Դեռ չի պարզվել օրը նորաբաց,
Կաթնամշուշ է երկնքից կաթում,
Մի սառը քամի ձեռքիցս բռնած
Հին փողոցով է նորից ինձ տանում։
Քայլում եմ դանդաղ ու հուսալքված
Ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ զգում,
Մտքիս հավքերը բները լքած
Դեպի ավետյաց երկիր են չվում։
Չեն հաղթահարվում չնչին կրքերը,
Մարդը գերի է մնում ինքն իրեն,
Եվ անհնար է շունչը փրկելը,
Ափ է պետք լողալ միայն կուրորեն։
Միտքս սառն օդից ճեղքեր է տալիս,
Աչքերիս առաջ գույներ են փոխվում,
Մի դառը միտք է անհայտից գալիս
Ու սրի նման գլխիս է կախվում։
Հ. Շիպակցյան