Հավերժություն…  Հզորություն…  Հենարան… Հույսի լույս…  Կարոտ…

Հավերժ կարոտով ես նայում տանդ շեմից դուրս մնացած սեփականությանը:

Սեփականություն, որն անփոխարինելի է, որին նայելով, միանգամից հիշում ես նրա ազգային պատկանելիությունը: Ազգային պատկանելիությունը հիշում ես ոչ միայն դու, այլև օտարները:  Օտարները լուսանկարում են այն՝ համարելով հայկական՝ մոռանալով, որ քոնը չէ: Քոնը չէ միայն փաստաթղթերով, իսկ մտովի կա ու կմնա քոնը:

Հավերժ հզոր հենարան է, հենարան որն օրվա յուրաքանչյուր պահի, ըստ արևի դիրքի, գեղեցիկ է յուրովի: Յուրովի տեսք է ստանում մայրամուտի ներքո:  Հենց մայրամուտի ներքո է փառահեղ դիրք ընդունում, որը վայելելը քչերին է բախտ վիճակվում…

Նոյեմբեր, 2016

Անահիտ Տաշչյան



Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert