Գերմանիայի գաղտնի գնահատականը.

Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմական ռազմավարությունների նախագծողները, կանխատեսում են «Արեւմուտք» -ի փլուզումը՝ առաջիկա տասնամյակների ընթացքում: Այս վերլուծական փաստաթուղթը, որը վերնագրված է «2040 թվականի ռազմավարական հեռանկարը» (Strategischen Vorausschau 2040), ուսումնասիրում է Եվրոպայի եւ աշխարհի հավանական փլուզմումը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, առաջին անգամ վերլուծել  և  ուսումնասիրել է Եվրոպայի եւ աշխարհի 2040 թվականներին հնարավոր քաղաքական եւ սոցիալական քայքայումու: SPIEGEL շաբաթաթերթի հրապարակած տեղեկատվության համաձայն, փաստաթղթում Գերմանիայի ռազմական ծրագրավորողները հնարավոր են համարում մոտ ապագայում Արեւմուտքի ներակայիս ձևի անհետացումը:

«Ռազմավարական տեսլականը 2040» փաստաթուղթը հավանության է արժանացել Պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյաների կողմից 2017 թվականի փետրվարի վերջին, սակայն այն պահից ի վեր գաղտնի է պահվել:

Գերմանիայի ռազմական պատմության մեջ առաջին անգամ մշակված այս 102 էջանոց փաստաթուղթը վերաբերում է նրան, թե առաջիկա տասնամյակների ընթացքում  հասարակական զարգացումները և միջազգային հակամարտությունները ինչպես կսպառնան Գերմանիայի Դաշնային Հանրապետության անվտանգությունը:

Հետազոտությունների արդյունքում մշակվել է կանխարգելման միջոցներ, որնոնք  ապագայում գերմանական զինվորականները, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտության դեպքում կկիրառեն: Այնուամենայնիվ, այս փաստաթուղթը դեռեւս չունի կոնկրետ եզրակացություններ եւ առաջարկներ գերմանական բանակի ռազմական կարողությունների մասին:

Այս փաստաթղթում ընդգրկված վեց սցենարներից մեկը վերաբերում է «Եվրամիության փլուզումը» եւ դրա նկատմամբ գերմանական արձագանքին: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ այս դեպքում Գերմանիան կկանգնի մի շարք մարտահրավերների առջև:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նշում են, որ «ԵՄ ընդլայնումը բարձիթողի է արված եւ այլ երկրները ձգտում են հեռանալ Եվրամիությունից:

Եվրոպան կորցրել է իր համաշխարհային մրցունակությունը: Աշխարհի անկարգությունը և աճող լարվածությունը զգալիորեն փոխեց Գերմանիայի եւ Եվրոպայի անվտանգության միջավայրը »:

Փաստաթղթի հեղինակները մեկ այլ սցենարում գրում են. Եվրամիության պագայի հետ կապված տնդենցը տանում է՝  « Արեւմուտքը ընդդեմ Արեւելքի»: Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ կասեցնելով Եվրամիության հետ իրենց ինտեգրման գործընթացը միանում են արեւելյան այլ դաշինքներին:

«Բազմաբեւեռ մրցակցություն» սցենարով, ծայրահեղականությունն աճում է, եւ կան որոշ Եվրամիության գործընկերներ, որոնք կարծես թե փնտրում են կոնկրետ մոտեցում, ինչպես օրինակ` ռուսական պետական ​​կապիտալիզմի մոդելը:

Գերմանիայի Պաշտպանության նախարարության վերլուծական եւ ռազմավարական փաստաթղթի հեղինակները նշում են, որ կանխատեսելու մտադրություն չունեն,  սակայն այս փաստաթղթում նշված բոլոր սցենարների հնարավոր իրականանալը մինչև 2040 թվականը տեղի կունենա:

http://www.spiegel.de

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert