Հիմա լոկ հուշն է հեկեկում անձայն

Անցել են վաղուց մի քնքուշ ամառ
Ու այգաբացներ՝ ջերմությամբ լցված,
Հիմա մի հուշ է մնացել միայն
Այն խենթ օրերից՝ խինդով արբեցած։

Որքան մեղմ էին առավոտները,
Նազանք էր կաթում արևի շողից,
Քո՝ հոգի այրող սեր֊բարևները
Հանում էին ինձ գիշերվա քնից։

Օդը լցվում էր երջանիկ բույրով,
Որքան թովիչ էր թվում ամեն բան,
Ես ապրում էի միայն քեզանով,
Հեքիաթային էր երևում ներկան։

Ինչ առինքնող էին երեկոները,
Մթնշաղի մեջ հմայք կար պահված,
Քո՝ սիրով լցված քնքուշ տողերը,
Բալասան էին իմ սրտին ցաված։

Անցել է հիմա մի քնքուշ ամառ,
Ու տարել իր հետ ամեն, ամեն բան,
Հիմա լոկ հուշն է հեկեկում անձայն,
Եվ թախծոտ քամին սփոփում նրան։

Շիպակցյան

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net