UNESCO-ի կողմից հրատարակուած online-ատլասում (2012),  3-րդ հրատ. (1), վտանգուած լեզուների շարքում ցուցակագրուած են նաև 18 վտանգուած լեզուներ (հնդևրոպական, սեմիթական և Հիւսիսկովկասեան) ներկայիս Թուրքիայում, որոնք ցուցադրւում են հինգ աստիճանաչափով: Արևմտահայերէնը ու համշէնահայերէնը (2) գտնւում են երկրորդ աստիճանաչափում: Որպէս «լուրջ վտանգուած», երրորդ կարգին են պատկանում սեմիթական «թուրեօեօ»-ն, (Թուր Աբդինի շրջան):

Հինգերորդը, այսինքն վերջին աստիճանը « վերացած է » համարւում, կապադովկեան յունարէնը:

Որ Թուրքիայում բազմաթիւ լեզուներ վտանգուած են, արդիւնքն է փոքրամասնութիւնների դէմ թրքական ճնշիչ և ցեղասպանական քաղաքականութիւնը:

Այս կապակցութեամբ ցանկանում եմ յիշել լեհ-հրեա իրաւաբան և պատմաբան Րաֆայէլ Լեմքինին, որը յեղինակն է ՄԱԿ-ի  կոնւենցիայի՝ « ցեղասպանութեան գլխաւոր բնորոշիչն է, ոչ այնքան շատ ֆիզիքական  համակարգուած և նախագծուած ոչնչացումը զոհ- խմբերի կենսահիմքերը, այլ նրանց մշակոյթն ու լեզուն»:

Արևմտահայերէնը: Իր բնօրրանում և սփիւռքում վտանգուած

Արևմտահայերէնը, որը այսօր շուրջ 6-7 միլլոն սփիւռքահայերի մայրենի լեզուն է, զարգացել է մասնաւորապէս Կ. Պոլսոյ բարբառի հիման վրայ, 17-րդ դարում և իր ծաղկման ժամանակաշրջանն է ապրել 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկիզբին: Այդ ժամանակաշրջանում ապրում էին Կ. Պոլսում համարեայ 250,000 հայեր: Պատճառը, այդ ժամանակաշրջանում յարատև սաստկացող ճնշումներն էին Արևմտահայաստանի գիւղական և փոքր քաղաքների տարածքներում:

Կ.Պոլսում փոքրամասնութիւնների  ոչ համաչափ նւազումը, արդիւնքն է ոտնաձգութիւնների և խտրակնութեան գործադրման՝ Թուրքիայի հանրապետութեան հիմնադրումից (1923) առ այսօր: Եթէ 1927-ին քրիստոնեաների և հրեաների թւաքանակը 350,000 էր, ապա այսօր 70,000-ից էլ պակաս է, միչդեռ թուրքերի քանակն այսօր տասնապատկւել է:

Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան սուլթանաթում սկսուել է 1915թ. Ապրիլի վերջերը 2345 մտաւորականութեան՝ (գրող- բանաստեղծներ, թղթակիցներ, արւեստագէտներ, երաժիշտներ, բժիշկներ, ճարտարապետներ, վաճառականներ,մանկաւարժներ,իրաւաբաններ,Օսմանեան խորհրդարանի պատգամաւորներ և այլ գործիչներ) բնաջնջումով, որոնք մեծամասնօրէն ուսանել էին Եվրոպայի անուանի համալսարաններում, յատկապէս Ֆրանսիայում և ֆրանսախօս Զւիցերիայում (Ժընև), մասամբ էլ գերմանայի համալսարաններում:

Նրանց մշակոյթային և տնտեսական բաժինը Օսմանեան պետութեան արդիականացման բնագաւառում պիտի բարձր գնահատուի: Բազմաթիւ հայ հեղինակներ, իրենց ուսման ժամանակաշրջանում Գերմանիայի լաւագոյն համալսարաններում, կրում են գերմանական բանաստեղծների լուսաւորութեան, ռոմանտիզմի և 1948-ի յեղափոխութեան ազդեցութիւնը: Նրանք լաւ ծանօթ էին Գօթէի, Հայնրիխ Հայնէի սերնդի հեղինակներին, ինչպէս նաև ֆրասիական գրականութեանը յեղափոխութեան ժամանակահատուածից և զւիցերիկան մարդասիրական (հումանիստ) երկերին:

Արևմտահայ ընտրանու տարագրութիւնը Փոքրասիոյ խորքերը, 1915-ի գարնանը, իբր հարցաքննութեան և դատական պարզաբանութիւնների պատրւակով, նշանակում էր Կ.Պոլսում հաստատուած 115 գրականագէտների համար, ի շարս 2345 մտաւորականների, զոհ թրքական քաղաքականութեան կամայականութան: Ոչ մի տարագիր չւերապրեց հարցաքնութիւնները, տանջանքները և նպատակադրուած սպանութիւնները: Այս անմիտ բնաջնջուած հեղինակների գրական երկերում վերապրել է արևմտահայերէնը իր ծաղկուն ժամանակաշրջանը: Այսուամենայնիւ իրեց բուն հայրենիքում ոչ մի շիրիմ և կամ յուշատախտակ չկայ նրանց յիշատակին:

24. 04.1915-ի, արևմտահայ համայնքների ընտրանու բնաջնջումը պատճառ հանդիսացաւ արևմտահայերէնի անկմանը, որը շարունակւում է առ այսօր: այս բացասական թեքումը տեսանելի է նաև մեր օրերին: Մերձաւորարևելեան երկրներում  հայկական համայնքների և մշակոյթային կենտրոնների կործանումով, որտեղ ապաստան էին գտել ցեղասպանութիւնից վերապրած արևմտահայերը (Լիբանանի քաղաքացիական պատերազմ, Իրանի իսլամական յեղափոխութիւն, ջիհադական շարժումները Իրաք, Սուրիա և այլն): Մերձաւորարևելեան հայ գաղթականները, արևմտեան արդիւնաբերական և գաղթական ընդունող երկրներում  գտնում են ոչ բաւարար կազմակերպուած հայկական համայնքներ, ինչ որ առնչւում է եկեղեցու, դպրոցի և տպագրութեան հետ, որոնք ի վիճակի չեն սեփական կարողութեամբ արևմտահայերէն լեզուն պապանել և զարգացնել: Նկատի առնելով այս հանգամանքները, կարելի է ասել թէ, արևմտահայերէնը, Արևմտահայաստանից դուրս (յատկապէս ժամանակակից Թուրքիայում), խիստ վտանգուած է:

Գրականութեան թարգմանութիւնը որպէս յիշատակի և յիշողութեան վայր

1915-1922թթ զոհուած մի խումբ բանաստեղծներ, ինչպիսին են Սիամանթօն, Վարուժանը, Ռուբէն Սևակը, ինտրան…միայն չեն ներկայացնում արևմտահայ գրականութիւնը, այլ հայկական գրականութիւնը ընդհանրապէս և մեր նպատական է նրանց ստեղծագործութիւններն ու կենսագրութիւնը ներկայացնել յատկապէս գերմանալեզու ընթերցողին:

Ի փոխարէն յուշակոթողի և կամ յուշարձանի, որը Գերմանիայում 102 տարի ցեղասպանութեան փաստուած իրողութիւնից յետոյ էլ, իրականացնելը կարելի չէ թւում, «ծաղկաքաղ արևմտահայ գրականութեան» հատորը, եթէ ոչ իրական, բայց հոգեկան յուշավայր դարձնելու փորձ է:

Եղեռնազոհ գրողների այս խումբը, որորնք դարձան երիտ-թուրքերի բնաջնջման զոհերը, արդէն 1894-1896թթ և 1909թ ջարդերի տուժածներն էին, իրենց երկերում նախազգում և գուշակում էին գալիք մեծ եղեռնը և իրենց ստեղծագործութիւններում, քննադատական կեցուացքով վտանգում էին իրենց սեփական կեանքը:

Հրատարակուելիք «Ծաղկաքաղ»-ը նախատեւսում է ունենալ շուրջ 300 էջ, որը իհարկէ ի վիճակի չէ ներկայացնել լրիւ արևմտահայ գրականութիւնը: Նպատակը՝  ներկայացնել  ընտրական կարգով արևմտահայ գրականութեան բնորոշ

գծերը և այդ գրականութեան  առանձնայատկութիւնները գերմաներէն լեզւով, որը լրացուելու է  գրականութեան պատմութեան նիւթերով, աղբիւրագիտութեամբ և բացատրութիւններով:

Թէպէտև գերմանախօսները կազմում են Եվրոպայի լեզուահամայնքների ամենամեծ խումբը, սակայն հայերէնից  թարգմանութիւները, յատկապէս արևմտահայերէնից, յայտնուել են շատ ուշ, համեմատած միւս լեզուների հետ: Առկայ են բարձրորակ թարգմանութիւններ ֆրասերէնով, անգլերէնով, ռուսերէնով,իտալերէնով և այլն, այսուամենայնիւ եղեռնազոհ գրողների երկերից թարգմանւել են քիչ աշխատանքներ, որոնց մի մասն էլ դեռ գտնւոխմ է ձեռագիր վիճակում:

