Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայկական պետականությունը՝

-Հայկական թյուրիմացությո՞ւն,

-Ազգային հարստությունները անխնա վաճառքի հանող մի խումբ միջնորդների ընկերությո՞ւն

-Հայաստանի բնությունը, հողը, ջուրը, անխնա աղտոտող, անտառները և ընդերքը աննախադեպ թալանի ենթարկող զուռբաների կազմակերպությո՞ւն,

-Թե, այլ ի՞նչ…

Ի՞նչ է իրենից ներկայացնում հայոց առաքելական եկեղեցին՝

-Հակաժողովրդական վերնախավի և իշխանությունների հետ գործարքի մեջ մտած շահամոլ ինկվիզացիա՞

-Կղերական անձանց համար եկեղեցիներ շինող շահութաբեր մի ձեռնարկությո՞ւն

-Թե, այլ ի՞նչ…

Միգուցե շատ ընթերցողների մոտ նման կտրուկ հարցադրումները ծայրահեղ, չարակամ մտքի հորինվածքներ թվան, բայց հայկական կայքէջերի միջոցով մեզ հասած լուրերը, որոնցից հանգում ենք նման երզրակացությունների,  երբեմն շատ կցկտուր են պարզաբանում իրականությունը: Սակային իրականությունը շատ ավելի դրամատիկական է, շատ ավելի մտահոգիչ, քան նման սահմանումներով այն ներկայացվում է:

Անցյալում շատ է խոսվել և գրվել Հայաստանի վերնախավի՝ այդ շահամոլ, հակաժողովրդական կլանի արարքների և նրանց՝ զուտ անձնական շահերին նպաստող գործողությունների մասին: Սակայն այն, ինչ վերջերս է կատարվել և կատարվում է, վեր է մեր բոլորի երևակայությունից: Այդ ի՞նչ, այդ ո՞ւմ  օրենքներն են տիրում երկրում, բանակում, երկրի տնտեսական ոլորտում, շուկայում: Այն ո՞ր հայն է, որ առանց ամոթի, առանց քաշվելու, անգամ պետական արգելքները շրջանցելով ու տույժից չվախենալով, Ադրբեջանից խնձոր է ներմուծում և վաճառում է Հայաստանի հանրախանութներում: Հապա՞ Թուրքիայից ներմուծած լոլիկը, որոնց ապրանքանիշերը փոխում են: Որքա՞ն են այդ անձինք իրենց անձնական շահից կուրացած, որ, արհամարելով ամեն ինչ՝ արժանապատվություն, հայրենասիրություն, հարգանքը դեպի այն բոլոր երիտասարդ կյանքերը, որոնք ամեն օր, ժամ առ ժամ զոհվում են հենց այդ թուրքի զինվորի հայկական դիրքերը գնդակոծող գնդակներից, որոնք գնվելու են խնձորները գնող հայ սպառողների դրամով: Ուրեմն վաղը, մյուս օրը, մենք էլ ի՞նչ արտառոց լուրի պետք է սպասենք… Երևի, որ մի օր առավոտ թշնամու լրատվամիջոցները կհաղորդեն, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց միլիարդներով շլացրել են Հայաստանի իշխանություններին և նրանք Արցախը վաճառել են Ադրբեջանին, այնինչ ռուս փորձագետը մի քանի տարի առաջ կանխատեսել էր այդ: Թե՞ այն, որ Թուրքիային հաջողվել է կաշառել Հայաստանի իշխանություններին և նրանք, համոզվելով, որ իրենք արժանի չեն անկախ երկիր կառավարելու, և հետևելով հայ եկեղեցու օրինակին, Հայաստանի կառավարումը հանձնել են Էրդողանին:

Է՜հ, հետո պարզ չէ՞, թե խաբված և անզորության զգացումից լրիվ հիասթափված հայ մարդը ինչու պետք է դժգոհ լինի կատարվածից, եթե Թուրքիա աշխատանքի գնացած իրենց բարեկամները, կամ հայրենակիցները գոնե մարդավայել և մի քանի անգամ ավելի լավ են ապրում, քան իրենց երկրում մնացածները:  Այդքանից հետո, էլ ում պիտի անհանգստացնի այն փաստը, որ հայենիքը աղբանոցի է վերածվել, որ աստիճանաբար թունավորվում են ջրերը, անտառները, օդը…

Ինչքան էլ անհավատալի և երևակայությունից վեր է, բայց ըստ տեղեկությունների հայ առաքելական եկեղեցու տնօրինողները իբրթե հայ եկեղեցին ավելի կազմակերպված և գործունյա դարձնելու համար ցանկանում են գործարքի մեջ մտնել ԱՄՆ-ի մութ ուժերին պատկանող մի ընկերության հետ և նրան հանձնել հայ առաքելական եկեղեցու կառավարումը, ըստ երևույթի այն հույսով, որ դա մի քանի վեղարավորներին անսպասելի մեծ փառք, ինչու չէ նաև անսահման դոլարներ կբերի:  

«Մեղա՜, մեղա՜ հայ ժողովրդին և հայ եկեղեցուն»…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, մայիս 2017

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert