Գնալով ավելի շատ պետություններ դեմ են արտահայտվում ՄԱԿ-ի Միգրացիայի համաշխարհային պակտին

ԱՄՆ-ն, Ավստրալիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան եւ Խորվաթիան հեռու են մնում «ՄԱԿ-ի Գլոբալ միգրացիոն պակտ»-ից: Լեհաստանը նույնպես հայտնեց, որ  ցանկանում է հեռու մնալ ՄԱԿ-ի համաձայնությունից: Դանիան նույնպես հնարավոր է հետևի Լեհաստանի օրինակին. միգրացիոն հարցերում նշյալ պետությունները առայժմ պահպանում են իրենց ինքնիշխանությունը՝ բացառությամբ Գերմանիայից և Ֆրանսիայից: Օրինակ Գերմանիայի պառլամենտի ներկա կուսակցությունները՝ բացառությամբ աջակողմյան «ԱՖԴ» կուսակցությունից, համաձայն են այդ «պակտ»-ին:

Մի քանի տարի առաջ Սարկոզին պաշտոնապես հայտարարեց. «մենք պարտավոր ենք ջանք չխնայելով ամեն ինչ անել, որպեսզի ունենանք Եվրոպայի էթնիկ ժողովրդագրական պատկերի փոփոխություն»:
ԵՄ-ն գտնում է, որ Գերմանիայում հնարավոր է 274 միլիոն մարդ տեղավորել.
անհասկանալի հաշվարկներ են կատարվել: Ըստ 2010 թ. Եվրամիության կողմից հանձնարարված ուսումնասիրության, որն արդեն հրապարակվել է, Գերմանիայում կարելի է տեղավորվել ևս 192 միլիոն ներգաղթյալներ:
Գերմանիան Եվրոպայում ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է: Եվրամիության վերաբնակեցման քաղաքականության վերաբերյալ 2010 թ.-ի ուսումնասիրությունը և նոր գաղթականներով բնակեցման ծրագիրը շատ երկրների մոտ մտահոգության տեղիք է տվել: Եվրամիության վերաբնակեցման ծրագիրը մշակվել է«Եվրոպական Փախստականների Հիմնադրամ»-ի առաջադրանքով  «Եվրամիության մանդատային խորհրդատվական ընկերություններ»-ի կողից, որոնցից մեկն է «Eurasyumum Limited»-ը:

Ըստ վերոնշյալ ուսումնասիրության, հաշվարկվել է, թե որքան միգրանտներ ևս կարող են տեղավորվել ԵՄ անդամ երկրներում: գերմանիային առնչվող միգրացիոն ծրագրի կարգավորումը կարող եք տեսնել  ուսումնասիրության փաստաթղթի 112-րդ էջում: Ներկայումս Գերմանիայում բնակչությունը կազմում է 82,5 միլիոն: Ըստ ուսումնասիրության նախատեսվում է  բնակչության քանակը հասցնել 274 միլիոնի՝ ի հաշիվ առավելագույնս 192 միլիոն նոր միգրանտների: Նման սպառնալիքից զերծ չեն մնում նաև Եվրամիության մյուս երկրները:  Ըստ հաշվարկների  Ֆրանսիայում պետք է տեղավորվեն 486 միլիոն, Լեհաստանում՝ 274 միլիոն բնակիչ:

Այս ամենը հաշվարկվել է՝ հաշվի առնելով կարգավորվող  երկրների արդի կառուցվածքն ու տարածքը: Այս ծրագրի իրականացումը կհանգեցնի եվրոպական բնիկ ժողովուրդների՝ ազգերի, կործանման, քանզի նրանք շատ չնչին մասը կկազմեն մեծաքանակ ներգաթյալներով բնակեցված Եվրոպայում, ինչպես նաև իրավիճակի անկառավարելիության:

 

Ուսումնասիրության անգլերեն տարբերակը կարելի է գտնել այստեղ

Չեմ հիշում՝ մի քանի տարի առաջ Հայաստանի ո՞ր օլիգարխն էր, որ Ուզբեկստանից աշխատուժ էր բերել Հայաստան՝ թքած ունենալով ազգի վրա: Նույնն անում են նաև Եվրոպայի օլիգարխները՝ թքած ունենալով Եվրոպայի արժեքների ու ազգերի վրա, հաշվի առնելով միայն ու միայն իրենց շահը: Կապիտալը ազգ չի ճանաչում: Կապիտալիստների ազգը եվրոն կամ դոլարն է, ավելի ճիշտ՝ նրանց Աստվածն է: Կապիտալիստներով ինքնիշխան պետություն չես կառուցի, չես ունենա ազգային ինքնություն և մշակույթ: Որտեղ սկսվում է նրանց իշխանությունը, այնտեղ ավարտվում է  ազգը, ազգային մշակույթն ու արժանապատվությունը:

 

Գերմանիա, 09.11.2018 թ.

Երվանդ Խոսրովյան


 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert