցնում էին բարձր պաշտոններ ու անձեռնամխելի էին, ու վստահելի գործընկերներ էին Արմեն Սարգսյանի պատվերը իրականացնելու համար: Հետաքրքիր է նաև մեջ բերել Սամվել Բաբայանի նամակից մի հատված, որը ուղված էր Վազգեն Սարգսյանին « Պարոն նախարար. Ընդհանրապես այն համոզմանն եմ հանգել, որ մեր միջեւ կայացած, բաց թե փակ, զրույցներն իրենք ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցրել: Այսուհանդերձ՝ էլի չեմ գտնում, թե ե՛ս Ձեզ պիտի սովորեցնեմ կամ թե ի՛մն է վերին ատյանի ճշմարտությունների մենաշնորհը. ո՞վ գիտե կամ ո՞վ հետո իմանա՝ գուցեեւ ճիշտը Դուք եք: Բայց խնդիրը դա էլ չէ: Այս ժողովուրդն է մեղք: Եվ ինչո՞ւ միայն Արցախի: Գտնում եմ, որ Հայաստանում վիճակն անգամ ավելի վատթար է, բայց ինձ իրավունք չեմ վերապահում դատել « համայն հայության » մասին եւ նրա անունից: Իսկ ամենամեծ մտավախությունս իրոք այն է, որ կարող ենք անդառնալի կորուստներ տալ ( եթե արդեն չենք տալիս) Արցախի գերխնդրում: Հրադադարից հետո անցած 4 տարում շուրջ 300 ( երեք հարյուր ) հաղթող տղերք են հեռացել այն հողի սահմաններից, որ այնպես անձնուրաց պաշտպանել են: Մի՞թե սա չէ տագնապի ամենաբարձր ազդանշանը: Չեն կարողանում, ուրեմն, ոչ միայն տնտեսապես գոնե յոլա գնալ, այլեւ չեն հավատում իշխանությունների ուղեգծին »: *13. Սամվել Բաբայանի « հույժ գաղտնի » նամակը Վազգեն Սարգսյանին Ինչպես տեսնում ենք Սամվել Բաբայանի հրաժարականը պայմանավորված էր հենց այս դավաճանությունների փաստերը հաշվի առնվելով, իզուր չէր, որ շատ ականատեսներ ու վկաներ հաստատում էին որ ազատամարտիկների ոչնչացման ծրագրի հեղինակը եղել է Վազգեն Սարգսյանը, որը « Կռազի » շոֆեռ Մանվել Գրիգորյանին պետք է անվանի հերոս, իսկ իսկական հերոսներին թիկունքից պետք է դավադրաբար ոչնչացնի: Ավարտելով վերջում ավելացնեմ Վազգեն Սարգսյանի զոհերից մեկի` տիկին Սվետլանա Մարգարյանի գրքից մի հատված: Սվետլանա Մարգարյանը և նրա եղբայրները Արտաշատի « Անկախության Բանակի » մարտիկներ էին և մի քանի տարի շարունակ ԿԳԲ ի նկուղներում խոշտանգվեցին Վազգեն Սարգսյանի կողմից կազմակերպված դավադրությունից, ՀԱԲ ի հայրենասեր ու ազնիվ մարտիկներից շատերը խոշտանգվեցին և հետապնդվեցին: « Ինչպե՞ս եղավ, որ ոչնչով աչքի չնկած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վազգենը, Արարատից հանկարծ կայծակնային արագությամբ հասավ Երևան և նույն արագությամբ էլ, առանց որևէ մի մարտի մասնակցած լինելու,առանց թշանում դեմ մեկ գնդակ արձակած լինելու, հայտնվեց ՊՆ Նախարարի աթոռին,աջ ու ձախ անխնա թալանելով երկրի հարստություններն ու լցնելով Շվեցարական Բանկերը և անպատիժ կատարելով ամենազազրելի հանցագործությունները,արժանացավ նաև ազգային հերոսի կոչման… ( 100%-ով էլ անցած լինեք, մեկ է,իշխանությունը չենք հանձնելու: Մենք ենք հաղթել, մենք էլ վայելելու ենք— 1996-ի կեղծված ընտրությունների համար փողոց դուրս եկած ժողովրդի վրա կրակ բաց անելուց հետո հայտարարեց Վազգենը ): *14. ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այն հարցը թե ինչո՞վ էր պայմանավորված Տիգրան Նաղդալյանի սպանությունը, և ի՞նչն էր պատճառները: « Նրանք ասում են` շարքից հանեցին հոկտեմբերի 27-ի կարեւոր վկային: Մոտենում էր « Հոկտեմբերի 27-ի » գործով Տիգրանին դատարան հրավիրելու ժամանակը: Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է նա տար: Մասնավորապես, տեսաժապավենի մոնտաժման հարցը:

Վազգեն Սարգսյանի իրավահաջորդները պնդում են, որ դահլիճում նկարահանված տեսաժապավենը մոնտաժված է: Մյուս հարցն այն է, թե որպես « Հայլուրի» թղթակից Ազգային հեռուստատեսության աշխատակից եւ 27-ի գործով վկա Տ. Նազարյանը ինչպես է ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Այս վարկածը պնդողներն ասում են. « Կան ուժեր, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Տիգրանը չպատասխանի այդ հարցերին »: * 15 Ո՞վ է տալիս կրակելու հրամանը Էդիկ Բաղդասարյան

Նաղդալյանի ցուցմունքից հետո ժողովուրդը կիմանար, որ ոչ թե Նաիրի Հունանյանն է ոճրագործը, այլ վազգեն սարգսյանը, որը պատերազմի ժամանակ թիկունքից ոչնչացնում էր ազատամարտիկներին, որը թալանում էր ոչ միայն Հայաստանի ժողովրդի տարիների ստեղծածն, այլև թալանում էր սփյուռքահայ հայրենակիցների նվիրատվությունները ու կտապալվեր սպարապետացված հրեշի հերոսական միֆը… Այդ պատճառով Արմեն Սարգսյանը լռեցրեց Տիգրան Նաղդալյանին

 

Եզրակացությունը ըստ Հոգեբան-Կրիմենոլոգ Գեհենի Առաքել

աղբյուրը՝ geheniaraqelblog.wordpress.com


 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert