Ես համաձայն չեմ ցույցերն ու միտինգները դադարեցնելու մասին Նիկոլի Փաշինյանի կոչերին։ Ձեզ համար գուցե այսպես լավ է, պարոն վարչապետ, բայց, օրինակ ինձ համար լավ չէ։ Ընտրական օրենսգիրք եք բարեփոխում, տարիներ շարունակ գրել եւ խոսել ենք արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքսցիների` իրենց ժամանակավոր բնակության վայրերում Հայաստանի ԱԺ եւ տեղական ինքնակառավարման ընտրությունների իրավունքը վերականգնելու հարցի մասին։ Երեկ էլ հարց տեղադրեցինք իր էջում։
Ոչ մի լուրջ պատասխան։ Վարչապետը սեթեւեթելով գերադասեց պատասխանել` ոնց եք Պարոն Փաշինյան, հարցին, քան մեր ընտրական իրավունքի մասին ուղարկված մեզ համար շատ կարեւոր խնդրին։
Լուրջ չի, պարոն վարչապետ։
Եթե դուք համայն հայության վարչապետն եք, պետք է իմանաք, որ դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները ունեն ոչ միայն ՊՍՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայրենիքի առաջ, այլ նաեւ` ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ։
ՈՒ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ։
Սփյուռքի համար կթան կովի կարգավիճակն այլեւս հանդուրժելի չէ նոր Հայաստանում, ուր իրավիճակ է փոխվել, ինչպես դուք եք սիրում կրկնել։
Հուսանք, որ այս մտահոգությունը հասանելի կդարձնեն ձեզ ձեր Ֆբ֊ով զբաղվող օգնականները։ Թե չէ մեզ մնում է տեղի դեսպանությունների դիմաց ցույցեր ու միտինգներ կազմակերպենք մեր օրինական պահանջով։
Երիցս ճիշտ են ասել մեր մեծերը` մինչեւ երեխան չլացի, մայրը կաթթ չի տա։

Շուշան Ղազարյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert