Մութ գիշերն է ծանրացել շնչիս վրա դառնացած

Մութ գիշերն է ծանրացել շնչիս վրա դառնացած,
Ու խավարն է կլանել պայծառ խոհերս լուսե,
Կայծակնահար մտքերս կուչ են եկել սարսափած,
Մահն է նրանց չարակամ իր պատյանում պարուրել։

Որքան երազ է լափում այս գիշերը աստղազուրկ,
Սրտիս հեռու անկյունում սև ծածկոցներ է գործում,
Ու հնչում է դառնահեծ մի մեղեդի ողբահյուս,
Անտեր մի հույս իր վերջին կարապի երգն է երգում։

Երազահալ գիշերում ամեն ինչ քուն է մտել,
Անէացել են, հալվել թմրած հույզերը բոլոր,
Այս սևաթույր խավարը որքան աստղեր է լափել,
Ու կորստի կսկիծից լուսինն է ողբում անզոր…

Հ. Շիպակցյան

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net