Քոչարյանին կալանքից փրկելու անվան տակ ՀՀԿ-դաշնակցական անսուրբ կոալիցիան այս ու այն կողմից երկչոտ ու պատեհապաշտ անհատների ուղեկցությամբ գլուխ են բարձրացրել իրենց հակազգային թալանչական սեւ գործը շարունակելու համար:

Սակայն պատասխանատվության եւ արդարության վերականգման ժամը հասել է, հեղափոխական ընթացքը հնարավոր չի կանգնեցնել, եւ ոչ մի այսպես կոչված անձեռնմխելի անձ չի կարող խուսափել արդարադատությունից:

Հակառակ Քոչարյանի տասը տարիների տեռորին, սարսափի, թունավորված ու անազատ մթնոլորտին, նա այսօր, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, հնարավորություն ունի ոչ միայն իր իրավապաշտպանների միջոցով ողջ մամուլի անկաշկանդ ներկայությամբ պաշտպանվելու եւ իր խոսքն ասելու, այլ եւ օգտվում է հարցը իրավական հարթակից քաղաքական հնարովի ու շինծու հարթակ փոխադրելու բոլոր թույլատրելի եւ ոչ թույլատրելի հնարավորություններից:

Եվրոպայի Հայերի Համագումարը պաշտպանելով յուրաքանչյուր անհատի ու ամբաստանյալի քաղաքացիական լիարժեք պաշտպանությունը եւ իրավունքները, միեւնույն ժամանակ խստիվ դատապարտում է երիտասարդ ու անկաշառ ներկա իշխանությունների  նկատմամբ ՀՀԿ-դաշնակցական օտարամոլների գրոհը եւ շանտաժը:

ՀՀԿ-ականները եւ նրանց հովանավոր արտաքին ուժերը ըստ էության ներքուստ  երախտապարտ պիտի լինեն, որ հեղափոխության առաջնորդները նրանց մինչ այսօր փրկել են ժողովրդական ցասումից ու վրեժխնդրություններից…

Զգոնության կոչ ենք անում ՀՀԿ-ական եւ նրանց սատարող բոլոր այն ուժերին, ովքեր չարաշահելով իրենց այսօրվա նվեր ստացած խորհրդարանական աթոռները, օտար ուժերին եւ միջազգային ատյաններին դիմելու սպառնալիքներով, պատրաստ են  արդարադատությունից խուսափելու համար դիմել ամեն մի ստոր քայլի:

Սփյուռքը, ի խնդիր ինքնիշխան պետականության, իր ճնշող մեծամասնությամբ զորակցել ու զորակցում է նոր փոփոխությունների այս հեղափոխական շարժմանը եւ չի հանդուրժելու ազգային դավաճանության ոչ մի նոր քայլ:

ՀՀԿ-ին մնում է այս վերջին պահին պատվով նահանջ եւ ինքնալուծարում, իսկ հարյուրամյա հեղափոխական կուսակցության վերնախավին նեղ գրպանային շահերի փոխարեն՝ նվազագույնը ինքնամաքրվում:

Եվրոպայի Հայերի Համացումար

1 օգոստոս 2018

Շվեդիա, Ուփսալա
contact@aaeurop.com

aaeurop.com

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert