https://www.google.com

Ո՞րն է աշխարհի ներկա կացությունը:

Հիմանական գործոնը՝ համաշխարհայնացման հսկա շարժումն է, որը կլանում է բոլոր երկրներին:

Կապիտալիզմի երկրորդ հեղափոխություն է տեղի ունենում: Համաշխարհայնացումը հասնում է անգամ մլորակի ամենախուլ անկյուններին՝ անտեսելով թե՛ ժողովուրդների անկախությունը եւ թե՛ քաղաքական ռեժիմների զանազանությունը: Այսպիսով, աշխարհակալության մի նոր շրջան է ապրում մարդկությունը, ինչպես դա պատահել է տարբեր հայտնագործությունների եւ գաղութատիրության ժամանակ, այն տարբերությամբ միայն, որ եթե անցյալի նվաճումների ընդարձակման մեջ հիմնական դերակատարները պետություններն էին, այս անգամ դրանք մի շարք ընկերություններ են, ճարտարարվեստի, տնտեսական սեփական խմբեր, որոնք փորձում են իշխել աշխարհի վրա: Երբեք աշխարհը ղեկավարողների թիվը չի եղել այսքան սակավ եւ միաժամանակ այսքան զորեղ:

Այս ընկերությունները գտնվում են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Եվրոպա – Ճապոնիա եռյակում, որոնց կեսը կենտրոնացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիմնականում, սա Ամերիկյան գործոնն է:

Կապիտալի եւ ուժի այսպիսի կենտրոնացում արագ ընթացք ստացավ վերջին քսան տարիներոին՝՝ ազդվելով համակարգչային ճարտարվեստի հեղափոխությունից:

Եվ դեռ այս հազարամյակից սկսած, նոր թռիչքներ պետք է արձանագրվեն՝ մարդկային կյանքը ձեռնահարող գենետիկ գիտությունների նոր կիրառումներով:

Մարդ արարածի գենոմը սեփականացնել եւ կենդանի էակների օգտագործման իրավունքը ընդհանրացնել, նշանակում է՝ կապիտալիզմի համար բացել ընդարձակման նոր տեսահորիզոններ: Սկսում է մարդու եւ բնության սեփականացում, որը պիտք է վերածվի մի ուժի՝ առավել բռնի ու բացարձակ, քան այն, որ երբեւէ արձանագրվել է պատմության մեջ:

Համաշխարհայնացումն առավելաբար միտում է՝ տիրել ոչ թե երկրներին, այլ՝ շուկաներին: Նորաստեղծ այս ուժի հիմնական նպատակը ոչ թե հողամասեր գրավելն է, որը պատահում էր անցյալում, այլեւ՝ հարստություններին տեր դառնալը: Այս աշխարհակալությունը ունի նաեւ մեծ ավերներ: Ամեն տեղ ճարտարվեստը խիստ վնաս է կրում, եւ հետեւաբար հասարակական կյանքն սկսում է տագնապ ապրել. երեւան են գալիս զանգվածային անգործություն, քիչ-վարձատվություն, անկայունություն եւ…:

50-միլիոն աղքատներ Եվրոպայում, 1-միլիարդ գործազուրկներ եւ քիչ վարձատրվողներ աշխարհում, տղամարդկանց, կանանց եւ երեխաների շահագործում: 300-միլիոն երեխա շահագործվում է աննախընթ աց վայրագ պայմաններում: Համաշխարհայնացումը նաեւ կողոպտում է ողջ մոլորակը: Այդ մեծ ընկերություններն անասելի միջոցներով կողոպտում են կենսոլորտը եւ բնության հարստությունները, որոնք ողջ մարդկության սեփականությունն են, եւ դա անում են անկաշկանդ եւ համառ կերպով:

Դրան համագործակցում են նաեւ առեւտրական շրջանակներին եւ մեծ բանկերին կապված՝ ֆինանսական ոճրագործները, որ տարեկան ավելի քան 1000 միլիարդ դոլարի շրջանառության է վերաբերում, այսինքն՝ ամբողջ մարդկության մեկ երրորդի բնական արտադրություններից ավելին: Բանի եւ բառի, մարմնի եւ հոգու, բնության եւ մշակույթի շուկայականացումը շեշտավորում է անհավասարությունները: Արդեն գիտենք, որ հարուստի եւ աղքատի միջեւ բացված փոսն ավելի է խորացել վերջին երկու տասնամյակում (1979-99), բայց ինչպե՞ս կարելի է պատկերացնել այդպիսի մի ահավոր պատկեր. –տեսնում ենք, թե ինչպես աշխարհի երեք ամենահարուստ մարդկանց հարստությունն ավելին է քան 48 աղքատ երկրների (աշխարհի պետությունների 1/4-ը) ամբողջ ներքին արտադրությունները:

Տեսնում ենք նաեւ, որ 1960թվին մարդկության 20%-ը, որն ապրում էր հարուստ երկրներում, ազքատների քսան տոկոսից 30 անգամ ավելին եկամուտ ուներ, իսկ 1995թ.-ին՝ 82 անգամ ավելին: Ավելի քան 70 երկրում, այսօր յուրաքանչյուր մարդու եկամուտն ավելի քիչ է քան 20 տարի առաջ: Աշխարհում շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ բնակիչության կեսը, օրեկան 10 ֆրանկից պակաս է վաստակում: Օրեցօր աճում ու ստվարանում է անգործների, անօդեւանների եւ սովածների թիվը: Զարգացում ապրող երկրների ժողովրդի (4,5 միլիարդ մարդ) մեկ երրորդը զուրկ է խմելու ջրի հնարավորությունից: Երեխաների մեկ հինգերորդը անհրաժեշտ չափով կալորիա եւ պրոտեին չի ստանում: Երկու միլիարդ մարդ, այսինքն՝ մարդկության թվի մեկ երրորդը, տառապում է արյանսակավության ախտով:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որպեսզի հնարավոր լինի աշխարհի ամբողջ բնակչության ամենատարրական կարիքները ապահովել (սնունդ, խմելու ջուր, կրթություն, առողջություն) բավական է 225 ամենամեծ հարստություններից պակասեցնել 4%-ը: Ամբողջ աշխարհում, առողջապահությանն ու հիմնական սննդին բավարարություն տալու համար հարկավոր է՝ 13 միլիարդ դոլար, որը հավասար է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Եվրոպայում օծանելիքի գերծածության մեկ տարվա ծախսին:

Մարդկային իրավանց բանաձեւում (որի 50 ամյակը նշվեց 1998-ի դեկտեմբերին) այսպես է ամրագրվում. «Յուրաքանչյուր մարդ անհատ իրավունք ունի ունենալու կյանքի բավարար մակարդակ, որպեսզի ապահովի իր եւ իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը՝ հատկապես՝ սննդի, հագուստի, բնակարանի, բժշկության, առողջապահության եւ հասարակական անհրաժեշտ սպասարկությունների տեսակետից»: Սակայն այս իրավունքը մարդկության խոշոր զանգվածի համար մնում է անհասանելի:

Սննդամթերքը ոչ միայն չի պակասում, այլեւ՝ երբեւէ այսքան առատ ու բազմատեսակ չի եղել աշխարհում, որը կարող է յուրաքանչյուր մարդու, այսինքն 6 միլիարդ մարդու, օրեկան 2700 կալորիան ապահովել: Բայց եւ այնպես, բավական չէ սննդամթերք արտադրելը, կարեւորն այն է, որ կարիքավորները կարողություն ունենան գնելու եւ գործածելու այն, որըսակայն շատ հեռու է իրականությունից: Ամեն տարի 30 միլիոն մարդ մեռնում է սովից , 800 միլիոն մարդ է տառապում՝ անբավարար սնունդից:

Մարդասիրական կազմակերպությունները, երբ հնարավորություն ունենան միջամտելու, կարող են շութափույւթ դադարեցնել սովի տարածումը: Մինչդեռ սովը շարունակում է մեծ թվով մարդկային կյանքեր խլել: Ինչո՞ւ: Որովհետեւ, սովը վերածվել է քաղաքական զենքի: Սոմալիում, Սուդանում, Լիբերիայում, Սիերա Լեոնում, Հյուսիսային Կորեայում կամ Բիրմայում, կառավարության պատասխանատուները կամ պատերազմի ղեկավարները, անմեղներին պատանդ են վերցնում, նրանց սովի են մատնում որպեսզի կարողանան հասնել իրենց նենգ նպատակներին: Պրոֆեսոր Ամարթիա Սենը՝ 1998-ի տնտեսության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, պարզել է, թե ինչպես որոշ երկրների կառավարություններ իրենց ճշտած քաղաքականությամբ կարողանում են սով

ստեղծել՝ սննդամթերքի առատության այս պայմաններում, նա հայտարարում է. «Սովի պատմության ամենահատկանշական երեւույթն այն է, որ ժողովրդավարության հիմունքներով գործող կառավարություններում եւ համեմատաբար ազատ մամուլ ունեցող երկրներում, երբեւէ չի նկատվել սովՙ: Պրոֆեսոր Սենը, հակադրվելով նեոլիբերալ թեզերին, հաստատում է, որ հասարակության մեջ բարեկեցության դրույթներ զարգացնելու հիմնական գործը պետք է վստահել ոչ թե շուկային այլ՝ պետություններին»: Մինչդեռ այսօր, պետական, ինչպես նաեւ հասարակական ավանդական կառույցները, ցավով, ոչնչացվում են: Հարավային երկրներում, համարյա ամեն տեղ, պետությունը ամլության է մատնվում: Երեւան են գալիս ոչ-իրավական շրջաններ եւ չկառավարվող քաոթիկ դրույթներ, որոնք ոչ մի իրավական կարգ չճանաչելով ստեղծում են վայրագ իրավիճակ, ուր կողոպտիչների խմբերի օրենքը դառնում է տիրական եւ կողոպտում քաղաքացիներին: Նոր տեսակի վտանգներ են առաջանում, ինչպիսիք ենկազմակերպված ջարդեր, մաֆիոզական ցանցեր, զեղծարարություններ, կոռուպցիա, վարակիչ հիվանդությունների տարածում (սպիդ, էբոլա եւայլն), կենսոլորտի խիստ ապականում, կրոնական կամ ցեղային մոլեռանդություններ, տարածաշրջանների ամայացում բնակչությունից, ատոմային փորձարկումներ եւ այլն…

Դրանով հանդերձ, որ, ըստ երեւույթին, բռնատիրական կարգերից ձերբազատված մոլորակում հաղթում է ժողավրդավարությունն ու ազատությունը, սակայն սանսուրը եւ զանազան ձեւերով ձեռնահարություններն ու միջամտությունները պարադոքս են կազմում ուժի տիրանալու: Նոր ու հրապուրիչ ՚Մասսաներին հանգստություն պարգեւողներըՙ առաջադրում են ՚Լավագույն մի աշխարհՙ շեղելով ժողովուրդներին քաղաքացիական գործունեությունից եւ պահանջատիրությունից: Այս նոր «Համաշխարհային մշակույթի» ստեղծման դարում, հաղորդակցման միջոցներն ավելի քան երբեք մեծ գաղափարական դեր են կատարում՝ մարդկային մտքերը կաղապարելու եւ խեղդելու նպատակով:

Այս արագ փոփոխությունները, քաղաքական առաջնորդներին անկայուն վիճակի են մատնում: Նրանցից շատերը անճարկում են այս համաշխարհ այնացման դիմաց, որը փոխում է խաղի բոլոր օրենքները եւ նրանց թողնում անկարո: Քանզի աշխարհի իր ական ղեկավարները այլեւս նրանք չեն, ովքեր երեւութապես քաղաքական ուժն են վարում: Այդ իսկ պատճառով էլ մարդիկ ընդվզում են այս նոր ուժերի դեմ, ինչպես դա պատահեց 1999-ի դեկտեմբերին, Սիեթլում՝ Համաշխարհային առեւտրական կազմակերպության գագաթաժողովի ժամանակ:

Մարդիկ հավատում են, որ այս նոր դարաշեմին, համաշխարհայնացման նպատակը խորքում՝ հավաքականությունների (կոլեկտիվ) ոչնչացումն է եւ հասարակական ու ժողովրդական մթնոլորտի սեփականացումը՝ շուկայի միջոցով: Եվ մարդիկ վճռական են հակադրվելու դրա հետ:

Արմենուշ Առաքելյան

http://www.idhr.am/

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert