Իմ մոլորակը տարբեր է ձերից,
Դուք չեք հասկանա իմ լեզուն երբե՛ք,
Ես չեմ ծանրացել մեղքերիս բեռից,
Դուք ձեր մեղքերը մտովի հաշվեք։

Ինձ նայեք դուք ծուռ, կամ էլ` անտարբեր,
Իմ գույների մեջ չկա գորշություն,
Թե ընկնելուս եք սպասում անհամբեր`
Մաղթում եմ ես ձեզ ծո՜վ համբերություն։

Գուցե սխալ եմ,բայց չեմ ափսոսում,
Որ ձեր աշխարհում չունեմ իմ տեղը,
Ապրե՛ք գարշահոտ ձեր ջրափոսում,
Իսկ ես կվառեմ հոգուս կանթեղը։

Ձեզ էլի՛ դասեք ինձանից բարձր,
Անգամ չեմ սպասում ես ձեր բարևին,
Ապրեք սրտերով`քարից էլ կարծր,
Իմ մոլորակը մոտ է արևին։

19.10.2017

Աննա Հովհաննիսյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert