Նկատի առնելով ներկայիս Հայաստանում բազմաթիվ և բազմապիսի կուսակցությունների առկայությունը և դեռ դրանց ստեղծման ընթացքը, նախատեսվող խորհրդարանական ընտրությունները, և այնտեղ մուտք գործած մի շարք կուսակցություների բարձր թիվը, միանգամից մեր դեմ են ուրվագծվում ու ծառանում, դրամատիկ իրավիճակներ ու մի քանի հարցեր, տարբեր անհայտներով: Նման արտառոց երևույթի փաստը Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցող 12 կուսակցությունների և խմբակցությունների թիվն է:

Միթե՞ նման կացությունը, որը երևի եզակի է աշխարհում, չի մտահոգում իրենց հայտարարմամբ ժողովրդավար և ազատական կուսակցությունների լիդերներին, որոնք բոլորն էլ ըստ իրենց կանոնադրության, պաշտպանելու են ելած հայ ժողորդի և երկրի պետականության շահերը:

 

Թավշյա հեղափոխության հաղթանակի ոգևորությունից մղվելով, ազատ, անկաշկանդ քաղաքական դաշտ մտնելը, խմբավորումներ, կուսակցություններ ստեղծելը, որոշների համար դարձել է օրակարգի հարց, իսկ դա իր մեջ լուրջ վտանգ է պարունակում և մտահոգության տեղիք է տալիս: Որովհետև եղած՝ Հարաբերական ընտրակարգի պատճառով, հնարավոր է, որ մի շարք փոքր կուսակցություններին կհաջողվի խորհրդարան մտնել, իսկ դա նշանակում է, որ ապագայում երկրի կառավարումը շատ դժվար է դառնալու, որովհետև այլ երկրների փորձը ցույց է տվել, որ որքան տվյալ երկրի խորհրդարանում շատ կուսակցություններ են ներկայացված, ապա այնքան ավելի դժվար է դառնում, որևէ կոալիցիոն կառավարության ստեղծումը, և եթե այնուամենայնիվ մի քանի կուսակցություններին հաջողվում է կոալիցիոն ստեղծել, ապա այն դառնում է ոչ կայուն և յուրաքանչյուր օրենքի ընդունումը դառնում է տեղատվությունների, քաշքշուկների, ձգձգումների գործընթացք: Երբեմն Վարչապետը ստիպված է լինում հրաժարական տալ և եթե նոր կոալիցիոն չի ստեղծվում, ապա պաշտոնակատար վարչապետը ստիպված է լինում նոր՝ արտահերթ ընտրություններ նշանակել, իսկ խորհրդարանի նման իրավիճակը և իշխանության ոչ կայուն պարագան, իր բացասական ազդեցությունն է ունենում թե երկրի պաշտպանողականության և թե տնտեսական զարգացման վրա:

Այդ պատճառով էլ Հանրության մոտ օրինական հարց է առաջանում. Ինչո՞ւ այդքան բազմազան կուսակցությունների թիվ Հայաստանում, որոնք երբեմն իրենց կանոնադրության և ծրագրերի համահնչուն լինելու պատճառով, շատ քիչ են իրարից տարբերվում, մանավանդ, որ բոլորի մոտ էլ պակասում է գաղափարախոսությունը: Շատ գեղեցիկ խոսքերով կարելի է ծրագրեր մշակել, բայց ինչն է դրանց գաղափարախոսության հիմքը և ինչպես են նրանք ցանկանում իրենց ծրագրերի գործադրման հասնել, դա գրված է աստղերի մեջ:

Թվարկենք, «Հայ Ազգային Կոնգրես», «Երկիր Ծիրանի», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Ելք խմբակցություն», «ՀՀԿ», կամ «Հանրապետական» և այլ կուսակցությունների կանոնադրություն ծրագրերը նույն անորոշությունն են, ասես իրարից արտագրած: Իրոք որ զարմանալի է, ապշեցուցիչ, ամեն մի լիդեր ցանկանում է իր կուսակցությունը ոնենալ, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, ներառյալ Րաֆֆի Հովհանիսյան, Գագիգ Ծառուկյան, Զարուհի Բոստանչյան, Ժիրայր Սեֆիլյան և այլոք: Վերջերս կուսակցություն ստեղծելու իր մտադրությունն է հայտնել նաև Լևոն Շիրինյանը, մի քանի ազատամարտիկներ, երևի հայտ կներկայացնեն նաև այլոք, ոչ ոք, ոչ մի անձ չի ցանկանում ետ մնալ այդ դեպի զառիթափ տանող վազքից…

 

Բայց չէ որ այսօր բարեբախտաբար, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մենք ունենք մի իշխանության ղեկավար, պաշտոնով մի վարչապետ, ով վայելում է համայն աշխարհի, ըստ իս, ոչ միայն հայության համակրանքը և վստահությունը: Կարելի է անվարան ասել, որպես երկրի ղեկավար, որպես քաղաքական գործիչ, նա իր թափանցիկ, ժողովրդամոտ, խելացի և անսխալ վարած թե՝ ներքին և թե՝ արտաքին քաղաքականությամբ, նույնիսկ համաշխարհաին մասշտաբով առանձնահատկություն է և նոր որակ է հաղորդում այդ պաշտոնին: Բոլորս վկան ենք եղել նրա այցելություններին Ռոսաստանի Դաշնություն, Վրաստան, Բրյուսել և թե նա ինչպես ԳԴ-յան կանցլեր՝ Մերկելին Երևան ընդունեց: Երևի մենք բոլորս որպես հայ, առաջին անգամ մեր կյանքում, հպարտացանք, արժանապատվություն զգացինք…

Ուրեմն բոլորը, մանավանդ Հայաստանի բոլոր ժողովրդավար կուսակցությունները և հեղափոխությանը հարող քաղաքական ցործիչները, պետք է որ ետին պլան մղեին իրենց ամբիցիաները և իրենց բոլոր կարողություններով սատարեին նրան, թավշյա հեղափոխությունը ավարտին հասցնելու համար, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ նա գալիք խորհրդարանական ընտրություններում կշահի ձայնների բացարձակ մեծամասնությունը, դա է այսօվա օրակարգի միակ ողջամիտ կետը և պահի հրամայականը, յուրաքանչյուր այլ գործողություն, պետք է մերժելի լինի բոլորի կողմից:

Երևի այդ բազմաթիվ կուսակցությունների լիդերները չընդունեն, չհամաձայնվեն, բայց իրենց արած կենտրոնախույս քայլերը, կամ իրենց կուսակցության գոյությունը, շատ ավելի վնասելու է Հայաստանի ապագային, պետականության հիմունքներին, քան օգուտ է բերելու: Նրանց տարանջատ գործունեությունը խարխլելու է դեռ չամրացված, չկայունացված հեղափոխության հիմքերը, որը փորել է սկսել հակահեղափոխությունը…

 

Ինչպես եվրոպական մայր ցամաքի բոլոր երկրներում, այնպես էլ Դաշնային Գերմանիայում, խորհրդարանական ընտրությունները կատարվում են հարաբերական ընտրության հիմունքներով: Հենց այս երկրի փորձն և անցյալ տարիների խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոալիցիոն կառավարություններ կազմելու ընթացիկ պրոցեսը աչքի առաջ ունենալով, կարելի է հետևություն անել, որ հարաբերական ընտրակարգը այնքան էլ հաջող տարբերակ չէ: Պարզապես այն նպաստավոր չէ, Հայաստանում մշտապես կայուն կառավարություն ունենալու համար: Քանի որ հարաբերական ընտրակարգը, և դրա հետևանքով խորհրդարանում կուսակցությունների շատ թիվը, երբեմն ավելի վատ արդյունք է ունենում, ինչպես կոալիցիոն կազմելու պարագայում, այնպես էլ երբ հարցը այն կարևոր հանգամանքին է վերաբերում, ինչը կառավարության արձակումն է հանրաքվեի միջոցով: Օրինակ՝ խորհրդարանի նոր ընտրությամբ:

Հենց ԴԳ-իայի անցյալի փորձն էլ ի-հայտ է բերել հարաբերական ընտրակարգի հետևյալ բացասական կողմերը:

Դեռ մինչև 80-ական թվականները ԴԳ-իայի խորհրդարանում միան երեքից- չորս կուսակցություններ կային: Ազատ Դեմոկրատների կուսակցությունն (FDP), իր 6-10 տոկոս ձայներով, որոշիչ դեր էր կատարում խորհրդարանում, նա միշտ էլ կառավարության մաս էր կազմում և էական ազդեցություն ուներ երկրի ղեկավարման և նոր օրենքների ընդունման ժամանակ: Հենց այս փոքր կուսակցությանն էլ 1982 թվականին հաջողվեց, առանց նոր ընտրությունների, առանց ընտրողների նոր առաջադրանքի, խորհրդարանում դուրս գալով կոալիցիոն դաշինքից, տապալել գործող և ժողովրդի կողմից սիրված, Սոցիալ Դեմոկրարտ՝ Հելմուտ Շմիտի կառավարությանը:

 

2017 Թվականին, պատմության մեջ առաջին անգամ, ԴԳ-իայում խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելը դժվարացավ և ամիսներ ձգձգվեց, որովհետև խորհրդարանում ընտրվել էին վեց կուսակցություններ, եվ մինչ այդ կանցլեր Մերկելին չէր հաջողվում, նոր կոալիցիոն կառավարություն ստեղծել:

 

Ավստրիացի հայտնի փիլիսոփա՝ Կարլ Պոպերը գրում է.

«Որքան շատ կուսակցություններ խորհրդարանում, նույնքան ավելի դժվար կոալիցիոն կառավարության կազմում: Այս, նախ իրականությունից վերցրած փաստ է, և երկրորդ, այն նաև փաստ է ողջամտությունից ելնելով: Եթե միայն երկու կուսակցություն գոյություն ունենային, ապա կառավարություն կազմելը շատ հեշտ կլիներ, բայց ձայների հարաբերականությունը նաև փոքր կուսակցություններին է հնարավորություն տալիս, շատ հաճախ, շատ մեծ,- երբեմն նույնիսկ որոշիչ ազդեցություն ունենալ, կառավարություն կազմելու, և այդպիսով նույնիսկ կառավարության քաղաքական որոշումների վրա:

Ճիշտ է, որ նմանը նաև այն երկրում կարող է պատահել, որտեղ մեծամասնության ընտրակարգն է ընդունված, բայց նման երկրներում, օրինակ Անգլիայում, կամ Միացյալ Նահանգներում, մի հակում է առաջ եկել, որտեղ ընդհանուր առմամբ երկու մեծ կուսակցություններ են դեմ- դիմաց կանգնած, որոնք էլ իրար հետ մրցակցում են:

Վերոհիշյալ փաստերից ելնելով թվում է թե, ընտրակարգի այն ձևը, որը նման երկու կուսակցության սիստեմը հնարավոր է դարձնում, դեմոկրատիայի ամենահարմար ձևն է և նախընտրելի, որովհետև այն միշտ էլ կուսակցություններին մղում է ինքնաքննադատության: Երբ այդ երկու մեծ կուսակցություններից որևէ մեկը մի ընտրության ընթացքում իսկապես մեծ պարտություն է կրում, ապա սովորաբար այդ կուսակցության ներսում կատարվում է ծայրահեղ վերափոխումներ: Այդ ընթացքը մրցակցության և ընտրողների դատապարտության վճիռի արդյունքն է, որը չի կարելի աննկատ թողնել: Այսպիսով նման սիստեմի պատճառով կուսակցությունները ստիպված են, ժամանակ առ ժամանակ իրենց սխալներից սովորել, կամ ոչնչանալ:

Այն տեսակետը, որ հարաբերական ընտրությունը ավելի դեմոկրատական է, քան բրիտանկան, կամ ամերիկյան սիստեմն է, երերուն է, որովհետև այն ստիպված է հենվել դեմոկրատիայի հասկացողության անցյալի թեորիային՝ որպես ժողովրդական կառավարություն ( որը իր հերթին վերադառնում է այսպես ասած՝ ինքնիշխան պետականության թեորիային): Այս թեորիան բարոյապես ձախողված է և նույնիսկ քննադատության չդիմացող: Այն ետ է մղված ձայների մեծամասնության միջոցով կառավարությանը հրաժարական տալու՝ ուժի թեորիայի կողմից: Նման բարոյական պատճառաբանությունը իհարկե որ ավելի կարևոր է: Մենք ոչ ավել, քան երկու մեծ՝ իրար հետ մրցակցող և պատասխանատու կուսակցություններ պետք ունենք, որպեսզի ընտրողներին իշխանություն տանք, իրենց ընտրությունով իշխանափոխություն կատարեն»:

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, օգոստոս 2018

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert