hraparak.am. «Եթե Սասնա ծռերն իրենց քայլը չանեին, մենք տարածքներ կկորցնեինք, եկեք իրար չխաբենք»,- այսօր Գյումրիում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ներկայացուցիչներից հետ հանդիպման էր եկել գյումրեցիների հետ: Քաղաքագետի կարծիքով նոր ձևավորվող կառավարությունում եւ օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանին Սասնա ծռերը պետք են: «Երբ որ իրեն ճնշեն, կասի՝ նայեք՝ էստեղ Սասնա ծռեր կան: Ինքը թողնի, ծռերը կգան իշխանության; Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ ամենը հասկանում է»,-ասաց քաղաքագետը՝ օրինակ բերելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը հարց լինելու դեպքում շահարկում է պոպուլիստների իշխանության գալու վտանգը : «Պետք է լինեն քաղաքական գործիչներ, ովքեր սկզբունքներ ունեն: Հիմա էն ժամանակը չի, որ գալիս-ասում են 3կգ բրինձ կտամ, հիմա դաժան պայքար է գնում, ուրիշ է: Մենք իշխանություններին սատարել ու սատարելու ենք, բայց սաստելու ենք՝ հասկացեք տղերք, մեծամասնություն պետք է լինեք կոճակ սեղմելով ԱԺ-ո՞ւմ »,-նշում է նա՝ խոսելով միակուսակցական երևույթի մասին, ինչի վտանգն այսօր կա: «Ես Սասնա ծռերի հետ եմ, քանի որ գնում են Աժ սահմանադրություն փոխելու: Մեծամասնությունը պարզ է, որ չի փոխի, իշխանությունն իր կամքով չի փոխի: Չունենք բազմակուսակցություն, պատկերացնում եք՝ ինչ խայտառակ վիճակ է: Նախագահականը իդեալական չէր, բայց գոնե հասկանում էինք՝ նախագահ ենք ընտրում, գիտեինք՝ ում ենք քննադատում: Հիմա ո՞ւմ քննադատես»:Քաղաքագետի խոսքերով վերահսկողության մեխանիզմներ է պետք: «Մի քանի օր առաջ նախարարներից մեկին հարց տվեցին, թե ձեզ քննադատում են, ձեզ դուր չի գալիս, ասում է՝ ես հո կոնֆետ չեմ, որ ինձ սիրեն: Դու ո՞վ ես, որ լկտի-լկտի ասես: Նիկոլ Փաշինյանին ես չեմ մեղադրում: Պարտավոր չէ բոլորի հետևից վազել, դա պետք է ընդդիմությունը վերահսկի: Չպետք է մտածել, թե մի լավ տղա կա, ինքն ամեն ինչ կանի,չի կարող, դա համակարգ է»,-ավելացրեց Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ քաղաքագետըն ընդգծեց. «Սուվերենության կորստի խնդիր կա մեր հարաբերություններում:Մտածում ենք՝ ինչքան ստրուկ լինենք, էնքան մեզ կտան: Բայց իմացեք՝ոչինչ չեն տալիս: Դրա համար էլ նախկին իշխանությունները կզած էին: Կզած գնում էին Մոսկվա: Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանում գիտեք ինչ հարգանք կա: Այն դեպքում, երբ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Սասնա ծռերը չի ասում խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ոչ, պետք է աշխատել Ռուսաստանի հետ: ՀԱՊԿ-ն պետք է ծառայի մեր սահմանների անվտանգությանը, չի ծառայի՝ դուրս կգանք: Սա ենք ասում: Մենք ասում ենք՝ ռազմաբազա կա, շատ լավ, բայց ասում ենք, որ կարգ ու կանոն պիտի լինի, որ դուրս չգան իրար վրա կրակեն: Այսպես են քեզ հարգում: Բայց, որ գնում, ասում ես ամեն ինչի համաձայն եմ….մարդկային հարաբերություններն էլ են այդպես, նույնն էլ պետականությունն է: Պետք է ցույց տաս քո կամքը, դա բնական է»:

Աղբյուրը՝ https://www.hraparak.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert