ՆԵՐԿԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Բոխում, 4 մարտի 2017թ. Ժամը 10.30 – 19.00
ԾՐԱԳԻՐ
Մուտք` ժամը 10.30
Ժամը 11.00 – 11.10
Ողջույնի խոսք
Ժամը 11.10 – 11.30
Ինքնաներկայացում
Ժամը 11.30 – 12.00
Ազատ Օրդուխանյան,
Ռուր համալսարան Բոխում, Հայ Ակադեմիականների Միություն-1860
«Գերմանիայի հայ համայնքային կառույցները, նրանց քաղաքական, գիտա-մշակութային և հասարակական գործունեությունը, զարգացման միտումները և դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ»: Զեկուցմանը կհաջորդի 20 րոպե քննարկում:
Ժամը 12.30 – 13.00
Անի Դագեսյան,
Դյուսելդորֆի համալսարան, Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) վարչություն
«Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) և գերմանահայ համայնքային կյանքի ժամանակակից մարտահրավերները»: Զեկուցմանը կհաջորդի 20 րոպե քննարկում:
Ժամը 13.30 – 14.00
Երվանդ Խոսրովյան, Եվրոպայի Հայերի Համագումար (ԵՀՀ), Գերմանիայի մասնաճյուղ
«Հայ ապաստանյալների ներկա հոսքը Գերմանիա և նրանց խնդիրները: Ընդհանուր իրավիճակը»:
Զեկուցմանը կհաջորդի 20 րոպե քննարկում:
Ժամը 14.30 – 15.15, սուրճի ընդմիջում
Ժամը 15.15 – 15.30
Տեսակապ Արսինե Խանջյանի հետ Կանադայից (կատարվել է հարցում)
Ժամը 15.30 – 16.00
Դր. Շուշանիկ Մինասյան, Բոնի համալսարան, գիտաշխատող
«Քաղաքացիական հանրությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա մարտահրավերները և Սփյուռքը»: Զեկուցմանը կհաջորդի 20 րոպե քննարկում:
Ժամը 16.30 – 17.00
Լիլիթ Քոչարյան, «Կամուրջ – Brücke e.V.» կազմակերպության նախագահ, Բեռլին
«Առողջապահական տուրիզմը Հայաստանից Գերմանիա: Պատճառները, առկա խնդիրները և լուծման հեռանկարները» Զեկուցմանը կհաջորդի 20 րոպե քննարկում:
Ժամը 17.30 – 18.30, ընդհանուր քննարկում բանախոսների հետ
Հասցեն`
Lutherhaus Bochum
Wittener Str. 242
44803 Bochum
Մուտքն ազատ է
Կազմակերպիչներ`
Եվրոպայի Հայերի Համագումար, Գերմանիայի մասնաճյուղ
Հայ Ակադեմիականների Միություն – 1860
Հայկական վերածնունդ սփյուռքյան շարժում, Գերմանիայի մասնաճյուղ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
0175-96 31 556
0151-11 65 03 91
(Երկաթգծերի գլխավոր կայարանից 5 րոպե հեռավորությամբ, տրամվայներ`302 և 310, 3-րդ կանգառը, անմիջապես „Altenbochum Kirche“ կանգառի դիմաց):