«Ծաղկաքաղ»-ը բաղկացած է լինելու 17 արևմտահայ գրողների ստեղծագործութիւններից, որոնցից 6-ը քնարերգուներ և միայն երեքն են վերապրել 1915/16-ի ցեղասպանութիւնը և բռնատեղահանութիւնները: Այս գրողները ներկայացւելու են իրենց քնարերգութիւնների, գեղարւեստական գրականութիւնների և կամ լրագրողական երկերի, ինչպէս նաև կենսագրական և մատենագիտական քաղուացքներով, նկատի առնելով արխիւային նիւթերը իրեց մասին, որպէսզի կենսագրական և գրականութեան պատմութեան կարևոր բացթողումները լրացուեն:

Ձերբակալութիւնները, բռնատեղահանումները և սպանդը 1915-ի Ապրիլ 24-ին բացառապէս վերաբերւում էր տղամարդկանց, միայն մէկ բացառութեամբ: Երիտ-թուրքերի մահուան ցուցակում, նշուած էր նաև Կ.Պոլսոյ ականաւոր վիպագիր Զապէլ Եսայեանի անունը: Զ. Եսայանին յաջողուեց  խոյս տալ Բուլգարիա և յետոյ էլ Ֆրանսիա: 1927-ին, առանջին անգամ նա եղաւ Խորհրդային Հայաստանում և 1933-ին թողնելով իր Փարիզեան աքսորը հաստատուեց Երևանում:

Իր ճակատագիրը նման էր միւս արևմտահայ մտաւորականութեանը, որոնք թրքական ցեղասպութիւնից փրկուելով, ապաստան էին գտել Սովետական տարածքում՝ Հայաստանում, սակայն 1930-40 ականներին նրաք էլ աքսորուեցին և սպանուեցին: Իր ինքնակեսագրական, «Սիլահդարի պարտէզները» վէպի համար, մեղադրուեց ազգայնականութամբ, ստալինեան «մեծ մաքրագործման» տարիներին (1936-39) 1937-ին, նման իր արևմտահայ գործընկերներին՝ Թոթովենց, Գուրգէն Մահարի, Եղիշէ Չարենց: Ե. Եսայեանը փորձել է հրապարակայնօրէն պաշտպանել նրանց և արդարացնել, սակայն աքսորուել և 1943-ին Սիբիրեան աքսորավայրում «անհետացել», հաւանաբար խեղդամահ է եղել գետում:

Այսուամենայնիւ, մինչև «Ծաղկաքաղ»-ի լոյս տեսնելը, 2017-ին Տիկին Պրոֆ. Թեսա Հոֆմանի և Դոկտ.  Ժիրայր Քոչարեանի թարգմանութեամբ հրատարակուելու են «Դոնատ» հրատարակչութիւնում, Բրեմեն/Գերմանիա, «Մահուան տեսիլք» վերտառութեամբ՝ Կոմիտասի, Վարուժանի, Սիամնթոյի, Ռ. Սևակի, Ինտրայի, Զ. Եսայեանի, Ռ. Զարդարեանի, Գ. Զօհրապի, Արտաշէս Յարութիւնեանի և Վահան Թէքէեանի ստեղծագործութիւններից, որոնք կարդացուել են համալսարանական և հասարակութեան շրջանակներում՝ Բեռլինում, Լայփցիգում, ինչպէս նաև որոշ կենսագրական դրուագներ (օր. Ռ. Սևակի և Դ. Վարուժանի տանջաքները և սպանութիւնը, Գրիգորիս Պալաքեանի գրչով):

«Մահուան տեսիլք»-ի արևմտահայ գրականագէտների դիմանկարների հեղինակն է հայրենաբնակ շնորհաշատ Խորէն Յակոբեանը:

1-Moseley, Christopher (ed.): Atlas oft he Word´s Languages in Danger, 3rd ed.Paris, UNESCO Publishing, 2010.-http://www.unesco.org/culture/languages-atlas/index.php

2-UNESCO-ի ատլասում, համշէնահայերէնը ներկայացւում է որպէս ինքնուրիւն կովկասեան լեզու, հայ բանասէրներն սակայն դասում են նրան արևելահայերէնի բարբառների շարքում, քանզի համշէնահայրի նախահայրերը սերում են Շիրակի շրջանից:

Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Դեկտեմբեր 2016, Բեռլին

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert