Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը

Հայաստանի Հանրապետության հարգելի ոստիկաններ, ծառայության անցնելուց առաջ, ՀՀ պետական դրոշի առջև դուք երդվել եք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, արդար և անկողմնակալ  իրականացնել ձեր լիազորությունները, պաշտպանել հայրենիքը, ազնիվ և բարեխիղճ կատարել ձեր ծառայողական պարտականությունները:

Կատարե՛ք ձեր պարտականությունները ըստ ձեր երդման, պաշտպանե՛ք ՀՀ ապագայի համար ոտքի ելած մեր վառ երիտասարդության խաղաղ ընդվզումը եւ միացեք հարազատ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետության ապագան կերտվում է այսօր:

Երկրի ողջ տարածքով ծավալվում է ժողովրդի արդարացի եւ խաղաղ պայքարը ընդդեմ ազգակործան, կոռումպացված իշխանությունների եւ նրանց օժանդակող օլիգարխիայի:

Մեր հպարտ ժողովուրդը  պայքարում է արդարության, իր հայրենիքի ազատության եւ անկախության համար, մեր բոլորի ոտնահարված ազգային արժանապատվության եւ մարդկային իրավունքների համար:

ՀՀ ոտքից գլուխ կոռումպացված իշխանությունների միակ հենարանը այսօր մնացել եք դուք՝ ձեր մահակներով, ձեր վահանակներով եւ ձեր զինանոցով:

Սփյուռքի տարբեր համայնքներում եւս մեր հայրենակիցները զանգվածաբար իրենց աջակցությունն են բերում եւ զորակցում Հայաստանի մեր եղբայրներին ու քույրերին:

Սիրելի ոստիկաններ, դուք այս ժողովրդի զավակներն եք, եղե՛ք նրա հետ, միացեք արդարության այս երթին:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

19 ապրիլ 2018 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert