Ամեն մի լարը տառապած սրտիս ինձ քեզ հետ պահող սիրով է կապված

Ուշ է արդեն, ուշ, մարել է լույսը,
Սառել է շուրջս, սառել ամեն բան,
Քամվել է արդեն իմ վերջին հույսը,
Ու ինձ անցյալ է տանում այս ճամփան։

Անցյալը իմն է, այն ես եմ հյուսել,
Այնտեղ եմ թողել իմաստը կյանքիս,
Այս նոր օրերում ամեն ինչ փուչ է,
Անմիտ մարդիկ են հարվածում վերքիս։

Գնամ ու փարվեմ իմ հին մորմոքին,
Իմ մեռած ցավի պաղ քարը գրկեմ,
Սառած շուրթերով հպվեմ կաթոգին,
Դառն արտասուքով չոր թումբը թրջեմ։

֊Եկել եմ,֊ասեմ,֊ եկել եմ, հոգի՜ս,
Անմեռ ժպիտիդ հուշերը պահած,
Ամեն մի լարը տառապած սրտիս
Ինձ քեզ հետ պահող սիրով է կապված։

Հ. Շիպակցյան


 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net