Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի տարածքի դատական հարցը մոտենում է իր ավարտին: Երեք մասնագետների կողմից գնահատվեց տարածքի արժեքը՝ 30 միլիարդ թուման: Նահանգապետարանում գումարվեց նիստ, որտեղ ներկա էին բոլոր կողմերը, համաձայնություն ձեռք բերվեց, որ գումարի կեսը վճարվի մինչև երկու ամիս և մյուս կեսը՝ իրանական հաջորդ տարում (1398 թ.) Թեհրանի մարզական ու երիտասարդության կազմակերպությունը հանձն առավ վճարի նաև այս 40 տարիների ընթացքում դատարանի կողմից որոշված վարձը՝ մոտ մեկ միլիարդ ու 350 միլիոն թուման:


Համալիրի վարչության բոլոր անդամների ջանքերը ունեցավ իր դրական արդյունքը: Ուրախ ենք, որ կարողացանք պահպանել մեր սուրբ օջախը, որպեսզի մեր համայնքի անդամների մի մասը կարողանա վայելի և օգտագործի այս սուրբ վայրը: Հարկ ենք համարում մեր խորին շնորհակալությունները հայտնել Թեհրանի նահանգապետարանի պատասխանատու պրն. Գուդարզիից, Թեհրանի մարզական ու երիտասարդության կազմակերպության պատասխանատու պրն. Գոլ Մոհամադիից, ԻԻՀ խորհրդարանի մեր պատգամավոր Դոկտ. Կարեն Խանլարյանից, ԹԽ-ի նախագահ պրն. Ռոբերտ Բեգլարյանից, ԹՀԹ-ի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանից, հոգևորականներից՝ հատկապես Տեր կոմիտասից ու ամենակարևորը՝ մեր ժողովրդից, որ ամեն կերպ մեզ աջակցեց ու թիկունք կանգնեց համալիրի հարցի լուծման գործում:


Ճիշտ է, դեռ 100 տոկոսով չի ավարտվել գործը, բայց մենք կարծում ենք, որ արդեն ամեն ինչ որոշված է և հույս ունենք, որ գումարները կվճարվեն ու մենք, ինչպես միշտ, կշարունակենք մեր մարզական, հասարակական ու մշակութային աշխատանքները:

ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի Վարչություն

Քաղված՝ Rubik Sardarian-ի ՖԲ-յան էջից

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert