Ոչ ևս է պրոֆեսոր Հովհաննես Փիլիկեանը

Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ «Նոր Խոք»-ի խմբագրական կազմի անդամ՝ պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:

Սրտի մեծ կսկիծով հայտնում ենք, որ սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ «Նոր Խոք»-ի խմբագրական կազմի անդամ՝ պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:

Պրոֆեսոր Հովհաննես Փիլիկեանի մահը մեծ կորուստ էր մեր խմբագրական կազմի և ամբողջ հայ ժողովրդի համար:

«Նոր Խոք» խմբագրական կազմը այս մեծ կորստի առիթիվ իր խորին ցավակցույունն է հայտնում  հանգուցյալի այրիին, հարազատներին ու  բարեկամներին:

————————————————————

Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942թ. ապրիլի 15-ին, Իրաքի Մոսուլ քաղաքում, Հայոց Ցեղասպանությունից փրկված մի ընտանիքում: 1963թ. ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանը, ապա հետևել  Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Բեմադրիչ, թատերագետ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, դասական լեզուների և թատրոնի պատմության պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը 40-ից ավելի նորարարական բեմադրություններ է իրականացրել Անգլիայի և այլ երկրների թատրոններում:

——————————-

Professor Hovhanness I. Pilikian is an internationally acclaimed film producer, theater director, a classical music composer, a classical scholar and social scientist, fluent in many modern languages, including French, German, Arabic, Armenian and Chinese. [Britain’s Famous experts on Pilikian’s work]: A strong directorial hand – Michael Billington, The Times, 4 October 1968 Positively revolutionary… a man of original genius – Hugh Cruttwell, Principal – RADA, 2 June 1972 A young director with two indispensable classical attributes of irreverence and water-diviner’s instinct for the springs of drama – Irving Wardle, The Times, 2 November 1971 One of Britain’s most original directors .. who never produces anything that is dull or conventional – Martin Esslin, Plays and Players, December 1976 A theatrical innovator – The Times, 27 October 1977 A cult figure – Alan Brien, Punch, 20 February 1980

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

One Response to “Ոչ ևս է պրոֆեսոր Հովհաննես Փիլիկեանը”

  1. ARMEN BAGHDOYAN sagt:

    Պրոֆեսոր Հովհաննես Փիլիկեանի մահը անփոխարինելի կորուստ մըն է մանաւանդ բոլոր անոնց համար որոնք եզակի բախտավորըւթյունը ունեցած են իրեն հետ առնչուելու եւ ընդգրկուելու իր բազմատաղանդ մտքին մէջ: Տիեզերքի չափ անսահման հոգի մըն էր. եւ հզօր միտք մը, որ կը ճախրէր անզուսպ եւ երկնասլաց: Արուեստներու եւ գիտությանց լայնահուն տէր, գեղեցիկին խնկարկու, իրականութեան եւ ճշմարտութեան անզիջող պաշտպան, անննման անձնաւորութիւն մը: Ան մէկ կյանքով բազմաթիւ կեանքեր ապրող հրաշք տղան էր: Խորունկ մարդասէր, մարդկային հարցերով խորապէս տառապող, հանուն արդարության աննկուն մարտնչող, անչափելի սիրող եւ բոլորէն սրիրուած մեծ հոգի մը: Ան մեր ամենորեայ հարազատն էր եւ մեզ բոլորս կը վարակէր իր քաղցր խռովքներով: Անզուգական անձ մը, որուն բացակայութիւնը մեր կեանքին մէջ անդարմանելի պարապ մը կը թողու: Մեզի համար միակ մխիթարութիւնը կը մնայ մենաշնորհը ընդմիշտ վերապրելու մեզի թողած անգին յիշատակներու գանձարանով:

Leave a Reply to ARMEN BAGHDOYAN

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net