Դու՛ք ուզում եք, անվերջ հրեք,
Որ ինձ ծնկի՝ ընկած տեսնե՞ք,
Դուք ուզում եք, ձեր չեղածով,
Իմ եղածը ջրե՞ք, ծածկե՞ք։

Ամպագոռգոռ բիրտ խոսքերով,
Հոգիս մռայլ ամպով պատեք,
Այդուհանդերձ հպարտանաք,
Թե դուք մա՛րդ եք, իբր մարդ ե՞ք։

Եվ չգիտեք, որ իմ հոգին՝
Ազնվության կարոտ ճամփից,
Արդարության լույսն է գտնում,
Անգամ խավար քարանձավից։

Արևիկ Թերզյան
06.05.2018

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert