Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» շաբաթաթերթի խմբագրականը՝ հրատարակված 2016 թ. հունիսի 6-ին: Հոդվածում շեշտված խնդիրների հետ համաձայն լինելով,  կցանկանայինք հարցին անդրադառնալ մի այլ տեսանկյունից, քանի որ հոդվածաը այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես թե խեղճ ու կրակ ՀՀ իշխանությունները, գլախավոր հրամանատարն ու ՊՆ-ն ընդհանրապես տեղյակ չեն եղել ադրբեջանական զորքի ու ռազմական գործողությունների մասին: Հենց այն, որ ապրիլի 2-ից ոչ ամիսներ, ապա տասնյակ օրեր առաջ հայկական լրատվամիջոցներն էին անընդհատ հուշում ադրբեջանական բանակի ու ռազմատեխնիկայի կուտակման մասին՝ Արցախի շփման գծի երկայնքով, արդեն ահազանգ էր այն բանի, որ ՊՆ-ն, ինչու չէ նաև ՀՀ և Արցախի իշխանությունները նախապատրաստվեին անակնկալի չագալու համար:  Վերջերս պարցվեց, որ դրանից բացի նաև Իրանի բարձրաստիճան զինվորականները ՀՀ-ի և Արցախի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ այդ մասին զգուշացրել են Արցախի ՊԲ-ին և բարձրագույն պաշտոնյաներին: Սա շատ կարեւոր և լուրջ հարց է: Պետք է պարզել, թե ՀՀ և Արցախի իշխանությունները Ադրբեջանի հարձակողական նպատակների մասին իմանալով հանդերձ, ինչո՞ւ են աչքաթող արել այդ ամենն ու նախապատրաստական միջոցներ չեն ձեռնարկել: Այնպես, որ խնդիրը պետք է նախևառաջ հայրենի իշխանությունների մոտ փնտրել, ապա արտաքին ուժերի: Արտաքին ուժերը իրենց շահերն են պաշտպանում,  իսկ ՀՀ իշանությունները ո՞ւմը…  (ԽԳ)

Մենք և այլոք կամ «Քառօրյա դրամատիկ պատերազմ»-ի դասերը

Մինչ մենք ազգովի զբաղված էինք սահմանադրական փոփոխություններով, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզչությամբ, շահադիտական նպատակներով կեղծ կոալիցիաներ կազմելով ու  նստացույցերով՝ երկիր փրկելու երազներում օրօրվելով, Ադրբեջանը շարունակում էր զինվել՝ ձեռք բերելով հարձակողական նորագույն զինատեսակներ,  որի արդյունքում ունեցանք այն, ինչն անվանեցինք «Քառօրյա պատերազմ»։

Ապրիլյան կարճատև, սակայն դրամատիկ իրադարձություններով լի պատերազմի գրեթե բոլոր մասնագիտական վերլուծությունները հաստատում են, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին Ռուսաստանն իրազեկ է եղել։ Անգամ, եթե ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի այդօրինակ կուտակումների մասին ՌԴ-ն հետախուզական ճանապարհով տեղեկություն չունենար, ապա արբանյակային դիտարկմամբ չէր կարող իրազեկ չլինել։

Հետևաբար հարց է  ծագում․  ի՞նչ նպատակ է  հետապնդում, մեր ռազմավարական դաշնակիցը, ՀՀ անվտանգության, ընդհուպ մինչև քաղաքացիների ֆիզիկական գոյությանը սպառնացող, տեղեկությունները Հայաստանից թաքցնելով։ Հատկապես, երբ ՌԴ-ի հետ ՀՀ-ին 200 մլն դոլարի վարկային պայմանագրով նախատեսված զենք տրամադրելու համաձայնությունն արդեն մեկ տարի է մնում է չիրագործված: Եվ արդյո՞ք այս բոլորը միտված չեն, Անդրկովկասում ՌԴ ներկայությունն առավելագույնս ամրապնդելու, ընդհուպ մինչև՝ ռուս խաղաղապահ ուժերը տարածաշրջանում տեղակայելու ծրագիրն իրագործելուն։

Որպես կատարվածի անմիջական հետևանք, ակներևաբար, Հայաստանում աճում է   հակառուսական տրամադրությունը, ինչը, ձեռնտու է միջազգային մասշտաբով ՌԴ-ի մրցակից ու հակադիր բևեռ հանդիսացող՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակից պետություններին։ Եվ արդյո՞ք դա չէ  բուն պատճառը, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ևս Հայաստանին չզգուշացրեցին ադրբեջանական զորքի և  սպառազինության լայնածավալ կուտակման մասին, որի հետևանքով կորցրեցինք ավելի քան հարյուր երիտասրադ զինծառայողների կյանք և ազատագրված տարածքներում՝ ռազմավարական նշանակությամբ բարձրունքներ։

Փաստորեն, բոլոր կողմերը․ Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ և Արևմուտքը, խաղում են իրենց ինքնուրույն խաղը։ Մենք, ի հետևանաք ապիկար և անպատասխանատու իշխանավորների վարքագծի՝ գտնվում ենք անպաշտպան թիրախի կարգավիճակում:

ՀՀ կառավարության վարած թույլ, սխալ, կոռուպցիոն և կործանիչ քաղքականության հետևանքով՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ստեղծել է իրավիճակ, որ մեր ռազմավարական գործընկերը, օրհասական օրերին անգամ, չի խուսափում բացահայտ հայտարարություններ անել, որ  այսուհետ ևս շարունակելու է մեր թշնամուն զինտեխնիկայով ապահովել։ Թեպետ մեր կողմից զավեշտական է, հայկական բանակը զինելու համար վարկով ՌԴ-ից զենք մուրալը, երբ երկրի ներսում թալանվում են միլիոններ։

Հայաստանն այսօր ունի անհետաձգելի և արմատական փոփոխությունների կարիք: ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ այդ փոփոխությունները կատարվեն առանց երկրի կայունությունը վտանգելու:

Պետք է միանգամայն դադարեցնել կրավորական ու պարտվողական հոգեբանությունն՝ արմատախիլ անելով այդ ամենից բխող քաղաքական դրսևորումները։

Այլապես, կստանանք ոչ թե այն, ինչ երազում ենք, այլ այն՝ ինչից վախենում ենք։

 

Խոսք Հայասստանի

«Հայաստան» շաբաթաթերթ,

Աթենք, 06 հունիսի 2016թ., թիվ 964, Խմբագրական:

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert